Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Դեվյատկա է խփել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՏԱՐԱԾ` ՀԵՏ ԲԵՐԱԾԸ

ՔՊ-ից հայտնում են, որ ՔՊ-ականների Սարիկը, չնայած մի որոշ ժամանակով ՀՀԿ-ական ա եղել, բայց Մելիք- Ադամյան չի հասել ու մինչ ՔՊ մտնելը, եղել ա «Լուսավոր Հայաստանի» պադստանցու էլեկտրիկը։

**

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

(ՎԵՐՋԻՆԻՍ` ՍԵՎ ԲԵՐԴ ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔԸ ՍԵՎ ԲԵՐԴԻ ՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Որովհետև տգետ ես։

 **

КАК ТРОЦКИЙ

Ըստ քաղաքագետների` ժամանակին Տրոցկին էլ Նիկոլի պես զահլա էր տանում ու այնքան շարունակեց, մինչեւ Ստալինի համբերության բաժակը լցվեց ու հարցին կարդինալի լուծում տվեց, հիմա Բալասանյանի համբերության բաժակը Նիկոլն է լցրել։

 **

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ

(ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ` ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿՍ ԼՑՎԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ համբերության բաժակի մասնագետների` Բալասանյանինը բաժակ չի եղել, այլ պիվի բակալ ա, դրա համար էլ ուշ ա լցվել։

**

ТАНЦУЮТ ВСЕ

 (ՆԻԿՈԼԻ` ՓԱՐԱՔԱՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ սոցիոլոգների` մարտ ամսվա համայնքային ընտրություններից Նիկոլի քյարը կարող է մնալ միայն Փարաքարը։

**

ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ

 (ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ  23 000 ԱՄՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐ, ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հովիկ Աղազարյանի ընտանեկան կապալ հանդիսացող ՄԱՍԿ-ից հայտնում են, որ Աղազարյանը այդ գումարը վերոնշյալ նպատակով չի վերցրել, այլ պարտք է վերցրել` ոչխարներ բուծելու նպատակով։

**

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

(ԳՐԶՈՅԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՔ ԺԱՄ ՀԵՏՈ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ոստիկանությունից հայտնում են, որ Գրզոյի ջանդաքը երեքժամյա անտերության ընթացքում ոտնձգության չի ենթարկվել։

 **

ՀԵՐՔՈՒՄ

 Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, Մանե Թանդիլյանը հիվանդանոցների գլյուկոզայի պաշարը սպառվելու պատճառով է հրաժարական տվել, չի համընկնում իրականությանը։

**

 ԴԵՎՅԱՏԿԱ Է ԽՓԵԼ

ՖԻՖԱ-ից հայտնում են, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլու` Վրաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում անցկացրած 46 խաղում 9 գոլի հեղինակ լինելը կապված չէ Սաակաշվիլուն 9 տարի դատապարտելու հետ։

 **

ԻԼՀԱՄԸ` ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻՆ

 (ՆԻԿՈԼԻՆ ԲԵՐԵԼՈՒ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎԱԾ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հանգիստ նստեք տեղներդ, ես եմ բերել...

**

 ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՐԳԸ

 (ԻՐ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԶԱՐԴԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Կանաչել են արտերը,

Մատիս մատնիքը դրել եմ գիրկդ,

Շատացել են դարդերս,

Ճիշտն ասա, այ շան աղջիկ, դու քո միտքը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ