Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին

ՀԱՄԱՌՈՐԵՆ ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄ

Վերլուծություն

Աշ­խար­հում տի­րող այս խա­ռը օ­րե­րին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=307748&l=am) Նի­կո­լը շա­րու­նա­կում է ի­րեն, մեղմ ա­սած, «տա­րօ­րի­նակ» պա­հել: Դ­րա դրվագ­նե­րից մեկն էլ կա­րե­լի է հա­մա­րել թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին տված աղ­մուկ հա­նած հար­ցազ­րույ­ցը:

­Թե ինչ է Նի­կո­լը փոր­ձում քա­րո­զել թուր­քա­կան հար­թա­կում, այն էլ՝ հա­յաս­տան­յան հար­կա­տու­նե­րի հաշ­վին մեր եր­կիր բե­րե­լով թուրք լրագ­րող­նե­րին, կա­րե­լի է կռա­հել: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս նա մի գլուխ փոր­ձում է Ա­լիե­ւին հա­մո­զել, թե պետք է բա­ցել Ադր­բե­ջա­նի հետ եր­կա­թու­ղին՝ փոր­ձե­լով շա­հագրգ­ռել, թե դա կդառ­նա նաեւ Ադր­բե­ջա­նից Թուր­քիա հաս­նող ու­ղի: Եվ նման է, որ դրա­նից հե­տո մեկ այլ «հան­ճա­րեղ» մտքի է ե­կել՝ փոր­ձել այդ գա­ղա­փա­րը քա­րո­զել թուր­քա­կան հար­թա­կում, թե­րեւս հու­սա­լով, որ Էր­դո­ղա­նը կկա­րո­ղա­նա ազ­դել Հեյ­դա­րո­վի­չի վրա:

Ա­մեն դեպ­քում, նույն ո­ճի մեջ էր նաեւ ­թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ Նի­կո­լի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­բին­յա­նը, ով թուր­քա­կան «NTV»-ի հետ հար­ցազ­րույ­ցում հա­սել էր լա­ցա­կու­մա­ծութ­յան աս­տի­ճա­նի, թե՝ «Ակն­կա­լում ենք Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­բող­ջա­կան կար­գա­վո­րում», «Հա­յաս­տա­նի ցա­մա­քա­յին սահ­մա­նի ա­պաշր­ջա­փա­կում», «ա­ռանց որ­եւէ նա­խա­պայ­մա­նի», միայն թե «Թուր­քիան էլ նման քա­ղա­քա­կան կամք ու­նե­նա»: Այ­սինքն, ե­թե այդ­քան խնդրում-ա­ղա­չում են, իսկ Թուր­քիան տե­ղից էլ չի շարժ­վում, նշա­նա­կում է մեկ բան՝ «Թուր­քիան այդ կամ­քը» չու­նի:

­Վեր­ջա­պես, հնդկա­կան WION-ին տված հար­ցազ­րույ­ցում նույն մտքերն է հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նում Միր­զո­յան Ա­րոն: Բ­նա­կա­նա­բար, խոս­քը նրա այդ­քան սի­րե­լի «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» մա­սին է, ո­րից նա, չնա­յած Ա­լիե­ւի բա­ցա­հայտ ծաղ­րին, այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հրա­ժար­վել: Հա, նաեւ հա­մո­զում է. «Մենք ներ­կա­յաց­րել ենք փոխ­շա­հա­վետ ա­ռա­ջարկ, ո­րը ձեռն­տու է եր­կու երկր­նե­րին»: Նաեւ, թե շա­րու­նակ­վում են բա­նակ­ցութ­յուն­նե­րը Թուր­քիա­յի հետ սահ­ման­նե­րի բաց­ման եւ մեր եր­կա­թու­ղա­յին են­թա­կա­ռուց­ված­քի վե­րա­գոր­ծարկ­ման շուրջ, ին­չը կա­պա­հո­վի Հա­յաս­տա­նի կա­պը Թուր­քիա­յի հետ:

Ու մեկ է, ո´չ Ադր­բե­ջա­նից եւ ո´չ­ էլ Թուր­քիա­յից այդ­պես էլ հու­սադ­րող պա­տաս­խան չկա ու չկա: Եվ ա­սել, թե թուրք լրագրող­ներ Հա­յաս­տան բե­րե­լով եւ նույն մտքերն ա­վե­լորդ ան­գամ քա­րո­զե­լով, կա­րող են ինչ-որ արդ­յուն­քի հաս­նել, ե­րե­ւի ար­դեն ի­մաստ էլ չու­նի: Այ­սինքն, Նի­կոլն ու իր թիմն այդ­պես էլ ի զո­րու չեն մեկ պարզ փաստ գի­տակ­ցել՝ ի­րենց խնդրել-ա­ղա­չե­լով չէ, որ Ա­լիե­ւը կամ Էր­դո­ղա­նը կա­րող են նման քա­ղա­քա­կան ո­րո­շում կա­յաց­նել: Ա­վե­լին, քա­նիցս ա­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, որ Հա­յաս­տա­նով անց­նող եր­կա­թու­ղու, այն է՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» ծրա­գի­րը ե­ղել եւ մնում է թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կե­տը, եւ ե­թե հա­մա­րեն, որ կա­րող են այդ ու­ղին բա­ցել եւ մար­սել, ա­պա Նի­կո­լի այդ խնդրանք­նե­րին էլ չէին նա­յի՝ կբա­ցեին եւ վերջ:

Չ­նա­յած, այս տա­րի­նե­րին Նի­կո­լը գո­նե պետք է կռա­հեր, որ ե­թե Ա­լիեւ-Էր­դո­ղա­նը, ա­սենք նաեւ բրի­տա­նա­ցի Ռիչարդ Մուրն այդ­քան ե­րա­զում են Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ուղ­ղութ­յամբ եր­կաթ­ու­ղու եւ այլ մի­ջոց­նե­րով կտրել ՌԴ-ի եւ Ի­րա­նը կա­պը, բայց այդ­պես էլ դրան դեռ չեն կա­րո­ղա­նում հաս­նել, ա­պա պատ­ճա­ռը շատ ա­վե­լի խոր­քա­յին է, քան Նի­կո­լի ու­զել-չու­զե­լը: Ու այդ­քա­նից հե­տո, երբ շա­րու­նա­կում է թուրք-ա­զե­րի­նե­րին ար­դեն այս­քան բա­ցա­հայտ հրա­վի­րել Հա­յաս­տան, ա­պա ա­վե­լի նման է, որ ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում, ան­գամ հաշ­վի չառ­նե­լով այն հեր­թա­կան ցե­ղաս­պա­նութ­յու­նը, ո­րը Թուր­քիան սար­քեց սի­րիա­կան ալա­վի­նե­րի գլխին, Նի­կո­լը սկսել է գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի հակ­վել այն մտքին, թե կա­րող է Էր­դո­ղա­նի հետ, այս­պես ա­սենք, գործ բռնել:

­Թե ին­չու, թե­րեւս նո­րից մե­ծա­պես կախ­ված է ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից: Մաս­նա­վո­րա­պես, որ Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դերն աչ­քի ա­ռաջ ա­ճում է, դա միայն ա­մե­նա­վեր­ջին «կույ­րը» չի տես­նում: Նաեւ, որ սա­րե­րի հե­տե­ւում չէ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տը, ո­րից հե­տո Մոսկ­վա­յի հիմ­նա­կան ու­շադ­րութ­յունն ուղղ­վե­լու է դե­պի հա­րավ: Է­լի շատ պարզ պատ­ճա­ռով. Եվ­րո­պա­յի հետ ներ­կա հա­կա­մար­տութ­յու­նը, ըստ ա­մե­նայ­նի, դեռ շատ եր­կար կշա­րու­նակ­վի, եւ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յու­նը Ռու­սաս­տա­նի հա­մար դառ­նում է հիմ­նա­կան: Ու, ինչ­պես նաեւ «չար լե­զու­ներն» են հա­մա­ռո­րեն շշնջում, Մոսկ­վա­յի հետ «լե­զու գտնե­լու» հար­ցում Նի­կո­լը մի շարք լուրջ խնդիր­նե­րի է բախ­վել: Այդ թվում՝ լոն­դոն­յան ծագ­ման, մոս­կով­յան ծագ­ման, թեհ­րան­յան ծագ­ման եւ այլն: Ու ե­րե­ւի հա­սել է այն մտքին, թե Էր­դո­ղա­նը կա­րող է այդ խնդիր­նե­րի լուծ­ման բա­նա­լի լի­նել:

­Բայց է­լի «մո­ռա­նում» են գո­նե ի­րենք ի­րենց նույն հար­ցը տալ՝ իսկ Էր­դո­ղա­նը, այն էլ ներ­կա ի­րա­վի­ճա­կում, պատ­րա՞ստ է Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ բախ­ման գնալ, ինչ­քան էլ որ դա նրա ըն­կե­րոջ՝ Մու­րի ե­րա­զանք­նե­րի թվում է… Եվ այն, որ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչն արձագանքեց, թե Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ բացման համար «ներկա իրավիճակում նախադրյալներ չկան», իսկական ապտակ էր Նիկոլին` այս վերջին ազգադավության հետ կապված։

Ի դեպ, նաեւ Զե­լենս­կին հա­մա­ռո­րեն չի ու­զում ա­թո­ռը կորց­նել: Բայց ի՞նչ կա­րող է ա­նել…

Եվ Նիկոլը որոշեց զանգել Մոսկվա, թե` երազում է Կարմիր հրապարակի շքերթին մասնակցել: Բայց մինչ այդ դեռ այլ հարցեր պետք է լուծի` գոնե Ասադի հարեւան սենյակի հավակնելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված