Քրքրեք՝ գտեք. Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները Իմ ունեցած ձայներն էլ էս կուսակցությունը լրիվ մաշացրեց տարավ. Նախկին ԲՀԿ-ականի տրտունջը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչ է նվիրել Ստալինը 19-ամյա Ջիվան Գասպարյանին Կրեմլում․ մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան Շեֆի հա-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում Սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է․ Մանուկ Սուքիասյան Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ. Նարեկ Կարապետյան «Արա, ա՛յ համբալ, լակո՛տ». իրավիճակը լարվեց, Մեսրոպ Մանուկյանն ու թաղապետը սկսեցին իրար վիրավորել

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Քրեական

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ջրարբի գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա:

Տեղեկությունը ստուգելուց հետո փետրվարի 26-ին իրավապահներն այցելեցին երիտասարդին: Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ երիտասարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու փաթեթ` ընդհանուր 34 գրամ քաշով:

Երիտասարդը հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել գյուղի մոտակայքի վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:

Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին Արշալույս գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդու վերաբերյալ: Մարտի 5-ին, ստուգման նպատակով, իրավապահներն այցելել են տղամարդուն: Նա ընդունել է, որ  պահում է մարիխուանա:

Քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննության ընթացքում 39-ամյա տանտերը ներկայացրել է մարիխուանայի նմանվող մոտ 35 գրամ զանգվածով փաթեթ: Ըստ նրա` կանեփն ինքն է աճեցրել ու մշակել` անձնական օգտագործման համար:
Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ