«Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՍԻՐԻԱՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Վերլուծություն

Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Սի­րիա­յում, ի­հար­կե, լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է ցե­ղաս­պա­նութ­յուն աս­վա­ծի չա­փա­նիշ­նե­րին: Այն է` մարդ­կանց սպա­նում են ազ­գա­յին եւ կրո­նա­կան պատ­կա­նե­լիութ­յու­նից ել­նե­լով: Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յունն այն է, որ հաշ­ված օ­րե­րի ըն­թաց­քում սպան­վել է ա­մե­նա­հա­մեստ հաշ­վարկ­նե­րով 10 հա­զա­րից ա­վել մարդ, հիմ­նա­կա­նում խա­ղաղ քա­ղա­քա­ցի­ներ՝ կա­նայք, ե­րե­խա­ներ, ծե­րեր: Բայց հար­ցի այս ի­րա­վա­կան կող­մից զատ, կա նաեւ քա­ղա­քա­կա­նը, ա­վե­լի ճիշտ՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նը. ուր է տա­նում այս ա­մե­նը:

ԻՍԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՎ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ

Ի­հար­կե, պարզ տե­սա­նե­լի է նաեւ, թե ով է այս ա­մե­նի թի­կուն­քին կանգ­նած: Օ­րերս ի հայտ ե­կան հստակ ա­պա­ցույց­ներ, որ Լա­թա­քիա­յում ա­լա­վի­նե­րի զանգ­վա­ծա­յին սպա­նութ­յու­ննե­րին մի շարք դեպ­քե­րում առն­վազն ներ­կա են ե­ղել, օ­րի­նակ, այս­պես կոչ­ված «Սու­լեյ­ման շահ» գու­մար­տա­կի զին­յալ­նե­րը: Սա հիմ­նա­կա­նում թուր­քա­ման­նե­րից կազմ­ված ստո­րա­բա­ժա­նում է, ո­րը գտնվում է թուր­քա­կան հե­տա­խու­զութ­յան բա­ցա­հայտ ղե­կա­վա­րութ­յան տակ: Ան­գամ այդ գու­մար­տա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րին կցված են թուրք կու­րա­տոր­ներ: Ա­սենք միայն այն, որ Սի­րիան զավ­թած ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րու­մը, ո­րին հի­մա սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն են ան­վա­նում, գոր­ծում է Թուր­քիա­յի բա­ցա­հայտ հո­վա­նա­վո­րութ­յամբ, ար­դեն ա­մեն ինչ ա­սում է: Խո­շոր հաշ­վով Էր­դո­ղանն է, որ «Ալ Քա­ի­դա­յի»` քա­նիցս ան­վա­նա­փոխ­ված այդ խմբա­վոր­ման ղե­կա­վա­րի հետ պաշ­տո­նա­կան պայ­մա­նագ­րեր է կնքում, նրան ող­ջու­նե­լու վա­զե­ցին եվ­րո­պա­կան տար­բեր ա­ռաջ­նորդ­ներ: Այ­սինքն, ո­րե­ւէ տա­րա­կու­սանք չի հա­րու­ցում, թե Սի­րիա­յում ցե­ղաս­պա­նութ­յուն ի­րա­կա­նաց­նող այս կա­ռույ­ցի ան­մի­ջա­կան թի­կունքին ով է, եւ ում «ա­կանջ­ներն են ցցված» այդ թի­կուն­քի հե­տե­ւում:

Հա­ջորդ ի­րո­ղութ­յունն այն ռեակ­ցիան է, ո­րը ցու­ցա­բե­րեց «ժո­ղովր­դա­վա­րա­կան» Եվ­րո­պան՝ Սի­րիա­յում տե­ղի ու­նե­ցող այս սար­սա­փե­լի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Այն է՝ ԵՄ-ն խս­տո­րեն դա­տա­պար­տում է Սի­րիա­յի ա­փա­մերձ շրջան­նե­րում ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի վրա ա­սա­դա­մետ ու­ժե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված վեր­ջին հար­ձա­կում­նե­րը և խա­ղաղ բնակ­չութ­յան նկատ­մամբ բռնութ­յուն­նե­րը: Պա՞րզ է. ըստ ԵՄ-ի, ոչ թե ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­ներն են ա­մեն քայ­լի մոր­թում ա­լա­վի­նե­րին եւ քրիս­տոն­յա­նե­րին, այլ մի բան էլ՝ դրանք «ա­սա­դա­մետ ու­ժեր» են, ո­րոնք հար­ձակ­վել են «կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի» վրա ու «ձեռ­քի հետ» էլ մոր­թում են ում պա­տա­հի: Միայն թե այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ «ա­սա­դա­մետ ու­ժե­րը» մոր­թում են սե­փա­կան հայ­րե­նա­կից ա­լա­վի­նե­րին, դա եվ­րա­լի­դեր­նե­րը չեն էլ փոր­ձում բա­ցատ­րել: Դե, ե­րե­ւի, թուր­քա­կան զոր­քերն էլ, ըստ ԵՄ-ի, մտել են Սի­րիա՝ «խեղճ» իշ­խա­նա­կան զոր­քե­րին «գա­զան ա­սա­դա­մետ ու­ժե­րից» պաշտ­պա­նե­լու հա­մար: Ու վստան ենք, որ եվ­րո­պա­կան այս «հան­ճա­րե­ղութ­յունը» դեռ նոր զար­գա­ցում­ներ կստա­նա, «կպար­զեն», որ Ա­սադն է իր սի­րիա­կան «կողմ­նա­կից­նե­րին» դրդել ապս­տամ­բութ­յան: Իսկ Ա­սա­դին, ի­հար­կե, «կպարզ­վի», որ ռուս­ներն են «հանձ­նա­րա­րել»:

Այս­պի­սով, կա­րե­լի է ֆիք­սել, թե ով­քեր են բա­րի­կադ­նե­րի այս մի թե­ւում. ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­ներ, Թուր­քիա, Եվ­րո­պա, որ­տեղ հիմ­նա­կան վե­րահս­կող է դար­ձել Բ­րի­տա­նիան՝ Էր­դո­ղա­նի հետ ու­նե­ցած հին կա­պե­րով հան­դերձ:

Բա­րի­կադ­նե­րի մյուս թե­ւում պատ­կե­րը հե­տեւ­յալն է: Նախ, ԱՄՆ-ի­ ու ՌԴ-ի­ ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դի ար­տա­կարգ փակ լսում­ներ հրա­վի­րվեց: Կան նաեւ լուրեր, որ համատեղ ներկայացրել են ԱԽ-ի կոշտ բանաձեւի նախագիծ: Ինք­նին, սա արդեն իսկ ու­շագ­րավ դե­տալ է՝ ԱՄՆ-ն­ ու ՌԴ-ն նույն թե­ւում: Թեեւ, դա ներ­կա ընդ­հա­նուր ֆո­նին հա­մա­հունչ է:

Ինչ վե­րա­բե­րում է կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րին, ա­պա այն տպա­վո­րութ­յունն է, որ ռուս­նե­րը հնա­րա­վո­րինս օգ­նե­լով ա­լա­վի­նե­րին, այդ թվում՝ ի­րենց ռազ­մա­բա­զա­նե­րում պատս­պա­րե­լով, սա­կայն ա­ռանձ­նա­պես չեն մտնում այս պատ­մութ­յան մեջ: Ա­սենք, նաեւ Ի­րա­նը. հիմ­նա­կա­նում դա­տա­պար­տող հայ­տա­րա­րութ­յու­ններ են եւ սպա­սո­ղա­կան վի­ճակ: Նման է, որ Մոսկ­վան եւ Թեհ­րանն այս­տեղ շատ ա­վե­լի գլո­բալ, ող­բեր­գա­կան, բայց սարք­ված խաղ են տես­նում եւ դեռ փոր­ձում են կողմ­նո­րոշ­վել: Թեեւ այն, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ միա­սին ՄԱԿ ԱԽ-ում ո­րո­շա­կի նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նութ­յամբ հան­դես ե­կավ, դա եւս ո­րո­շա­կի մտո­րում­ներ ա­ռա­ջաց­նում է:

Իսկ ա­հա ԱՄՆ-ն, ի դեմս պետ­քար­տու­ղար Մար­կո Ռու­բինո­յի, նա­խօ­րեին հստա­կեց­րեց իր դիր­քո­րո­շու­մը. «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը դա­տա­պար­տում է ար­մա­տա­կան ​​իս­լա­միստ ա­հա­բե­կիչ­նե­րի, այդ թվում՝ օ­տա­րերկր­յա ջի­հա­դիստ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին մարդ­կանց սպա­նել են արևմտ­յան Սի­րիա­յում։ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը կանգ­նած է Սի­րիա­յի կրո­նա­կան և­ էթ­նիկ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի կող­քին, այդ թվում՝ քրիս­տոն­յա, դրու­զի, ա­լա­վիա­կան և քր­դա­կան հա­մայնք­նե­րի… Սի­րիա­յի ժա­մա­նա­կա­վոր իշ­խա­նութ­յուն­նե­րը պետք է պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կեն նրանց, ով­քեր ի­րա­կա­նաց­րել են սի­րիա­կան փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի այս ջար­դե­րը»:

Ով-ով, բայց Ռու­բի­նոն բո­լո­րից լավ գի­տի, թե ով­քեր են ջար­դեր ի­րա­կա­նաց­նող­նե­րը եւ ինչ կա­պե­րի մեջ են «Սի­րիա­յի ժա­մա­նա­կա­վոր իշ­խա­նութ­յուն­նե­րի» հետ: Այ­սինքն, երբ պա­հան­ջում են ոհ­մա­կի լի­դեր­նե­րին՝ պատ­ժել նույն ոհ­մա­կի շար­քա­յին ան­դամ­նե­րին, դա, ի­հար­կե, առն­վազն տա­րօ­րի­նակ է: Նաեւ, որ այս պա­հին ցե­ղաս­պան­վող ա­լա­վի­նե­րի եւ քրիս­տոն­յա­նե­րի, դրուզ­նե­րի եւ քրդե­րի մի­ջեւ դրա­նով հա­վա­սա­րութ­յան նշան է դրվում: Դ­րուզ­նե­րին պաշտ­պա­նում է Իս­րա­յե­լը, նրանց մոտ ոչ մի կո­տո­րած չկա: Քր­դե­րը խո­շոր ուժ են, նրանց ոչ միայն այս պա­հին չեն կո­տո­րում, այլ մի բան էլ՝ քրդա­կան ու­ժերն են այս օ­րե­րին հար­ձա­կում սկսել Հա­լե­պում:

Այս­պի­սով, կա­րե­լի է ֆիք­սել նաեւ բա­րի­կադ­նե­րի մյուս թե­ւը: Այս­տեղ են ՌԴ-ն­ եւ Ի­րա­նը, բայց դեռ պա­սիվ դիր­քե­րով: Այս­տեղ է ԱՄՆ-ն, ո­րի դիր­քո­րո­շու­մը դեռ հաս­կա­նա­լու տեղ ու­նի: Վեր­ջա­պես, ե­թե դեռ աչ­քի չի ընկ­նում, բայց այս­տեղ է նաեւ Իս­րա­յե­լը, եւ շատ նման է, որ ողջ խա­ղը հենց նրա շուրջ էլ զար­գա­նում է:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ՍԻՐԻԱՆ

Այս­պես, ի սկզբա­նե Իս­րա­յե­լից պաշ­տո­նա­պես օգ­նութ­յուն են խնդրել Սի­րիա­յի հա­րա­վա­յին ցե­ղախմ­բե­րը՝ դրուզ­նե­րը: Հենց այս պա­հին էլ իս­րա­յել­յան ու­ժերն ա­ստիճանաբար ծա­վալ­վում են դրուզ­նե­րի տի­րույթ­նե­րով՝ Սի­րիա­յի հա­րա­վա­յին սահ­մա­նի եր­կայն­քով դե­պի Եփ­րատ: Ի դեպ, ի­րենց ծրագ­րե­րի մա­սին Իս­րա­յե­լում ար­դեն բա­ցա­հայտ են խո­սում: Մաս­նա­վո­րա­պես, Ք­նե­սե­թի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Բոազ Բիս­մու­թը նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց.

«­Սի­րիան պետք է ամ­բող­ջութ­յամբ են­թարկ­վի մեզ, ինչ­պես Հոր­դա­նա­նը՝ ա­ռանց ռազ­մա­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի։

Մենք թույլ չենք տա, որ Ա­սա­դի տա­պա­լու­մից հե­տո Սի­րիա­յում ռազ­մա­կան ուժ ա­ռա­ջա­նա.

Դա­մաս­կո­սը պետք է ամ­բող­ջութ­յամբ գտնվի Իս­րա­յե­լի վե­րահս­կո­ղութ­յան տակ, և մենք կա­պա­հո­վենք, որ այն անց­նի մեր վե­րահս­կո­ղութ­յան տակ։

Սի­րիան մեր կա­մուրջն է դե­պի Եփ­րատ, և­ ա­պա­գա­յում մենք կհաս­նենք Ի­րաք և Քուր­դիս­տան»:

Այն, որ Լա­թա­քիա­յում սկսված «ապս­տամ­բութ­յա­նը» ա­րա­գո­րեն ար­ձա­գան­քե­ցին նաեւ դրուզ­նե­րը եւ քրդե­րը, թերեւս պարզ ակ­նարկ է, որ այս ա­մե­նը կազ­մա­կերպ­ված է ընդ­հա­նուր կենտ­րո­նի կող­մից, ու շատ նման է, որ դա Իս­րա­յելն է: Դ­րուզ­նե­րի դեմ սի­րիա­կան ներ­կա «իշ­խա­նութ­յուն­նե­րը» եւ Թուր­քիան ակն­հայ­տո­րեն դեռ խու­սա­փում են քայ­լեր կա­տա­րել. դա կնշա­նա­կի ու­ղիղ բա­խում Իս­րա­յե­լի հետ, ո­րին, հի­շեց­նենք, վեր­ջին ժա­մա­նակ­ներս ԱՄՆ-ն զի­նում է գե­րա­րագ տեմ­պե­րով: Արդ­յուն­քում, հար­վածն ուղղ­վեց Լա­թա­քիա­յին՝ ա­լա­վի­նե­րին: Իսկ դա, բա­ցի ող­բեր­գա­կան արդ­յունք­նե­րից, նաեւ նման քա­ղա­քա­կան հե­ռան­կար­ներ է ա­ռա­ջաց­նում: Այն է՝ այս պա­հին սի­րիա­կան նո­րի «իշ­խա­նութ­յուն­ներն» ու նրանց թի­կուն­քին գտնվող­ներն ըն­կալ­վում են` որ­պես ցե­ղաս­պան կողմ: Դա է փաս­տում Ռու­բի­նոն՝ խո­սե­լով ջար­դե­րից: Արդ­յուն­քում, մի քիչ լավ քա­րոզ­չա­կան ար­շա­վի դեպ­քում ի հայտ կգա այն գա­ղա­փա­րը, որ ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը չեն կա­րող նման «իշ­խա­նութ­յու­ննե­րի» հետ նույն երկ­րի կազ­մում մնալ: Քր­դե­րը ա­ռան­ձին պե­տութ­յան ստեղծ­ման հայտ կա­րող են ներ­կա­յաց­նել: Դ­րուզ­ներն էլ՝ Իս­րա­յե­լի կազմ մտնե­լու՝ դառ­նա­լով «դե­պի Եփ­րատ, Ի­րաք և Քուր­դիս­տան» ձգվող «կա­մուր­ջը»: Կ­դառ­նա՞ Լա­թա­քի­նան՝ ա­լա­վի­նե­րով հան­դերձ ինք­նու­րույն, նե­րա­ռե­լով Սի­րիա­յի մնա­ցած քրիս­տո­նեա­կան հա­մայն­քին եւս. թե­րեւս դա եւս ռեալ է:

Սի­րիա­կան «իշ­խա­նութ­յուն­ներն» էլ այս ճնշում­նե­րից հե­տո սկսել են մի կող­մից՝ սպան­ված ա­լա­վի­նե­րի դիե­րը թաքց­նել, մյուս կող­մից հա­վաս­տիաց­նում են, թե հե­տաքն­նում են տե­ղի ու­նե­ցա­ծը: Վեր­ջա­պես, փոր­ձում են պատ­րանք ստեղ­ծել, թե բա­նակ­ցում են քրդե­րի եւ դրուզ­նե­րի հետ, պայ­մա­նա­վոր­վել են երկ­րի միաս­նա­կա­նութ­յու­նը պահ­պա­նել: Ե­րե­ւի սկսել են կռա­հել, որ, ինչ­պես նաեւ ռուս փի­լի­սո­փա Դու­գինն է են­թադ­րում, ան­գամ ռուս-ա­մե­րիկ­յան հա­տուկ ռազ­մա­կան օ­պե­րա­ցիան չի բա­ցառ­վում՝ ա­հա­բե­կիչ­նե­րին իշ­խա­նութ­յու­նից հե­ռաց­նե­լու հա­մար: Բայց այն, որ Սի­րիա­յի մաս­նատ­ման հիմ­քե­րը չա­փա­զանց խոր­քա­յին են, եւ հի­մա այդ ա­մե­նը ջրի ե­րես են դուրս ե­կել, դա էլ է շատ բան նշա­նա­կում:






«Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top