Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Սա կովկասյան դերբի է, և մեզ Հայաստանի դեմ ծանր հանդիպումներ են սպասվում.Սանյոլ

Սպորտ

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Imedi.ge-ն

«Սա կովկասյան դերբի է, և մեզ ծանր հանդիպումներ են սպասվում։ Այնուամենայնիվ, մենք C դիվիզիոնի թիմ չենք, և պետք է ապահովենք մեր տեղը B-ում:

Գուրամ Կաշիայի բացակայության դեպքում Օթար Կիտեիշվիլին Երևանում առաջին անգամ կկրի հավաքականի ավագի թևկապը: Գուրամը կվերադառնա և կվերահաստատի իր դերը պատասխան խաղում։ Սակայն Կիտեիշվիլին կարող է ապագայում լինել մեր հաջորդ ավագը:

Մամարդաշվիլին և «Վալենսիան» դժվար ժամանակաշրջան են ապրում, բայց մենք գիտենք Գիորգիի հնարավորությունները և հավատում ենք, որ նա շուտով կվերականգնի իր մարզավիճակը։ Ինչ վերաբերվում է Կվարացխելիային, ապա նա երջանիկ է ՊՍԺ-ում և ջանասիրաբար աշխատում է նաև պաշտպանությունում»,- ասել է Սանյոլը:

Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ