Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը

Տնտեսություն

2025 թվականի ապրիլին Երևանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովը կմեկտեղի ավելի քան 200 մասնակիցների, այդ թվում՝ բանկային և վճարային ոլորտների առաջատար փորձագետների, ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների, ֆինտեխ ստարտափների՝ քննարկելու թվային փոխակերպման և բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը։

Համաժողովը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 16-19-ը Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։

Քննարկման հիմնական թեմաներն են՝ արհեստական բանականություն (AI), կրիպտոարժույթներ, բլոկչեյն, ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi),  ծառայությունների հիպերանձնավորում, միջազգային դրամական փոխանցումների շուկայի հետագա զարգացում, ինչպես նաև ֆինտեխ լուծումներ բրոքերային և ապահովագրական ծառայություններում:

Խոսնակների թվում են Ստեֆան Լուկասը (FinTech Armenia), Ուրս Բոլտը (The Banking Academy), Ռուբեն Ինջիկյանը (Webster University Geneva Campus), Տակեշի Կիտոն (Elevandi Japan), Մեսրոպ Հակոբյանը (Յունիբանկ), Շալվա Մելաձեն (KWIKPAY), Սեյրան Սարգսյանը (UBPay), Սերգեյ Լյալինը (Cbonds), Պեգոր Փափազյանը (Թումո):

Համաժողովին մասնակցությունը հիանալի հնարավորություն է ծանոթանալու շուկայի առաջատարների ռազմավարությանը, որը կարող է բեկում մտցնել բիզնեսում։ Ինտենսիվ քննարկումները, արդիական ծրագիրը, մշակութային բազմազան միջոցառումները և ակտիվ նեթվորքինգը բարենպաստ պայմաններ են ստեղծում կարծիքների փոխանակման համար։ Մինչև մարտի 15-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:

Համաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ և գրանցվել fintech360.io կայքում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ