⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար սոսկ փաստաթղթեր չեն պետք. Մարկեդոնով

Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Ամանորյա տոների նախօրեին՝ 2024 թվականի դեկտեմբերին, նախագահ Իլհամ Ալիևը նախանշեց երկու կետ, որոնց շուրջ Բաքուն և Երևանը չկարողացան փոխզիջման հասնել։ Խոսքը վերաբերում էր միջազգային ատյաններում ներկայացված հայցերին, ինչպես նաև պետական ​​սահմանին երրորդ ուժերի տեղակայմանը։ Այս երկու գանգատներն էլ ուղղված էին հայկական կողմին, քանի որ հենց Հայաստանի տարածքում էր տեղակայվել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ Միջազգային դատարանում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ հայցեր կային։

Ալիևյան այդ հայտարարություններից հետո մոտավորապես երեք ամիս է անցել։ Իսկ այժմ արդեն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հրապարակավ հայտարարել է, թե Հայաստանը վիճելի կետերի վերաբերյալ ընդունել է Բաքվի առաջարկները։

Դրանից հետո պաշտոնական խոշովակներով տեղեկություն էր ստացվել Երևանից։ Հայկական կողմը հաստատել է փոխզիջման իր պատրաստակամությունը: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «երբ ակնհայտ դարձավ, որ մենք չենք կարողանա իդեալական ձևակերպումներ ունենալ այս դրույթների շուրջ, մենք Անվտանգության խորհրդի ձևաչափով քննարկում անցկացրինք և եկանք այն եզրակացության, որ փաստաթղթի բովանդակությունը կարելի է փոխզիջումային լուծում համարել»։

Հնարավո՞ր է վերջ դնել այս երկարամյա հակամարտության պատմությանը։ Արդյո՞ք երկար սպասված խաղաղությունը ձեռք բերվեց, արդյո՞ք Կովկասը նոր դարաշրջան է թևակոխում: Ցանկալի կլիներ այս բոլոր հարցերին դրական պատասխաններ տալ։ Բայց հիմա էլ որոշակի կասկածներ են մնում ամբողջ խաղաղ կառույցի կայունության վերաբերյալ։

Ըստ երևույթին դրանով է բացատրվում համաշխարհային հանրության բավականին զուսպ արձագանքը Բաքվից և Երևանից եկող լուրերին։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, թե  փոխզիջումային համաձայնագրերը պետք է ներառվեն վերջնական տեքստում։ «Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքները հետևյալն են. Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- հայտարարել է նախարար Բայրամովը։ Մինչդեռ Երևանում դեռ այլ կերպ էին մտածում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ տարածքային պահանջների բացակայության մասին որոշումը, արդեն լուծել են խնդիրը։ Ինչպես տեսնում ենք՝ այնքան էլ չէ...  

Սահմանադրական բախումներից զատ, չլուծված է մնում սահմանների սահմանազատման և սահմանագծման և տխրահռչակ «միջանցքի» խնդիրը։ Դրա մասին հաշտության համաձայնագրի տեքստում չես գրի, բայց գործնականում այդ հարցերի կարգավորումը թերևս ավելի կարևոր է։ Մի խոսքով, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, ոչ միայն խոսքեր ու փաստաթղթեր են պետք, այլ գործնական քայլեր են անհրաժեշտ»,- նշել է Մարկեդոնովը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևԵ՞րբ է վահանձեւ գեղձի հանգույցը վտանգավորՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված