Որքան գումար է Ադրբեջանը ծախսել պաշտպանության վրա 2024 թվականին
Թեմա
Ադրբեջանը 2024 թվականին պաշտպանության վրա ծախսել է գրեթե 4 միլիարդ դոլար։ Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովը՝ Միլլի Մեջլիսին կառավարության 2024 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ։
«2024 թվականի պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար հատկացվել է 6 միլիարդ 562 միլիոն մանաթ։ Սա 707 մլն մանաթով կամ 12 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին»,- նշել է վարչապետը։