Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դիմել է միջազգային հանրությանը՝ Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու կոչով

Թեմա

Հալեպում Սիրիայի պետության և նրա ժողովրդի միասնությանն իրենց զորակցությունը հայտնելու համար հավաքվել են քրիստոնյա, հայ և իսլամական կրոնական առաջնորդները: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դիմել է միջազգային հանրությանը՝ Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու կոչով: Այս մասին գրում է Paralel Z-ը։

«Դիմում ենք միջազգային հանրությանը, պետություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, ինչպես նաև անհատներին՝ նրանց ուշադրությունը սևեռելու Սիրիայի բոլոր քրիստոնյաների պաշտպանությանը», - ասված է Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ:

«Ականատես լինելով Սիրիայում շարունակվող անկարգություններին և ավերիչ հակամարտությանը՝ մեր սրտերը լցվում են խորը տխրությամբ և անհանգստությամբ բոլոր նրանց համար, ովքեր տառապում են: Մենք, մասնավորապես, անհանգստացած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի աղետալի վիճակից, որոնք սերունդներով ապրել են այս հողում, որտեղ ապաստան են գտել 1915 թվականի Հայոց սարսափելի Ցեղասպանությունից հետ։ Սիրիան տուն է դարձել բազմաթիվ փրկվածների և նրանց ժառանգների համար։ Այսօր Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունը կրկին վտանգված է բռնության և քաոսի պատճառով: Մենք մեր ձայնը բարձրացնում ենք ի պաշտպանություն բոլոր անմեղ մարդկանց։ Սիրիահայերը հիմնականում բնակվում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, նրանք արդեն շատ ծանր պահեր են ապրել։ Նրանք ցեղասպանությունից հետո վերականգնել են իրենց կյանքը, ստեղծել կենսունակ համայնքներ և ակտիվորեն նպաստել Սիրիայի մշակութային, հոգևոր կառույցների զարգացմանըՍակայն այժմ նրանք բախվում են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող նոր վտանգի։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմի վտանգի տակ, և նրանք կրկին վախենում են տեղահանվելուց»,- ասված է հայտարարության մեջ։ 

Ըստ առկա տվյալների՝ վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 7000 ալևին և քրիստոնյա։ 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված