Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետ Ալիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուր Վլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ) Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ) Փաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպված

Սիրիայում պայթում է հայ-ադրբեջանա-թուրքական խաղաղության հռչակված դարաշրջանի միֆը...

Սիրիայում` Թուրքիայի մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացներն էլ մի նոր առիթ են հայ ժողովրդի թրքասեր հատվածի համար եւս մեկ անգամ համոզվելու ու ճանաչելու թուրքի իրական հրեշավոր էությունը։ Պատահական չէ, որ 1918թ. ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը գրել է. «…եթե մեզ չհաջողվի պայքարել Թուրքիայի ու թուրքական չարիքի դեմ, ուրեմն՝ նշանակում է, որ ապագա աշխարհում ապագա խաղաղության մասին՝ խոսելն անհեթեթություն է»:
 
Դեռ վաղ ժամանակներից թուրքերը վատ համբավ ունեին, իսկ թուրք կոչվելը նախատինք էր համարվում: Ղուրանում էլ թուրքերն անվանվում են «մարդկության թշնամիներ ու գազաններ», «ռասա, որ մարդկությանը թշվառություն բերեց»։ Թուրքերի անմարդկային որակների մասին են փաստում նաեւ տարբեր ազգերի ու ժողովուրդների ասացվածքները: Իսկ ըստ եվրոպական երկրների ավանդազրույցների, թուրքերը պատկերվել են մարդակեր՝ կիսամարդ եւ կիսագայլ կերպարանքով: Թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ Եվրոպայում սկիզբ է առել դեռեւս խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ 1400-ականներին թուրքերը նվաճել էին Բալկանները, հասել Եվրոպայի մատույցներ, պաշարել Վիեննան եւ նրանց հանդեպ մեծ վախ ու հակակրանք կար: Այդ ժամանակ էր, որ Ավստրիացի եպիսկոպոս Հովհան Ֆաբերը (1478-1541 թթ.) թուրքերի մասին հետեւյալ կերպ է արտահայտվել. «Աշխարհում թուրքերի պես անգութ ու վայրենի ցեղ չկա: Նրանք առանց տարիքի եւ սեռի խտրականության սպանում են թե՛ մեծին, թե՛ փոքրին եւ թե՛ անգամ մոր արգանդում գտնվող մանկանը»: Արաբական զորավար Մուհամմադ Իբն Քասիմի կարծիքով էլ. «Ալլահը թուրքին հատուկ ստեղծել է նրա համար, որպեսզի մյուս մուսուլմաններին ցույց տա, որ գոյություն ունի դժոխք»:
 
Թուրքի հետ խաղաղության դարաշրջանի մեկնարկն էլ ընդամենը միֆ է, այս իշխանությունների կողմից մարդկանց մոլորեցնելու նպատակով ներարկվող պոպուլիզմի թմրանյութի հերթական չափաբաժինը, ժողովրդահաճո կարգախոսներով ու պատերազմով վախեցնելով զիջումների գնալու եւ իշխանությունը պահելու միջոց: Թուրքի հետ սիրախաղն էլ նոր ցեղասպանության կանխազգացում է առաջացնում: Իսկ պարտությամբ, կազմալուծված անվտանգային համակարգով, արժեզրկված պետական ինստիտուտներով, պետության ու ժողովրդի թուլացած իմունիտետով, նվաստացած ու բարոյազրկված ժողովրդով, կորսված ազգային արժանապատվությամբ ու միջազգային հեղինակությամբ թուրքի հետ հնարավոր է բանակցել միայն ստրկացման, գաղութացման, կապիտուլյացիայի ու զիջումների շուրջ:
 
Խաղաղությունը, ազատությունն ու անկախությունն էլ ձեռք են բերվում, այլ ոչ թե շնորհվում կամ ողորմություն են տրվում, ձեռք են բերվում ժողովուրդների անկոտրում ոգու, զոհողության, կազմակերպվածության, շրջահայացության, իմաստուն դիվանագիտության, հզոր բանակի, կայացած պետական ինստիտուտների, կրթական ու գիտական համակարգի եւ զարգացած տնտեսության միջոցով: Չկան ազգեր, ժողովուրդներ, որ չուզեն խաղաղ ապրել, չէ՞ որ խաղաղությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը: Հնարավոր չէ անընդհատ ապրել պատերազմի ու չլուծված հակամարտության պայմաններում, ատելությունն ու թշնամանքն էլ, ըստ էության, թույլի, վախկոտի ու խեղճի հատկություն են: Սակայն Աստծո կամքով ու ճակատագրի հեգնանքով, ցավոք, պարտադրված ենք ապրել թուրքի ու ադրբեջանցու հարեւանությամբ եւ ուզենք, թե չուզենք՝ համատեղ գոյակցությունն այլընտրանք չունի:
 
Խաղաղությունը, սակայն, պետք է լինի արժանապատիվ, խարսխված լինի արդար ու փոխշահավետ պայմանագրի վրա: Սակայն ինչպես պայմանավորվել խաղաղության մասին այն հարեւանների հետ, ում խաղաղ գոյակցությունը տրված չէ արյամբ ու մայրական կաթով, ում հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է, իսկ ազգային ռազմավարական երկարաժամկետ նպատակների մեջ է մտնում հայի տեսակն ու Հայաստանը աշխարհի երեսից վերացնելը, ում հոգեբանության հիմքում ի սկզբանե ընկած էին մոլեռանդությունը, բարբարոսությունը, դաժանությունը, մարդատյացությունը, զավթողականությունը, ազգայնամոլությունը, էգոիզմն ու ռասիզմը, ինչը միջնադարից այս կողմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել:
 
Պատահական չէ, որ Թուրքիան իր գրեթե բոլոր հարեւանների հետ թշնամական կամ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ է: Թուրքիա պետությունն էլ արհեստական է եւ ստեղծված է հարեւաններից բռնազավթված հողերի հաշվին եւ ներկայումս էլ շարունակում է տարածքային հավակնություններ ունենալ հարեւանների նկատմամբ: Ինչպես հավատալ ու գնալ խաղաղության նրանց հետ, ում կողմից պետականորեն իրականացվում է հայատյացության քաղաքականություն, ով խախատեց արցախյան հարցի խաղաղ կարգավորման սկզբունքը, ով ամեն Աստծո օր սպանում է հայի, ոտնձգություն է իրականացնում Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, արհամարհելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
 
Թուրքի «իմաստուն ու հմուտ» դիվանագիտության մասին առասպելներն էլ ընդամենը պատրանք են եւ այդ փիլիսոփայության հիմքում ընկած է ոչ թե շրջահայացությունն ու ճկունությունը, այլ խորամանկելու, բոլորին խաբելու, գցելու, քծնելու, շողոքորթելու ու կաշառելու մշակույթը: Փարիզի Սորբոնի համալսարանի դասախոս Ալբեր Սորելը 20-րդ դարի սկզբին ասել է, որ. «Պատմության մեջ չբացահայտված երկու անհայտ կա. դրանցից մեկը երկրի բեւեռների հայտնաբերումն է, իսկ մյուսը՝ թուրքերը…»: Վերջապես ինչպես հավատալ խաղաղության՝ մի ժողովրդի խոստումներին, ով անհուսալի ու անվստահելի գործընկեր է, պատմության ընթացքում երբեք հավատարիմ չի եղել իր պայմանավորվածությանն ու խոսքին, պատասխանատվություն չի զգում իր արարքների համար, երբեւէ խաղաղ չի գոյակցել եւ անկեղծ չի եղել ոչ մի հարեւանի հետ եւ մինչեւ հիմա չի կատարում իր իսկ ստորագրած Սեւրի ու Մոսկվայի պայմանագրերի պահանջները: Իսկ թարմ օրինակ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի երկերեսանի եւ անազնիվ պահվածքը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու իր դաշնակից ՆԱՏՕ-ի նկատմամբ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում: Այստեղ կեսկատակ-կեսլուրջ տեղին է մեջբերել Պյոտր Առաջինի՝ Մեծի խոսքերը. «Երեքին մի հավատա՝ թուրքին մի հավատա, կնոջը մի հավատա, չխմողին մի հավատա»: Հունական ասացվածքն էլ ասում է. «Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն՝ պատերազմ է լինելու»:
 
Թուրքիան սպառնալիք ու չարիք է ոչ միայն մեր հայերիս, այլ քաղաքակրթության ու մարդկության համար:
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու





Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top