Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը՝ ըստ Սպիտակ տան
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ապագան ներառում է «զանգվածային տնտեսական գործարքներ» և աշխարհաքաղաքական կայունություն, հայտարարել է Սպիտակ տունը՝ Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքում: Սպիտակ տունը նաեր հայտնել է.
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են, որ Ուկրաինայում խաղաղությանն ուղղված շարժումը կսկսվի էներգետիկ և ենթակառուցվածքային զինադադարից, ինչպես նաև տեխնիկական բանակցություններից՝ Սև ծովում ռազմածովային զինադադարի, ամբողջական զինադադարի և մշտական խաղաղության հաստատման համար: Այս բանակցությունները անմիջապես կսկսվեն Մերձավոր Արևելքում։
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարելավված երկկողմ հարաբերություններով ապագան հսկայական ներուժ ունի։
Պուտինն ու Թրամփը քննարկել են ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը:
Թրամփի և Պուտինի զրույցից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը «պետք է վաղուց ավարտված լիներ»։