Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը

Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը:
Հիշեցնենք՝ անցյալ տարի 92-ամյա Բեդրոս Կիրկորովը ծանր վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. բժիշկները թոքերի այտուց էին ախտորոշել։
2023 թվականին բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սրտի իշեմիկ հիվանդություն: Փոփ թագավորի հոր սրտին ռիթմավար էր տեղադրվել։