Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Փաշինյանը սպառել է իրեն թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, վստահ եմ՝ հաջորդ քայլը կալանավորման միջնորդություն ներկայացնելն է լինելու․ Հովիկ Աղազարյան

Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ ԱԺ նախագահը տվել է համաձայնություն։

Armlur.am-ը  ներկայացրել է Հովիկ Աղազարյանի գործով հատվածական սղագրությունը, որը կցված է Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդության փաստաթղթին։

Այսպիսով, վկա Հայկ Նազարյանը նախաքննության ընթացքում ի թիվս այլնի, ցուցմունք է տվել այն մասին, որ 2023 թվականի ձմռանը իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկերներից Գոհարը և հայտնել, որ Հովիկ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Գայանեի եղբայր Արամն իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ պետության կողմից իրեն հողատարածք տրամադրելու և դրա վրա էլիտար շենք կառուցելու համար։ Արամն իրեն հայտնել է նաև, որ դրանից առաջ Հովիկ Աղազարյանի հետ նույնաբովանդակ գործարքներ է կատարել նաև Դավթաշենում։

Հովիկ Աղազարյանին տրված գումարի մեջ ներառվել է նաև նրա ընկերուհու համար ընդհանուր 8000 ԱՄն դոլար արժողությամբ բջջային հեռախոս և մատանի գնելու գումարը, որը գնել է Արամը և նվիրել Հովիկ Աղազարյանի ընկերուհուն, երբ Հովիկ Աղազարյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Հայտնել է նաև, որ Արամն իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ պատմում է Հովիկ Աղազարյանին գումարները տալու մասին։

Բացի այդ Արամը հայտնել է նաև, որ Հովիկ Աղազարյանը հանդիսացել է իր քավորը։ Ինքն այդ հարցով հանդիպում է կազմակերպել Արամի, Գոհար Սարգսյանի և Հովիկ Աղազարյանի միջև։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ևս մեկ պաշտոնատար անձ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հովիկ Աղազարյանի կողմից գումարները չվերադարձնելու հանգամանքները, որի ընթացքում խոսակցությանը ներկա պաշտոնատար անձը Արամին հորդորել է դիմել ոստիկանություն։ Նշել է նաև, որ Արամն իրեն հայտնել է, որ Հովիկ Աղազարյանին տված գումարները վերցրել է Ալիկ, Կարո անունով գործարարներից։


Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ, ով վերը նշված այսպես մեկնաբանեց․

-Այ՛ո, ես նշված ժամանակահատվածում մի պահ Հայաստանում չեմ եղել, այդ ժամանակ ինձ մոտիկ մարդու տարեդարձն էր, ես խնդրեցի իմ ոչ բարով սանիկին, որպեսզի հեռախոս եւ ծաղիկներ գնի ու ուղարկի իրեն, այդ հեռախոսն ու ծաղիկները միասին արժեցել 800 հազար դրամ, ոչ աել, մատանու մասին առհասարակ խոսք չի եղել։ Ինչ վերաբերում է այն զրպարտությանը, թե ես շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ եմ վերցրել, պետք է հիասթափեցնեմ բոլորին եւ ասեմ, որ այդ խոսակցությունները ի հայտ գալուց ի վեր ես ինքս եմ դիմել ԱԱԾ, որտեղ ինձ ասել են, որ դա անհեթեթություն է եւ, որ դիմեմ ՔԿ հաղորդում ներկայացնելու համար։ Այսքան այդ ոգեշունչ ցուցմունքի մասին։ Ես Ձեզ ասեմ, որ այդ ոչ բարով սանիկս ժամանակին խարդախության համար դատապարտված է եղել 4 տարի ազատազրկում է կրել, փաստորեն իր արվեստից հետ չի կանգնել, հիմա կեղծ ցուցմունքներով է փորձում ինչ-ինչ հարցեր լուծել։

-Լավ, ինչո՞ւ հիմա այդ ցուցմունքները սկսեցին տիրաժավորվել, երբ Դուք ակտիվ քաղաքականություն եք մտել, Գյումրիում էլ ունեք Ձեր թեկնածուն։

-Իհարկե պատահական չէ, որովհետեւ իշխանությունները Գյումրիում որեւէ շանս չունեն, ես էլ իմ ավանդը ներդրել եմ, որ այդ զրոյական շանսը լրիվ փլվի։ Ես այսօր պաշտոնապես հայտարարել եմ, որ սատարելու ենք Արտյոմ Թումանյանին, բանտից, թե ազատության մեջ Աղազարյանին լռեցնել չեն կարող։

-Պարոն Աղազարյան, Ձեր կողմից աջակցություն ստացած թեկնածուն հայտնի է դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ ակցիաներ կազմակերպած անձ։

-Այ՛ո, ամբողջովին համապատասխանում է իրականությանը, նա դա արել է, որովհետեւ Ձեր նշած անձը իրեն թույլ է տվել շիրակցիների նկատմամբ։ Արտյոմն էլ լինելով արժանապատիվ գյումրեցի համապատասխան կեցվածք եւ դիրքորոշում է հայտնել, հետո՞․․․

-Նաեւ իշխանությունների կարկառուն ջատագով է, այդ մասին փաստում են բազում տեսանյութեր, տեղյա՞կ եք։

-Իսկ ով է հերքում այդ տեսանյութերը, այո Արտյոմը հեղափոխական արժեքների կրող է եղել, բայց տեսնելով, որ իշխանությունները շեղվում են հեղափոխական գաղափարներից թողել ու հեռացել է, ինչպես ես, պարոն Ասլանյանը ու շատ ուրիշները։

-Եվ վերջում, ի՞նչ եք սպասում անձեռնմխելիությունից զրկելու պրոցեսից։

-Պարզ է, որ նրանք ինձ զրկում են անձեռնմխելիությունից, որպեսզի երկրորդ փուլով կալանավորման միջնորդություն ներկայացնեն ինչի մասին է խոսքը։ Բայց ասեմ, որ դրանով ինձ չեն լռեցնի։ Իմ պարոն Ասլանյանի մարտավարական նպատակը եղել եւ մնալու է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի հերթական կամ արտահերթ ընտրություններում ՀՀ վարչապետ, որովհետեւ ինքը սպառել է իրեն թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված