Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան Պուտին-Թրամփ այսօրվա բանակցություններից հետո. New York Times
Միջազգային
Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան Պուտին-Թրամփ այսօրվա բանակցություններից հետո: Նման կարծիք է հայտնել New York Times-ը:
Հրապարակությունը համեմատում է Թրամփի և Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը Յալթայի համաժողովի հետ։
Ռուսաստանը «կստանա իր վերահսկած գրեթե ողջ տարածքը» Ուկրաինայում, նշում է աղբյուրը։
Միաժամանակ Ուկրաինան մտավախություն ունի, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը կվերցնի Օդեսան։ Զելենսկու օգնականները «անհանգստանում են, որ Թրամփը կարող է բավարարել Պուտինի այլ ցանկությունները Ուկրաինայի որոշ մասերի վերաբերյալ, հնարավոր է, ներառյալ Օդեսայի կրիտիկական նավահանգիստը»,- նկարագրում է NYT-ը:
Կան այլ նշաններ, որ Թրամփը պատրաստվում է զիջումների գնալ Պուտինին, հավելում է թերթը։
