Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)

«Ազգային երգիչ» նախագծից՝ «Սլավիանսկի բազար». Դավիթ Կիրակոսյանը բացահայտում է մրցույթում հաղթելու բանաձեւը

Տեսանյութեր

«ՍՊԱՍՎՈՒՄ Է ԴԺՎԱՐԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ…»

Հուզված ու համարձակ մասնակիցներ, նրանց ոգեւորող ու  անհանգստություններին ապրումակցող ժյուրի… Ահա այսպես՝ մրցույթներին բնորոշ մթնոլորտում էլ կայացավ «Սլավյանսկի Բազար 2025» ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։ Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարեցին իրենց նախընտրված հայկական եւ արտասահմանյան երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատեց մասնակիցների վոկալային տվյալներն, ապա նաեւ բեմական կեցվածքը։ Այսպիսով, թեժ պայքարի արդյունքում հուլիսի 5-15-ը, Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, իսկ մանկական կատարողների մրցույթում՝ 11-ամյա Միլանա Օրդակյանը, որոնց հետ զրուցել է «Իրավունք»-ը:

«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻՉ» ՆԱԽԱԳԾԻՑ՝ ՎԻՏԵԲՍԿ. ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

Հայաստանը «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում ներկայացնող ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ հայ հանդիսատեսին քաջածանոթ է «Ազգային երգիչ» հեռուստատեսային նախագծից:

— Դավիթ, ի՞նչ զգացողություններ ունեք «Սլավյանսկի բազար 2025»-ի հայաստանյան ազգային նախընտրական փուլը հաղթահարելուց հետո եւ Վիտեբսկում կայանալիք գլխավոր մրցույթին ընդառաջ:

— Շատ եմ աշխատել, պետք էր արդարացնեի ինքս իմ սպասելիքները: Պրոֆեսիոնալ ժյուրիի շնորհիվ ստացվեց այնպես, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում: Հուսով եմ, որ նրանց սպասելիքները կարդարացնեմ եւ մեր երկրի պատիվը բարձր կպահեմ: Թող Աստված մեր կողքին լինի:

— Ո՞վ էր ամենաշատն անհանգստանում Ձեզ համար ու սպասում այս լուրին:

— Առաջինն, իհարկե, կինս, որն իմ կողքին էր եւ առաջինն իմացավ լուրը: Երկրորդը, բնականաբար, մայրս, հայրս, տատիկս ու պապիկս էին սրտատրոփ սպասում: Բոլոր ընկերներս, բարեկամներս, ծանոթներս, իմ հանդիսատեսն ու հետեւորդները սպասում էին այս նորությանը:

— Ձեր կատարումներով բազմիցս հուզել եք հայ հեռուստադիտողին: Գնում եք Վիտեբսկ՝ գրավելու սլավոնական հանդիսատեսի սրտե՞րը, թե՞ հաղթանակի հետեւից:

— Եթե բեմի մարդ ես, պետք է առաջին հերթին իմանաս՝ ինչի մասին ես երգում եւ եթե հուզելու երգ է, պետք է այնպես անես, որ իսկապես հուզես հանդիսատեսին: Իհարկե, հաղթանակն էլ է շատ կարեւոր, եթե մասնակցում ես մրցույթի, պետք է գլխավոր նպատակը լինի առաջին տեղ զբաղեցնելը եւ մեր երկրի դրոշը բարձր պահելը: Հուսով եմ՝ կստացվի, այդպես էլ կլինի: Աստված առաջ:

— Ի դեպ, եթե չեմ սխալվում, Դուք միջազգային մրցույթում հաղթելու փորձ ունեք… Ո՞րն է հաղթանակի Ձեր բանաձեւը:

— Այո, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին մեկնել եմ Ղազախստան եւ մասնակցել «Ալմաթին իմ սրտում» միջազգային մրցույթին: 14 երկրների մասնակիցներից ես արժանացա 1-ին հորիզոնականի, եւ հաղթանակով վերադարձա Հայաստան: Ասեմ, որ բոլորն էլ պրոֆեսիոնալ երգիչներ էին եւ դժվարին պայքար էր գնում: Համոզված եմ, որ «Սլավյանսկի բազար»-ում էլ է սպասվում դժվարին մրցակցություն: Այնպես որ, պետք է շատ ու լավ աշխատել, որպեսզի արդյունքն էլ լավ լինի:

— Իսկ ի՞նչ երգերի կատարումներով եք պատկերացնում Ձեզ  «Սլավյանսկի բազար»-ի բեմում:

— Այս ուղղությամբ դեռ լուրջ աշխատանքներ պետք  է կատարենք եւ հասկանանք ՝ ի՞նչ շահեկան երգեր վերցնենք, որ ամեն ինչ լավ լինի:

— Նախորդ տարիներին Հայաստանը «Սլավյանսկի բազար» մրցույթում բավականին հզոր ձայներ են մասնակցել ու բարձր արդյունքներ են ունեցել: Սա հավելյալ պատասխանատվությո՞ւն է Ձեզ համար, թե՞ ստիմուլ է տալիս, որպեսզի Դուք գերազանցեք նրանց:

— Շատ բարդ հարց եք տալիս: Ամեն մեկն իր չափով է երգում: Պետք է փորձեմ իրենց նշաձողին հասնել: Պետք է աշխատեմ ինձ վրա, որ ավելի լավ լինի:

— Անդրադառնանք նաեւ Ձեր անցած երաժշտական ուղուն:

— 2011-2013 թվականներին սովորել եմ Երգի պետական թատրոնում, այնուհետեւ ընդունվել եմ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը։ Մասնակցել եմ «Շանթ»-ի «Ազգային երգիչ» նախագծին, նաեւ ֆինալիստն եմ: Ինչպես արդեն նշեցի, Ղազախստանում կայացած «Ալմաթին իմ սրտում» միջազգային մրցույթում զբաղեցրել եմ 1-ին տեղը: Հիմա էլ հաջողվեց, որ «Սլավյանսկի բազար»-ում Հայաստանը ներկայացնեմ:

«ԵՐԲ ԼՍԵՑԻ ԻՄ ԱՆՈՒՆՆ, ՈՒՂՂԱԿԻ, ՇՈԿԻ ՄԵՋ ԷԻ, ՀԻՄԱ ԷԼ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԼԱՑ ԼԻՆԵՄ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ»

Ռոստովից հատուկ «Սլավյանսկի Բազար 2025» ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստան է եկել 11-ամյա ՄԻԼԱՆԱ ՕՐԴԱԿՅԱՆԸ: Նրա սպասումներն արդարացվեցին, եւ մանկական կատարողների մեջ հենց նա դարձավ հաղթող:

— Միլանա, սպասո՞ւմ էիք, որ հենց Ձեր անունը կհնչի ժյուրիի կողմից՝ որպես նախընտրական փուլի հաղթող:

Մենք բեմում կանգնած էինք եւ սպասում էինք, թե ով է հաղթելու: Ու ես մտածում էի՝ կարո՞ղ է ես հաղթեմ, կարո՞ղ է մեկ ուրիշը հաղթի, չէ որ սա մրցույթ է եւ այնպես չէ, որ միշտ դու ես հաղթելու: Բայց, երբ լսեցի իմ անունն, ուղղակի, շոկի մեջ էի: Անչափ ուրախ էի եւ հիմա էլ քիչ է մնում լաց լինեմ ուրախությունից:

— Իսկ ի՞նչ էր կատարվում կուլիսներում՝ մինչեւ ժյուրին կընտրեր, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Սլավյանսկի բազար-2025»-ում եւ ի՞նչ կասեք մյուս մասնակիցների մասին:

— Մյուս մասնակիցներին շատ հավանեցի, որովհետեւ մենք ինչ ասես չէինք անում կուլիսներում՝  ուրախանում էինք, երգում, պարում, աջակցում միմյանց: Բոլորն էլ արժանի էին հաղթանակի, հուսով եմ, որ հաջորդ անգամ էլ իրենք կհաղթեն:

«Սլավյանսկի Բազար 2025» -ին մասնակցելու գլխավոր նպատակը Ձեզ համար ո՞րն է:

— Գնում եմ առաջին հերթին հաղթանակի հետեւից եւ, իհարկե, նաեւ մեծ փորձ ձեռք բերելու:

— Որտե՞ղ եք սովորել այսքան գեղեցիկ երգել:

— Հայաստանում իմ վոկալով զբաղվում է Լիլիթ Ալբերտովնան, իսկ Ռուսաստանում՝ Մարիա Ռուֆինան, որպեսզի կարողանամ ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն երգել՝ առանց ակցենտի:

«ՎՍՏԱՀ ԵՆՔ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿՀԱՋՈՂԵՆՔ…»

«Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար  ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, որը մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էր, չընտրված մասնակիցներին հորդորում է՝ չհուսահատվել եւ պատրաստվել, որովհետեւ ժյուրին իրենց սպասելու է մյուս տարի եւս:

— Բավականին բարդ էր ժյուրիի գործը, որովհետեւ մասնակիցները թե՛ բեմական, թե՛ վոկալային տվյալներով մեկը մեկից լավն էին: Հե՞շտ եկաք ընդհանուր հայտարարի:

— Այն բարձր ցուցանիշները, որոնք ունեցել ենք այս մրցույթում մասնակցության բազմաթիվ տարիների ընթացքում, եղել են այս տրադիցիոն ժյուրիի կողմից ընտրված մասնակիցները: Միայն նշեմ, որ 4 տարի շարունակ մանկական կատարողների մրցույթում առաջին հաղթող մրցանակներով ենք վերադարձել: Իհարկե, միշտ քննադատվել ենք, թե՝ «ինչու մեր երեխային չընտրեցին», «սխալ ընտրություն արեցին», եղել են ժյուրիի կազմում մասնագիտական վեճեր, բայց այս ժյուրիի ընտրությունը միշտ հաջողված է եղել: Եվ անկախ նրանից, ի վերջո, մասնակիցներից ով պետք է մասնակցի մրցույթին, սա չի նշանակում, թե մյուսները վատն են: Պարզապես, մենք մոտավորապես արդեն պատկերացնում ենք, թե ով լավագույնս կարող է ներկայանալ այդ բեմում, քանի որ ժյուրիի կազմից յուրաքանչյուրս եղել ենք «Սլավիանսկի բազար»-ում որպես ժյուրիի անդամ, ինչպես նաեւ հենց այս կազմով պատրաստել ենք մասնակիցներ եւ ներկայացրեր մրցույթին:

— Ի դեպ, նախընտրական փուլին մասնակիցների քանակը հուշում է, որ բավականին մեծ հետաքրքրություն կա այս մրցույթի շուրջ…

— Մենք կարող էինք հարյուրավոր մասնակիցներ հավաքել եւ միշտ այդպես կարող ենք անել՝ ուրիշ մրցույթների նման: Բայց կան հստակ չափորոշիչներ, մենք բազմաթիվ հայտեր մերժում ենք, որոնք չեն համապատասխանում: Պարզապես, ասում ենք՝ համաձայն չենք, խնդրում ենք՝ հաջորդ տարի դիմեք: Դրա համար էլ միշտ լավագույնների մեջ է մրցույթը տեղի ունենում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ծնողներին, ուսուցիչներին, այս մրցույթով հետաքրքրվող բոլոր մարդկանց  եւ ասել, որ վստահ ենք՝ այս տարի եւս կհաջողենք, եւ մեր ընտրությունը կունենա իր արժանի նշաձողը պահելու հնարավորությունը:

— Ի՞նչ է սպասվում «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային երիտասարդ եւ մանկական կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնողներին:

— Մոտ 4 ամիս ահռելի մեծ աաշխատանք է իրականացվելու մեր թիմի կողմից:

«ԱՅՍ ՏԱՐՎԱ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂՆ ԷՐ»

Նշենք, որ «Սլավյանսկի բազար 2025» մանկական եւ երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա նշեց, որ շատ դժվար էր ընտրել այն մասնակցներին, ովքեր պետք է ներկայացնեն Հայաստանը «Սլավիանսկի բազար»-ում:

Շատ տաղանդավոր երեխաներ էին մասնակցում: Հավատացեք, անկեղծ եմ ասում, երեւի այս տարվա նախընտրականն ամենաուժեղն էր՝ մասնակիցների ձայնային տվյալներով: Մասնակիցներն, իսկապես, շատ լավն էին: Մաղթում եմ բոլորին, որ միշտ այդպես համարձակ լինեն, այդպես գեղեցիկ, առույգ եւ կարողանան իրենց կատարումներով բոլորին ոգեւորել, ինչպես կատարեցին մեզ համար:

«ՈՎՔԵՐ ՉԵՆ ԸՆՏՐՎԵԼ, ԹՈՂ ՉՄՏԱԾԵՆ, ԹԵ՝ ՍԱ ՎԵՐՋՆ Է»

«Սլավյանսկի բազար 2025» մանկական եւ երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ (ՄԵՍՐՈՊՅԱՆ): Նրա գնահատմամբ մասնակիցները մեկը մեկից յուրահատուկ էին:

Բայց, իհարկե, բոլորն էլ ունեն շատ աշխատելու տեղ, որովհետեւ մրցույթն այնպիսի բան է, որ պետք է շատ-շատ աշխատել: Մեկը մյուսից լավ է երգում, մեկը լավ է շարժվում, մյուսը՝ վատ, այս ամենն աշխատանքի արդյունք է: Ես էլ եմ մասնակցել մրցույթների, եղել է, որ ուրիշն է անցել, բայց մեկ տարի աշխատել եմ, նորից եմ հայտ ներկայացրել ու մասնակցել եմ: Այնպես որ, ովքեր չեն ընտրվել, թող չմտածեն, թե՝ սա վերջն է: Սա սկիզբն է աշխատելու, սա թող լինի իրենց համար մոտիվացիա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top