Պուտինը վճռական է տրամադրված Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը հնարավորինս շուտ ավարտելու հարցում. Պեսկով
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական է տրամադրված Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը հնարավորինս շուտ ավարտելու հարցում հարցում, և նրա հայտնվելը տարածաշրջանում զինվորական համազգեստով կարելի է դիտարկել այս համատեքստում, ըստ ռուսական ТАСС գործակալության՝ պարզաբանել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա ավելի շուտ վճռականության ազդանշան է մոտ ապագայում Կուրսկի մարզը զինյալներից ազատագրելու գործողությունն ավարտելու վերաբերյալ։ Գործողությունը, ինչպես նախօրեին հայտնել են Պուտինին, թևակոխել է իր եզրափակիչ փուլը։ Հուսով ենք՝ շատ մոտ ապագայում կկարողանանք թեթև շունչ քաշել այս կապակցությամբ», - ասել է նա ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Պուտինի գործողությունները կարող են դիտվել որպես «ազդանշան»:
Սա տարածաշրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերը հարձակումից ի վեր ՌԴ նախագահի առաջին այցն էր Կուրսկի մարզ։
Նույն հանդիպմանը Պուտինը խնդիր է դրել ամենասեղմ ժամկետներում Կուրսկի մարզում վերջնականապես ջախջախել Ուկրաինայի զինված ուժերին։