Երկրի որոշ հատվածներ ականատես կլինեն Արեգակի մասնակի խավարման․ Լևոն Ազիզյան
Հասարակություն
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
2025 թվականի մարտի 29-ին, Երկրի որոշ հատվածներ ականատես կլինեն Արեգակի մասնակի խավարման։
Ահա թե ինչ պետք է իմանալ Արեգակի այդ խավարման մասին
Ժամը՝ 12:50:35-ից 16:43:25 Երևանի ժամանակով: Խավարումը կտևի 3 ժամ 52 րոպե 50 վայրկյան։ Խավարման առավելագույնը տեղի կունենա ժամը 14:48:36-ին։
Տեսանելի կլինի Արևելյան Կանադայից, Գրենլանդիայից, Եվրոպայի գերակշիռ մասից, Ռուսաստանի հյուսիսից և Աֆրիկայի հյուսիս-արևմուտքից: ՀՀ տարածքից մասնակի խավարումը տեսանելի չի լինի
Խավարումը այս տարվա առաջին և 21-րդ դարի տասնյոթերորդ: