Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Հայ ծանրորդները բարձրացրեցին Հայաստանի դրոշը Ուշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն Լեւոնյան Պուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. Պեսկով Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post «Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործել Կիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթով Էդուարդ Սպերցյանի ռեկորդը Կիեւը եւ Լոնդոնը համակարգում են ռազմական գործողությունները` ուղղված Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ձախողելուն

Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը եւ տեղափոխումը Բաքու. Aliqmedia.am

Արցախի հայաթափման եւ վերջին օրերի պատմությունը ամբողջական հասկանալու համար անհրաժեշտ է տեղյակ լինել Եվլախում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպման մանրամասներին եւ դրան հաջորդած շփումներին:

Արցախյան կողմից Եվլախի հանդիպմանը մասնակցած Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը եւ պատգամավոր Դավիթ Մելքումյանը մինչեւ այսօր որեւէ հարցազրույց կամ բացատրություն չեն տվել: Միայն նրանք եւ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը կարող են ամբողջությամբ ներկայացնել իրականությունը, քանի որ նրանք են եղել վերջին բանակցողները:

Եվլախի հանդիպմանը հարցերի մի քանի շրջանակ է քննարկվել, որոնք պայմանականորեն կարելի բաժանել մի քանի խմբի՝

ա) ռազմական,

բ) տնտեսական,

գ) քաղաքական:

Արցախի պաշտպանության բանակի լուծարումը ժամանակի հարց էր միայն: Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո միայնակ մնացած եւ ինը ամիս անմարդկային շրջափակման ենթարկված Արցախը չէր կարող դիմադրել հակառակորդի տասնապատիկ ուժերին: Փաստացի, Հայաստանը, որ տասնամյակներ Արցախի անվտանգության երաշխավորն էր, եւ Ռուսաստանը, որպես խաղաղապահ ուժ, չկարողացան եւ չցանկացան Արցախը պահել հայկական:

Արցախի պաշտպանության բանակի լուծարման վերջնագիր-պահանջը Բաքուն դնում էր նաեւ նախկինում: Եվլախի հանդիպումից եւ դրան հաջորդած շփումներից հետո Բաքուն Արցախից հայերի անվտանգ հեռանալու համար պայման է դնում հինգ հայերի ձերբակալությունը, որին տրվում է դրական պատասխան: Այդ հինգ հայերն էին՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ինչպես տեսնում ենք, ցուցակում չկա Արայիկ Հարությունյանի անունը: Ավելին՝ Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ջեյհուն Շիդլինսկին, որը տեղափոխվել եւ աշխատում էր Շուշիում, Հարությունյանին անձամբ ասել է, որ նա կարող է հեռանալ Հայաստան:

Հարությունյանը, որ ադրբեջանցիների հետ շփվում էր 2021 թվականի փետրվարից մինչեւ իր ձերբակալության պահը՝ 2023-ի հոկտեմբերի 3-ը, Արցախի ղեկավարությանը ասել է, որ ինքը չի կարող մենակ թողնել նախկին նախագահներին, եւ պետք է միասին դուրս գան Ստեփանակերտից:

Եվլախում քննարկված հարցերի երկրորդ շրջանակը վերաբերում էր տնտեսական խնդիրների: Արցախի հայաթափումն արդեն անխուսափելի էր, եւ որեւէ մեկը չէր ուզում մնալ եւ ապրել Ադրբեջանի դրոշի տակ: Սակայն պարզվեց, որ Արցախում չկա բավարար չափով վառելիք, որպեսզի 120 հազար հայերը կարողանան դուրս գալ Ստեփանակերտից: Եվլախի հանդիպման ընթացքում Ադրբեջանը 120 տոննա բենզին է խոստանում, իսկ հետագայում նաեւ՝ երեք մեքենա առաջին անհրաժեշտության պարագաներ Ստեփանակերտի պայթյունից տուժածներին:

Հարցերի երրորդ շրջանակը վերաբերում է Արցախի վերաինտեգրմանը, որն անընդունելի էր արցախահայության համար:

Ինչպես նշել ենք այս շարքի մեր նախորդ հրապարակումներում, 2023 թվականի սեպտեմբերի 30-ից Արցախի ղեկավարությունը տեղափոխվել էր Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ առաքելության հոսպիտալ:

Հոկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից հետո ռուս խաղաղապահները Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին օդանավակայանից հասցնում են Կարեն Սարգսյանի առանձնատուն եւ, այսպիսով, նրանց փոխանցում Ադրբեջանի հատուկ ծառայություններին, որոնք շրջափակման տակ էին պահում տարածքը:

Այդ ընթացքում Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի անվտանգության երկու աշխատակցի հետ մեկնում է իրեն պատկանող, Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա գտնվող կոնյակի գործարան եւ զանգահարում Ջեյհուն Շիդլինսկուն: Հարությունյանը հայտնում է, որ ցանկանում է ցույց տալ գործարանը: Շուշիից Շիդլինսկին պատասխանում է, որ շուտով կլինեն գործարանում: Կարճ ժամանակ անց գործարանի տարածք է հասնում Շիդլինսկու օգնականը Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ տեղում ձերբակալում Արայիկ Հարությունյանին: Նրան կոնյակի գործարանից ուղիղ տեղափոխում են Բաքու:

Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու հարցում տեսակետները հակասական են: Հայաստանի իշխանությունները եւ նրանց տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներն ու ինֆլուենսերները պնդում են, որ Հարությունյանը հրաժարական է տվել Արցախում տեղի ունեցած հեղաշրջման հետեւանքով:

Իրականում, Հարությունյանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներում մի քանի անգամ հայտնել է նախագահի պաշտոնից հրաժարվելու իր ցանկության մասին: Առաջին անգամ այդ ցանկությունը նա հայտնել է Երեւանում 2023 թվականի մարտին՝ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո:

Դա եղել է երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստը եւ անցել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների հասցեին մեղադրանքների եւ գոռգոռոցների պայմաններում: Այս ամենի մասին կգրենք այլ հարմար առիթով:






Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասինՀայ ծանրորդները բարձրացրեցին Հայաստանի դրոշըՈւշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն ԼեւոնյանՊուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. ՊեսկովՉինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post«Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործելԿիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթովԷդուարդ Սպերցյանի ռեկորդըԿիեւը եւ Լոնդոնը համակարգում են ռազմական գործողությունները` ուղղված Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ձախողելուն«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆՄարգարիտա Սիմոնյանը պատւմել է, որ շփվում է կոմայի մեջ գտնվող Տիգրան Քեոսայանի հետՈւկրաինական ուժերը հրադադարից հետո հարվածներ են հասցրել Դոնեցկին (Ֆոտո)Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «Զատկի հրադադարը» խախտելու մեջԾանրամարտի ԵԱ. Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը մեդալներ չնվաճեցին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապԳոհար Ավետիսյանը մեծ խնդիրների առաջ է կանգնելԱմերիկյան հեռուստաալիքը Կիևը ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս (լուսանկար)«Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել»․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունըԾանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը 0 ստացավ պոկում վարժությունումԽաղաղ, միասնական, համախմբված և ներդաշնակ Հայաստանը լինելու է. ԴանիելյանՌուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է հրադադարը խախտելու մեջԹրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումըՄտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեՊուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբՑեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ ՎեհափառՄասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագինՈղբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներՕրվա խորհուրդ․ ապրիլի 20Լույս չի լինիՈւՂԻՂ․ Սուրբ Հարության հայրապետական պատարագ` Մայր տաճարումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿենդանակերպի այս նշաններն առաջիկա օրերին հաջողությունների կհասնենԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուրՔրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը ՔրիստոսիՕդեսայի գրավումը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական նպատակն է. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարԿրիվոյ Ռոգում շունը փրկել է տիրոջը հարկադիր զորահավաքից (Տեսանյութ)Պատերազմ հրահրեց Կիևը, իսկ Պուտինը Հիտլեր չէ. Ֆրանսիացի փիլիսոփա, նախկին նախարարՌուսական ФАБ-1500 1,5 տոննայանոց ավիառումբը Կուրսկի Գորնալիում ոչնչացրել է ուկրաինական հենակետը (Տեսանյութ)Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն ԱզիզյանԹրամփի դեմ նոր զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում (Ֆոտո)Իրական ռազմավարությունը, որը կա ՌԴ-ի Զատիկի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել. CNNՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայի զինված ուժերին հրաման է տրվել դադարեցնել կրակը. BBCԹալինը սիրով ու ջերմությամբ ընդունեց «Կրթվելը նորաձեւ է» շարժմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top