Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հանդեպ ուշադրության համար
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նկատմամամբ ցուցաբերած ուշադրության համար, գրում է «Коммерсантъ»-ը։
Նա միաժամանակ նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և այլ առաջնորդների ներդրումն այս խնդրի լուծման գործում։
«Ինչ վերաբերում է հրադադարին Ուկրաինայի պատրաստակամությանը, ես, իհարկե, կասեմ, թե ինչպես եմ դա գնահատում։ Բայց կցանկանայի սկսել երախտագիտության խոսքերից, ուղղված ԱՄՆ նախագահ պարոն Թրամփին՝ ուկրաինական կարգավորմանն այդքան մեծ ուշադրություն հատկացնելու համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում։