ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում կամ օրակարգ չկա. էկոնոմիկայի նախարար
Տնտեսություն
Հայաստանի կառավարությունում ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու վերաբերյալ քննարկումներ կամ օրակարգ չկան։ Այս մասին մարտի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
«Մեր օրակարգը տնտեսության դիվերսիֆիկացումն է։ Առնվազն որքան հնարավոր է։ Դիվերսիֆիկացիան ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ: Մեր նպատակը մի կախվածությունը մյուսով փոխարինելը չէ։ Ընդ որում, լինի դա ներմուծում, թե արտահանում»,- նշել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ ՀՀ–ի խնդիրն է ապահովել հավասար համագործակցություն ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ ԵՄ-ի, Մերձավոր Արևելքի, Արևելյան Ասիայի և ԱՄՆ-ի հետ։
Նա նշեց, որ մտադիր է Մոսկվայում ռուս գործընկերների հետ քննարկել Ռուսաստանի Դաշնության հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը։