Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք Մակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակ Կամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասին Հերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարի Հայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն է Պուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street Journal Սաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ) Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համար Ես շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. Թրամփ

15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան

Տարվա լավագույնները

Հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար՝ հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին` 15.000 դրամի չափով: Այս մասին հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է փատաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

Միանգամայն կանխատեսելի է այս վարքագիծը: Վերջին տարիներին թե՛ գործադիր, թե՛ համայնքային իշխանությունը զբաղված են քաղաքացիների կյանքը հնարավորինս բարդացնող օրինագծերի առաջխաղացմամբ, եւ երբ տրանսպորտի սակագնի թանկացումը հանրության մոտ բողոքի ալիք բարձրացրեց, համենայն դեպս, ինձ համար պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու է, ինչպես միշտ, քաղաքացիներին տուգանելը:

Արդյո՞ք տուգանքի չափը չպետք է սահմանվեր մեկ ուղեվարձի գումարի նվազագույն չափով՝ 150 դրամ:

Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է՝ նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել, ինչպես նաեւ կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Այս առումով ակնհայտ է, որ իշխանությունները տուգանքի նման չնչին գումար չէին սահմանի:

Ի՞նչ եք կարծում՝ 15.000 դրամը ողջամի՞տ է՝ որպես տուգանքի գումար:

Իհարկե՝ ոչ: Իմ համոզմամբ, քաղաքացիների կողմից տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքները եւ բոյկոտը պայմանավորված են ոչ թե քաղաքական հետաքրքրասիրությամբ, այլ այն հանգամանքով, որ քաղաքացիները պարզապես չունեն ավել գումար: Իշխանությունները տպավորություն են ստեղծում, որ թանկացումը բոյկոտող քաղաքացիները սոսկ քաղաքական ակցիա են իրականացնում, եւ որ այդ ակցիաները հարկավոր է զսպել տուգանքով: Մինչդեռ, իմ համոզմամբ, քաղաքացիներն իրականում դժվարանում են վճարել եկամուտների սղության պատճառով: Ինչ վերաբերում է 15.000 դրամի, որպես տուգանքի չափի կամայական ընտրությանը, հարց է առաջանում, ինչու ոչ՝ 3.000 կամ 5.000 դրամ, այլ 15.000 դրամ: Այս հարցի պատասխանը քաղաքացիներին տուգանել ջանացող պաշտոնատար անձինք, իհարկե, չունեն եւ չեն կարող ունենալ: 15.000 դրամի չափի ընտրությունը կամայական եւ քմահաճ որոշում է:

Ըստ Ձեզ, այս նախագծերի փաթեթն, այդուհանդերձ, հավանության կարժանանա՞ եւ նման տուգանքի մեխանիզմը կգործի՞:

Գուցե որոշ ձեւական լրամշակումների ենթարկվեն նախագծերը, մինչդեռ բովանդակային առումով համոզված եմ, որ տուգանքի մեխանիզմն ընդունվելու է: Միամտություն է կարծելը, որ օրենսդիր, գործադիր եւ համայնքային իշխանությունները գործում են միմյանցից անջատ, եւ որ իշխանության որեւէ թեւ հնարավոր է, որ դեմ քվեարկի տուգանքի մեխանիզմի ներդրմանը:

Այսինքն, Դուք կարծում եք, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնավա՞ր չեն:

Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ: Տեղական ինքնակառավարում, որպես այդպիսին, բովանդակային առումով գոյություն չունի. Երեւանի քաղաքապետարանը, փաստացի, անմիջականորեն եւ ինձ համար նաեւ անթաքույց ենթարկվում է գործադիր իշխանությանը: Սա իմ կարծիքն է՝ ոչ միայն որպես պրակտիկ իրավաբան, այլ նաեւ որպես ՀՀ քաղաքացի եւ Երեւանի բնակիչ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովներըՈւկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիԱրհեստածին Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը.իրանագետՎրաստանում ռուսական նավթի ներմուծման թռիչքային աճ կա. իսկ հայաստանը սկսել է նախընտրել ԱդրբեջանականըԱռաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված