ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ 7֊ՐԴ ՄԵՆԱՄԱՐՏԸ
Սպորտ
Գյումրեցի անվանի բռնցքամարտիկ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ, Դուբայում շարունակում է մարզվել ու պատրաստվել մարտի 15-ին կայանալիք, պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական մենամարտին։ Երեկոյի ընթացքում 7 մենամարտ է կայանալու, որոնցից գլխավորը Եվրոպայի չեմպիոնի, Օլիմպիական ու Աշխարհի բրոնզե մեդալակրի և Ջոնո Քերոլ անվամբ հայտնի իռլանդացի Ջոնաթան Բեսֆորդի մասնակցությամբ են լինելու։ Նշենք, որ Բաչկովը իր հաշվին առայժմ 6 մենամարտ ու նույնքան հաղթանակ ունի։ Վերջին անգամ նա վնասվածքից ապաքինվելուց ու 1,5 տարվա դադարից հետո 2024֊ի դեկտեմբերին է ռինգ վերադարձել ու հաղթել Տանզանիայի ներկայացուցիչ Սվահիբու Ռամադանին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


