Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

«Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմը կունենա հայերեն կրկնօրինակում, «Թռչեի մտքով տուն»-ը՝ տեսահոլովակ

Մշակութային

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից անցել է արդեն 80 տարի, սակայն այդ փառահեղ հաղթանակի հետ կապված հիշողություններն ու պատմությունները դեռեւս թարմ են, որովհետեւ իրենց հետքն են թողել հազարավոր ընտանիքների ճակատագրերում: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ ֆիլմեր շարունակաբար ներկայացրել են այդ բարդ ու մղձավանջային տարիները՝ բարձրաձայնելով դրանցում պարփակված հերոսությունը, զոհաբերությունները եւ հաղթանակի բերկրանքը: Եվ ահա հայազգի անվանի ռեժիսոր Սարիկ Անդրեսյանը նոր խոսք է ավելացնում այս շարքում՝ հանրության դատին հանձնելով սրտառուչ ու հարազատ պատմություն՝ «Պատերազմ եւ երաժշտություն» վերնագրով: Գեղարվեստական այս ֆիլմը փայլուն կերպով պատկերում է պատերազմի տարիները՝ միահյուսված երաժշտությամբ ու մարդկային քաջությամբ: Ֆիլմի մանրամասների շուրջը «Իրավունքը» զրուցել է «Շարմ Հոլդինգի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՄԱՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

Տիկին Վարդանյան, «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում: Ե՞րբ այն կցուցադրվի Երեւանում:

Փետրվարի 6-ին Մոսկվայում արդեն կայացել է Սարիկ եւ Ղեւոնդ Անդրեասյան եղբայրների ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը։ «Շարմ Հոլդինգ» ընկերության նախաձեռնությամբ ֆիլմը կկրկնօրինակվի հայերեն եւ նոր միայն կհանձնվի հայ հանդիսատեսի դատին: Աշխատանքն արդեն սկսել ենք՝ շատ մեծ ուշադրությամբ եւ մանրակրկիտ մոտենալով յուրաքանչյուր դրվագին: Վստահ եմ՝ հայերեն լեզվով ֆիլմը շատ ավելի մեծ թվով մարդ կդիտի, եւ այն բոլորովին այլ էներգետիկա կփոխանցի հանդիսատեսին: Մենք պատրաստվում ենք ցուցադրել ֆիլմը մայիսի 9-ին՝ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, եւ ֆիլմը հայաստանյան մեծ էկրան կբարձրանա մայիսի սկզբին: Ի դեպ, նշեմ, որ «Շարմ Հոլդինգը» ավարտին է հասցնում եւս մի նախագիծ ՝ նվիրված այդ մեծ հաղթանակին։ Մեր մտահղացմամբ նկարահանվել է «Թռչեի մտքով տուն» ուշագրավ տեսահոլովակը՝ «Մարտիկի երգ»-ի հիման վրա։ Երաժշտասերներին խորհուրդ եմ տալիս հետեւել մեր նոր աշխատանքին՝ առաջիկայում նախատեսվող լայնածավալ PR արշավին տարբեր գովազդային հարթակներում։

— Ովքե՞ր են լինելու ֆիլմի հայերեն տարբերակում հերոսների ձայները կրկնօրինակողները:

Ֆիլմի տեքստային թարգմանության եւ ադապտացիայի համար ներգրավվել է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը։ Սակայն կարեւոր է նաեւ հերոսներին հնչյունավորողների ճիշտ ընտրությունը ոչ միայն ձայնի եւ առոգանության համապատասխանության, այլեւ հերոսների բնավորությունը ճիշտ ներկայացնելու առումով։ Ներկայումս սկսվել է կրկնօրինակող դերասանների քաստինգը, որից հետո կանցնենք ձայնագրման փուլի աշխատանքներին։ Սա եւս մասնագիտական որակներ ու պրոֆեսիոնալիզմ պահանջող պատասխանատու շրջան է, եւ այն իրականացվելու է մեր ընկերության «S’harmony»-ն ստուդիայում։

Փակագծեր կբացե՞ք ֆիլմի բովանդակության վերաբերյալ, ովքե՞ր են գլխավոր հերոսները:

Պատերազմը հանկարծակի ներխուժում է հայկական հեռավոր գյուղում ապրող երեք ընկերների խաղաղ կյանք՝ ընդմիշտ փոխելով նրանց ճակատագրերը: Նրանցից յուրաքանչյուրը, տանը թողնելով իր համար ամենաթանկը, գնում է ռազմաճակատ՝ կռվելու եւ պաշտպանելու հենց այդ ամենաթանկը։ Ֆաշիզմի դեմ թեժ մարտերի հրե դժոխքում գոյատեւելուն ընկերներին զարմանալիորեն օգնում է երաժշտությունը: Իրենց հետ ռազմաճակատ հասցրած երաժշտական գործիքներով երիտասարդները նվագում են ոչ միայն զինակից ընկերներին գոտեպնդելու, ծառայակիցների մարտական ոգին բարձր պահելու, այլեւ այդքան բաղձալի հաղթանակի լեյտմոտիվը հորինելու համար։

— Նման ֆիլմ ստեղծելու մտահղացումն ո՞ւմն է եղել:

Ֆիլմ ստեղծելու մտահղացման հեղինակներն են Սարիկ եւ Ղեւոնդ Անդրեասյանները, ինչպես նաեւ Ռուբեն Ջաղինյանը: Վերջինս նաեւ սցենարի համահեղինակներից ու պրոդյուսերներից մեկն է: Սցենարիստներն են Ալեքսեյ Գրավիցկին եւ Սերգեյ Վոլկովը: Ասեմ նաեւ, որ ֆիլմի երաժշտության վրա աշխատել են Արտաշես Անդրեասյանը, Մանուկ Ղազարյանը, Էդգար Հակոբյանը: Ֆիլմում նկարահանվել են շատ հայտնի դերասաններ, այդ թվում՝ Դավիթ Մխիթարելը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Սերգեյ Մելքոնյանը, Պավել Պրիլուչնին, Մարջան Ավետիսյանը, Միքայել Ջանիբեկյանը, Ալեքսեյ Կիրսանովը, Զեփյուռ Բրուտյանը, Լիզա Մորյակը, Աննա Եղոյանը եւ ուրիշներ։

Նկարահանումների մի մասը կատարվել է Հայաստանում՝ միջավայրի հավաստի, իրական մթնոլորտը ստեղծելու նպատակով։ Ցանկանում եմ նշել եւս մի հետաքրքիր փաստ՝ փնտրտուքների արդյունքում հատուկ ֆիլմում նկարելու համար գտել են հենց պատերազմի տարիների երաժշտական գործիքներ, ինչը հուզական առանձնահատուկ լիցքեր է փոխանցել դերասաններին։

Մեկտեղելով պատմական ճշմարտությունը, ազգային երաժշտությունը եւ կինոն՝ ըստ Ձեզ, ի՞նչ մեսիջ է այն փոխանցելու այսօրվա սերնդին:

Ֆիլմի սկզբում նշվում է, որ այն հիմնված է իրական հաղթանակի պատմության վրա։ Ֆիլմում ներառված են նաեւ Բեռլինում՝ Ռայխստագի տակ հայերի «Քոչարի» պարելու փաստագրական կադրերը։ Ուստի, պատմական արժեք ներկայացնելու փաստից զատ, այն տարբեր մշակույթների միասնության եւ համերաշխության կարեւոր ուղերձ է կինոդիտողների լայն լսարանին: Շատ էական է, որ նման ուղերձը հասնի հատկապես երիտասարդներին՝ այսօրվա սերնդին։ Թե՛ երաժշտությունը, թե՛ կինոն հզոր ուժ են եւ կարող են մեկ անգամ եւս ցույց տալ համախմբված ու միասնական պայքարի կարեւորությունը։

Կարո՞ղ ենք սպասել, որ ֆիլմը կունենա նաեւ ցուցադրման այլ ձեւաչափեր՝ օրինակ՝ որպես հեռուստասերիալ: Եվ ընդհանրապես՝ հայկական հեռուստաալիքները որքանո՞վ են հետաքրքրված ֆիլմի ցուցադրմամբ:

— Սկզբնական շրջանում «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմը կցուցադրվի Երեւանում, այնուհետեւ կկազմակերպվեն նաեւ ցուցադրություններ մարզերում եւ, ինչու չէ՝ նաեւ Հայաստանից դուրս, քանի որ համոզված ենք, որ այն հետաքրքրություն է ներկայացնում հայկական սփյուռքի համար։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված