Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Ներքաղաքական
Խաղաղության պայմանագրի հարցում չհաջողության մասին պնդում անելու բավարար հիմքեր չկան։ Իմ կարծիքով՝ այն արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, որ ասում էր, թե հայկական կողմի նկատմամաբ 0-ին մոտ վստահություն կա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունն իր համար զարմանալի է, քանի որ հայկական կողմի գործելաոճը՝ հրապարակային գործելը, հակառակի մասին է խոսում։
Նրա խոսքով՝ կրակոցների մասին ապատեղեկատվություն տարածելով Ադրբեջանի հանրությանը ապացուցում են, թե հայկական կողմի հանդեպ անվստահության վերաբերյալ Ալիևն ինչ ասում է, ճիշտ է։
«Մեր ընդդիմադիրներն ասում են, թե Ադրբեջանն ինչ ասում է, դուք դա եք անում։ Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ նման մեղադրանք ներկայացնելով»,- ասաց Սիմոնյանը։