Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Իրավունք». ՔՊ-ում նորից խուճապային մտքեր են ծավալվել

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Խաղաղության համաձայնագիր» կոչված փաստաթղթի՝ ստորագրման պատրաստ լինելու մասին հայտարարությունները, որքան էլ տարօրինակ է, բայց շատ ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են ստեղծել:

Ինչպես հայտնում է տեղեկացված աղբյուրը, նրանց մոտ այն տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արագ-արագ ստորագրել բոլոր թղթերն ու հարմար պահի՝ «հայդե Փարիզ» անել՝ ներկա գլոբալ փոփոխությունների անիվի տակ չմնալու համար:
Նրանց մոտ նաեւ այն կարծիքն է, որ Ալիեւը եւս հասկանում է, որ շատ բան կարող է փոխվել, եւ այս պահին գերադասում է ստանալ այն, ինչը հնարավոր է, ինչքան էլ, որ համաձայնագրի ստորագրումը դեռ կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ:
Արդյունքում, ըստ աղբյուրի, ՔՊ-ական այդ՝ միջինից բարձր շրջանակներում վախեցած են, որ Նիկոլի հեռանալու դեպքում ողջ «կուժն ու կուլան հենց իրենց գլխին է ջարդվելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ