«Թարգեք իրար միս ուտել» խրատ տվողների գործը միշտ նժարի ծանր կողմը թեքվելն է
Ներքաղաքական
Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է.
Նրանց համար չկա տարբերություն ով կգա,ով կգնա,կարևորը իրենք բոլորի հետ լավ լինեն,չունեն սեփական կարծիք,եթե նույնիսկ ունեն այն չեն ուզում հանրայնացնել,բա որ վաղը մի բան փոխվի ու իրենք սխալ կողմնորոշված լինեն:Իբր միասնականության կոչ անողները վստահ եմ մի փոքր կենցաղային հարցում չեն հանդուրժի իրենցից տարբերվող տեսանկյուն`էլ ուր մնացած քաղաքական հարցերում:Նրանք միշտ եղել են և 2018-ին և դրանից առաջ և հիմա,նրանք միշտ կան:
Որպես կանոն նրանք երբեք հաջողության չեն հասնում,քանի որ միշտ վախենում են կարծիք հայտնել:
Գտեք ձեզ այս գրառման մեջ և ինքներդ ձեզ հարց տվեք կուզենայիք՞դուք էլ բացահայտ կարծիք հայտնել,թե ճիշտը դիտորդ մնալն է:
Դե իսկ ինքներդ ձեր և մեր համար վստահ եմ ունեք բազմաթիվ արդարացումներ ձեր խրատական ու բոլորի հետ իբր միասնականության քարոզի համար,ձեզ էդպես հարմար է իսկ մենք հողի վրա պայքար ենք մղում մեր կարծիքների ու տեսակետների համար ու չենք էլ պատկերացնում,որ կարելի է լինել հարմարվող,ինչպես չենք հարմարվել 2018-ին առավելևս չենք հարմարվի հիմա: