Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Պատկերացնո՞ւմ եք՝ պետական մարմիններում ինչ մակարդակ է տիրում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ ըստ ՔՊ-ական պատգամավորի, Փաշինյանի ամեն ասած չէ, որ պետք է ընդունել  ի գիտություն: Զարմանալիորեն այսպես է ստացվում ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ խոսքերից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2018-ից Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ անընդունելի է, որ որոշ մարդիկ թիկնազորով շրջում են, իսկ ինքը շարունակում է այդպես շրջել, նա ընդգծեց, թե՝ Նիկոլ Փաշինյանը չի ասել թիկնազորով շրջողն է արտոնյալ: «Դուք հիմա ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ասում էր, Նիկոլ Փաշինյանը շատ բան է ասել: Ընդհանրապես,  ղեկավարները  երբ գալիս են, ամեն անգամ  նոր  մարտահրավերների առջեւ են կանգնում, որ դրանց լուծումներ է պետք լինում։ Ամբողջ աշխարհում չկա այդպիսի մի առաջին դեմք, որ իր քաղաքական տեսակետները այս կամ այն ժամանակահատվածում փոխած չլինի։  Դրա համար ես չեմ կարծում, մենք պետք է ընկնենք դրա հետեւից, այլ պետք է ընկնենք արդյունքների հետեւից»,- ասել է նա: Չէ, այսպես որ գնա, Խաչատուր Սուքիասյանն էլ շուտով համալրելու է Հովիկ Աղազարյանենց շարքերը:

Ոչ պակաս զարմանալի գրառմամբ է հանդես եկել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: «Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ  պնդումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար», - նշել է նա: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով վերոնշյալին, մանրամասնում է. «Ըստ սույն քայլիստի` Ադրբեջանի բոլոր, կրկնում եմ` բոլոր շանտաժ-պահանջները կատարելը լավ բանակցված փաստաթուղթ է… Այս ողորմելին փորձում է համոզել, որ պարտված Նիկոլն այնպիսի հաջողություններ է ունեցել իրեն հաղթած Ալիեւի հետ, որ վերջինս սպառնում է մեզ պատերազմով... Պատկերացնո՞ւմ եք... Սույն դավաճաններն ամեն տեսակ հիմարություններ կհորինեն եւ կմատուցեն ժողջանին, միայն թե պահեն իրենց հակահայ իշխանությունը...»:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ: Նա մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող կանայք` ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթեւ Մկրտչյանը եւ Գործակալության տեղեկատվության մշակման բաժնի կատարող Կարինե Հովհաննիսյանն ինձ խտրականության հիմքով վիրավորել են: Իմ դիմումին ի պատասխան՝ կազմել են փաստաթուղթ, որին տրվել է հետեւյալ անվանումը`«turq zaruhi postanjyan» եւ այն պաշտոնապես ուղարկել են ինձ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային հասցեից»: Փոստանջյանը պահանջագիր է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, այն է` նախ վերացնել փաստաթղթի անվանումից «turq» գրառումը, երկրորդ՝ իր անուն-ազգանունը գրել մեծատառով եւ իրեն տրամադրել նոր անվանումով փաստաթուղթ, ապա ներողություն խնդրել կատարվածի համար եւ պատասխանատվության գործընթաց նախաձեռնել Տաթեւ Մկրտչյանի եւ Կարինե Հովհաննիսյանի նկատմամբ: Ի՞նչ ասես, խայտառակություն, պատկերացնո՞ւմ եք, թե պետական մարմիններում ինչ մակարդակ է տիրում:

Զարմացած է «Իրավունք»-ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ