Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ի՞նչ եք շահելու ևս մեկ քաղաքական հետապնդումից. Տիգրան Վարդանյան

Ներքաղաքական

ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանը, ով վայելում է շատ երևանցիների համակրանքը՝ քաղաքական հետապնդման նպատակով հայտնվել է ազգակործան իշխանությունների թիրախում:

 

Աշխարհը կանգնել է նոր պայթյունավտանգ կոնֆլիկտների շեմին, Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիայի համար արհեստական հիմքեր է ստեղծում, Հայաստանի տնտեսությունը մեղմ ասած անկում է ապրում, մարդկանց կյանքի պայմանները գնալով ավելի են բարդանում, իսկ Նիկոլի կառավարությունը հերթական քաղաքական հետապնդումն է փորձում իրականացնել: 

Քաղաքական շոուներով ու տարբեր անձանց դեմ կեղծ մեղադրանքներով ժողովրդին կերակրելու, մարդկանց աչքերը փակելու և մանիպուլացնելու գործողությունները զզվացրել են արդեն շատերին:

 

Ի՞նչ եք շահելու ևս մեկ քաղաքական հետապնդումից: Գերիները հետ են գալու՞, թե՞ Արցախի դավադիր հանձնումն եք արդարացնելու: Միգուցե Ադրբեջանը խաղաղության պայմանագի՞ր է կնքելու, կամ միջանցքի թեմա՞ն եք ջրելու:

 

Չեք հասկանո՞ւմ, որ ձեր կապիտուլյանտ ռեժիմի դեմ պայքարն անխուսափելի է, որովհետև դա է երկրի փրկության միակ ճանապարհը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ