Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ինչու Նիկոլը բացեց նոր ռեպրեսիաների շրջան

Թեմա

Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ՔՊ-ն կհավաքի 11.8% ձայն, «Հայաստան» դաշինքը` 4.7%, ԴՕԿ կուսակցությունը՝ 3.5%: Սա քաղաքացիների շրջանում «Գելափի» իրականացված հարցման վերջին տվյալներն են:

Սակայն, «Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, իշխանությունն այս շրջանում նաեւ իր ներքին հարցումն է անցկացրել եւ ճշտել վարկանիշային իրական պատկերը, ինչը եւս հուսադող չի եղել իրենց համար: Ըստ մեզ հասած տեղեկության` պարզվել է, որ ՔՊ-ն ունի ընդամենը 10 տոկոս վարկանիշ՝ ինչպես Գյումրիում, այնպես էլ ողջ հանրապետությունում: Իսկ այս 10 տոկոսը կազմում են նրանք, ովքեր պաշտոնապես կապված են օրվա իշխանության հետ եւ առանց Փաշինյան Նիկոլի՝ ոչ միայն չունեն քաղաքական ապագա, այլեւ կարող է պատասխանատվության ենթարկվեն՝ տարբեր դրվագներով:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին, պարզապես, հասկացրել են, որ նույնիսկ տոտալ վարչական ռեսուրսի կիրառման դեպքում Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին լավագույնս կձգեն 14-15 տոկոսի եւ ոչ ավել:

Այլեւս անթաքույց է, որ իշխանության վարկանիշը ակտիվ նվազման շրջափուլում է: Հենց սրանով էլ պայմանավորված՝ իշխանությունը սկսել է առանցքային ընդդիմադիր ուժերի նկատմամբ նոր ռեպրեսիաներ իրականացնել՝ հուսալով փոխել առկա վարկանիշային պատկերը:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ