2024-ին Երևանի քաղաքապետարանը 21 մլրդ 108 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքել 2023-ի համեմատությամբ
Տնտեսություն
Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ՝ նախատեսված 113 մլրդ 198 մլն դրամի դիմաց: Կատարողականը կազմել է 103,1 տոկոս: Այս մասին Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:
Ըստ հաշվետվության՝ 2024-ին սեփական եկամուտների նախատեսված հավաքումը եղել է 62 մլրդ 932 մլն դրամ, բայց փաստացի հավաքվել է 71 մլրդ 199 մլն դրամ, կատարողականը՝ 113,1 տոկոս:
«Սեփական եկամուտների փաստացի հավաքումն ավելի է 2023 թվականի փաստացի ցուցանիշից 21 մլրդ 108 մլն դրամով»,- ասաց զեկուցողը: