Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՔ ԿՍՏԱՆԱ

Վերլուծություն

Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, որ զար­գա­նում են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=307558&l=am), միան­շա­նակ ակ­նար­կում են, որ ըն­թա­նում է Սի­րիա­յի մաս­նատ­ման ծրա­գիր, ին­չի մա­սին, ի դեպ, խո­սել ենք դեռ սի­րիա­կան նա­խորդ ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի ժա­մա­նակ, երբ Ա­սա­դը հե­ռա­ցավ: Այն, որ դրա հիմ­նա­կան շա­հա­ռուն, ի­հար­կե, թրամփ­յան ԱՄՆ-ի ա­մե­նաակ­տիվ միջ­նոր­դութ­յամբ դառ­նում է Իս­րա­յե­լը, ա­սենք, նաեւ քր­դե­րը, ո­րոնք Քուր­դիս­տան ստեղ­ծե­լու չա­փա­զանց ռեալ հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն, դա եւս տե­սա­նե­լի է:

Սա­կայն այս­տեղ այն հարցն է, թե ի՞նչ կա­րող են նման ի­րա­վի­ճա­կում ա­նել Թուր­քիան եւ Ի­րա­նը:

Ա­սել, թե այս ի­րա­վի­ճա­կում Թուր­քիան, որ­պես կոմ­պեն­սա­ցիա, կա­րող է վերց­նել հյու­սի­սա­յին Սի­րիան, քիչ հա­վա­նա­կան է: Փաստն այն է, որ այս պա­հին իս­րա­յել­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րը հա­ճա­խա­կի են տպագ­րում Սի­րիա­յի մաս­նատ­ման քար­տեզ­ներ, որտեղ հիմնականում քրդա­կան տի­րույթ­նե­րը ձգվում են ողջ հյու­սի­սա­յին Սի­րիա­յով մեկ: Եվ այն, որ հի­մա նրանք ակ­տի­վա­ցել են Հա­լե­պում, աս­վա­ծի փաս­տա­կան տեսքն է:

Գ­լո­բալ ի­մաս­տը սա է. իր ան­կան­խա­տե­սե­լիութ­յամբ եւ ինք­նու­րույ­նութ­յան նկրտում­նե­րով, ռազ­մա­վա­րա­կան տե­սանկ­յու­նից Թուր­քիան գնա­լով ա­վե­լի քիչ հե­տաքրք­րութ­յուն է ներ­կա­յաց­նում ԱՄՆ-ի հա­մար: Եվ ե­թե ստեղծ­վի շատ ա­վե­լի են­թարկ­վող Քուր­դիս­տա­նը, Թուր­քիա­յի նշա­նա­կութ­յունն առ­հա­սա­րակ կզրո­յա­նա: Ու նաեւ չմո­ռա­նանք, որ Քուր­դիս­տա­նի հա­վակ­նութ­յուն­նե­րը տա­րած­վում են նաեւ Թուր­քիա­յի ուղ­ղութ­յամբ:

Այն, որ ներ­կա փու­լում Էր­դո­ղա­նը կտրուկ ակ­տի­վաց­նում է եվ­րո­պա­կան վեկ­տո­րը՝ նո­րից օ­րա­կարգ բե­րե­լով ԵՄ-ին Թուր­քիա­յի ան­դա­մակ­ցութ­յան թե­ման, պա­տա­հա­կան չի կա­րե­լի հա­մա­րել: Թուր­քիա­յին պետք է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­շոր գոր­ծըն­կեր, եւ այդ դե­րին այս պա­հին հա­մընկ­նում է միայն Եվ­րո­պան: Այլ հարց է՝ Եվ­րո­պան իր ներ­կա քա­ղա­քա­կան տես­քով եւ նշա­նա­կութ­յամբ կպահ­պան­վի՞, որ մի բան էլ Թուր­քիա­յի հա­մար թի­կունք դառ­նա: Բայց այս պա­հին կա այն, ին­չը կա, եւ Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, միան­շա­նակ գի­տակ­ցում է, թե այս զար­գա­ցում­ներն ուր կա­րող են տա­նել, եւ եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յունն էլ դառ­նում է միա­կը:

Ռու­սաս­տա­նի հա­մար, թե­րեւս, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի նման նոր վեր­ձե­ւու­մը կա­րող է նաեւ ձեռն­տու լի­նել: Թե­կու­զեւ այն պարզ պատ­ճա­ռով, որ տա­րա­ծաշր­ջա­նի ներ­կա կա­ռուց­ված­քը ստեղծ­վել է Բ­րի­տա­նիա­յի սցե­նա­րով եւ ու­նի Ռու­սաս­տա­նի հա­մար վա­տա­գույն տես­քը: Ո­րո­շա­կի ճեղ­քում միայն այս նոր փո­փո­խութ­յուն­նե­րի ֆո­նին հնա­րա­վոր դար­ձավ՝ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նկա­տե­լի ա­ռա­ջըն­թա­ցի մի­ջո­ցով: Բայց դա ե­րաշ­խա­վոր­ված չէ՝ կախ­ված լի­նե­լով ինք­նու­րույ­նութ­յան էա­կան մա­կար­դակ ու­նե­ցող Ի­րա­նի ցան­կութ­յուն­նե­րից: Իսկ մյուս կող­մից, Թուր­քիա­յին Բ­րի­տա­նիան սար­քել է Ռու­սաս­տա­նի հետ մշտա­կան թշնա­մի: Այ­սինքն, ե­թե Թուր­քիա­յին փո­խա­րի­նե­լու է բեր­վում Քուր­դիս­տա­նը, ա­պա դա կա­րող է շատ ա­վե­լի ըն­դու­նե­լի սխե­մա դառ­նալ Մոսկ­վա­յի հա­մար:

Իսկ ա­հա Ի­րա­նում ակն­հայ­տո­րեն խո­րը ներ­քին հա­կա­սութ­յուն­ներ են այս հնա­րա­վոր նոր ի­րո­ղութ­յու­նն­երին ըն­դա­ռաջ կամ դեմ գնա­լու հար­ցով: Ըն­դա­ռաջ գնա­լը, ո­րը կա­րող է լի­նել Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցութ­յու­ննե­րի գնա­լու տես­քով, թե­րեւս, ո­րո­շա­կիո­րեն ըն­դու­նե­լի է գոր­ծող նա­խա­գա­հի թե­ւի հա­մար: Բայց Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը շա­րու­նա­կում է հան­դես գալ «ԱՄՆ-ի հետ ոչ մի բա­նակ­ցութ­յուն» դիր­քե­րից՝ դա բա­ցատ­րե­լով Թ­րամ­փի ներ­կա­յաց­րած պա­հանջ­նե­րի ա­նըն­դու­նե­լիութ­յան տե­սա­կե­տից: Բա­նը հա­սել է նրան, որ Փե­զեշ­քիա­նը ար­դեն հրա­պա­րա­կավ է քա­նիցս խո­սում այդ հա­կա­սութ­յան մա­սին. «Ա­մե­րի­կա­ցի պաշ­տոն­յա­նե­րը, այդ թվում՝ Թ­րամ­փը, հույ­սեր են կա­պում մեր ներ­քին տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րի հետ, բայց ե­թե մենք միա­վոր­վենք, ա­ռաջ կգնանք»: Իսկ կմիա­վոր­վե՞ն, ե­թե բա­նը հա­սավ նրան, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րի կողմ­նա­կից փոխ­նա­խա­գահ Զա­րիֆն ար­դեն երկ­րորդ ան­գամ է հրա­ժա­րա­կան տա­լիս:

Մ­յուս կող­մից, ե­թե Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեին շա­րու­նա­կի նույն ուղղ­վա­ծութ­յու­նը, ա­պա բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ վի­ճա­կում է հայտն­վե­լու. ըստ էութ­յան, նա այս պա­հին տարա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր հար­ցե­րով հայտն­վում է նույն թե­ւում, որ­տեղ Թուր­քիան է եւ բրի­տա­նա-եվ­րո­պա­կան գլո­բա­լիստ­նե­րը: Այն դեպ­քում, երբ այս եր­կու ու­ժե­րի խա­ղե­րի արդ­յուն­քում է, որ Ի­րա­նը դուրս մնաց սի­րիա­կան խա­ղա­տախ­տա­կից, եւ այս պա­հին, երբ Սի­րիան մաս­նատ­ման շե­մին է, կա­րո­ղա­նում է բա­վա­րար­վել միայն ընդ­հա­նուր բնույ­թի հայ­տա­րա­րութ­յու­ննե­րով: Չ­նա­յած մյուս կող­մից էլ, թեեւ չբա­նակ­ցե­լու մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, այն, որ ի­րա­կա­նում այդ բա­նակ­ցութ­յուն­ներն ար­դեն իսկ կան, ան­հեր­քե­լի է:

Ա­հա այս ընդ­հա­նուր ֆո­նին, ի­հար­կե, մեզ հա­մար ա­ռանց­քա­յին է մնում հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կի հար­ցը: Այն, որ այս պա­հին Ա­լիե­ւը մնա­ցել է «եր­կու քա­րի ա­րան­քում», դա հաս­կա­նա­լի է. բա­րի­կադ­նե­րի մի կող­մում Թուր­քիան է, մյու­սում՝ Իս­րա­յե­լը, եւ նրանց հա­կա­սութ­յու­նն­երը որ­քան էլ փոր­ձեն ցույց չտալ, միայն խո­րա­նում են: Ա­լիեւն ակն­հայ­տո­րեն դեռ սպա­սո­ղա­կան վի­ճա­կում է: Բայց այն, որ պար­բե­րա­բար Ադր­բե­ջա­նից մտքեր են հնչում Իս­րա­յել-Թ­րամփ ուղ­ղութ­յան մա­սին, հա­վել­յալ ան­գամ հու­շում է, թե նա­խա­պատ­վութ­յու­նը որ կող­մում է:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա փաստն այն է, որ Նի­կոլն այս ծայ­րա­հեղ ծանր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տա­նին թո­ղել է ա­ռանց դաշ­նակ­ցի: Դեռ մի բան էլ ինչ-որ եվ­րո­պա­նե­րից, թուր­քա­կան սահ­մա­նից ու «դե­մոկ­րա­տիա­նե­րից» է խո­սում, թեեւ միայն սի­րիա­կան ի­րո­ղութ­յու­ննե­րը գա­լիս են հու­շե­լու, որ Ցե­ղաս­պա­նութ­յուն աս­վածն ան­գամ 21-րդ դա­րում միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան հաս­կա­ցութ­յուն է: Այս ի­րա­վի­ճա­կում ա­մե­նաա­րագ տեմ­պե­րով ՀԱՊԿ վե­րա­դառ­նա­լը Հա­յաս­տա­նի հա­մար քիչ թե շատ ե­րաշ­խա­վոր­ված միակ տար­բե­րակն է: Բայց, կրկնենք, այս­տեղ դեռ Նի­կոլ կա:

Մ­յուս կող­մից, ե­թե ռուս­նե­րը չեն մի­ջամ­տում սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րին, ա­պա դա եւս մեկ ակ­նարկ է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րից ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ ու­նեն Հա­րա­վա­յին Կով­կաս – Ի­րան ուղ­ղութ­յան հետ կապ­ված: Ե­թե այդ­պես է, կնշա­նա­կի, որ Նի­կո­լը, ա­սենք նաեւ Ա­լիեւն ա­ռանձ­նա­պես ընտ­րե­լու բան էլ չու­նեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված