Եվրոպայի առաջնություն. Արայիկ Թոփալյանը և Վիգեն Նազարյանը` բրոնզե մեդալակիրներ
Սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը երկու մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Տիրանայում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արայիկ Թոփալյանը մրցեց թուրք Մեհմետ Սարփի հետ և հաղթեց 10:1 հաշվով:
Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր նաև Վիգեն Նազարյանը․ նրա մրցակիցը վնասվածքի պատճառով չկարողացավ գոտեմարտել, արդյունքում՝ Նազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Դավիթ Ջոթյանը և Ռազմիկ Կուրդյանը զիջեցին մրցակիցներին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։