Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան

ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող փոփոխությունները ենթադրում են ինչպես ռիսկեր, այնպես էլ` հնարավորություններ. Բիկով

Ներքաղաքական

Հայաստան-ԵԱՏՄ, Հայաստան-Եվրամիություն կապերը շարունակում եմ մնալ ակտիվ քննարկումների օրակարգում: Ավելին` այս մասին ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԵՄ-ում, հետեւապես՝ երկիրը պետք է ընտրություն կատարի: Նա նաեւ վկայակոչել էր ռուսական կողմի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ «կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, երկուսում հնարավոր չէ լինել», իսկ ընտրությունը, ըստ դեսպանի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Ժամանակակից Կենտրոնական Ասիայի լաբորատորիայի վարիչ ԱՆԴՐԵՅ ԲԻԿՈՎԻ հետ, որն օրերս գտնվում էր Երեւանում:


— Ինչպես գիտենք, առաջին անգամ չէ, որ Դուք այցելում եք Հայաստան: Այս անգամ Ձեր այցի նպատակը ո՞րն էր, եւ ինչպիսի՞ հարցեր էին Ձեր օրակարգում, որոնք նպատակ ունեիք այդ օրերին դարձնել քննարկման առարկա:


— Այո, ինչպես նշեցիք՝ առաջին անգամը չէ, որ ես գտնվում եմ Հայաստանում: Արդեն չորրորդ անգամ եմ այստեղ. երկու անգամ եկել եմ կոնկրետ նպատակներով, իսկ այժմ՝ գիտական։ Լինելով այս երկրում՝  շատ լավ հասկանում եմ մեր հանդիպման նպատակը եւ խնդիրները։ Պետք է նշեմ, որ այս անգամ ինչ քննարկման համար այստեղ եկել էինք, կարեւոր եւ անհրաժեշտ թեմաներ էին, որոնք պետք էր բարձրաձայնել: Ասեմ ավելին` մեր օրակարգում ներառվել էին նաեւ հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես` տնտեսական համատեքստում: Ես նաեւ տեսնում եմ, թե ինչպես է մեծանում այս հարցում հետաքրքրությունը։ Ինչ խոսք, այս ընթացքում Ռուսաստանում տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես յուրաքանչյուր երկրում եւս ամեն քայլափոխի դա տեղի է ունենում: 


— Եթե մի փոքր բացենք փակագծերը՝ կնշե՞ք, թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը:


— Ես պետք է Ձեր ուշադրությունը սեւեռեմ մի քանի կարեւորագույն ցուցանիշների ուղղությամբ: Իմ կարծիքով՝ ամեն փոքր դետալի անգամ պետք է ուշադրություն դարձնել: Հասարակ օրինակ` եթե մենք այցելում ենք ինչ-որ մի երկիր, ապա առաջինը մուտք ենք գործում հենց տվյալ երկրի օդանավակայան: Ես ինքս էլ, երբ Երեւանի օդանավակայանից քաղաք հասնելու ճանապարհին էի, տաքսիստի հետ զրույց ունեցա։ Պետք է նշեմ, որ այդ զրույցը միշտ ինձ համար կարեւոր է, քանի որ այն էլ մյուս կողմից է ցույց տալիս ռուս-հայկական հարաբերությունների ընկալման փոփոխությունները։ Այս անգամ զրույցը չէր սկսվել անմիջապես, քանի որ սպասում էինք նաեւ մեր խմբի մյուս անդամներին, բայց տաքսիստները, սովորության համաձայն, շարունակում էին հայտնել իրենց մտքերն ու կարծիքները։ Նախկինում միշտ զրույցը սկսում էր հարցով՝ որտե՞ղ կարելի է գնալ Երեւանում, ի՞նչ կոնյակ ընտրել, ինչպե՞ս են սիրում Պուտինին ու Ռուսաստանը, ինչպե՞ս են վերաբերվում ռուսներին եւ այլն, եւ այլն։ Թեմաները բազմազան էին, հաճախ` շատ կարեւոր։ Սակայն այս անգամ, զրույցը հիմնականում կենտրոնացած էր շատ ավելի այլ ուղղությամբ, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ նրանց համար կարեւոր թեմայի ուղղությամբ։
Վարորդը պատմեց, որ ձյան ժամանակ վթարի է ենթարկվել Հայաստանում ՌԴ դեսպանի ծառայողական ավտոմեքենան եւ, ըստ նրա, այդ պատահարը հատուկ էր կազմակերպված, որպեսզի ցույց տրվեր, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը հոգում ռուսական դիվանագետների անվտանգության մասին։ Իհարկե, ես չեմ պնդում, որ սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, բայց այս օրինակը եւս որոշ չափով ցույց է տալիս հայ բնակչության ընկալման փոփոխությունները ռուսաստանյան հարաբերությունների վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ընկալումները փոխվում, ինչպես են ընդունվում կամ այն, որ գործընկերներից մեկը կարող է դիտավորյալ միջոցներ ձեռնարկել՝ ներկայացնելու մյուս կողմին բացասական լույսի ներքո։
Մեկ այլ դեպք, որը տեղի ունեցավ օրերս, առաջին հայացքից նույնպես առնչություն չուներ քաղաքականությանը։ Մենք մտանք խանութ, որտեղ ես ուզում էի գնել շապիկ։ Ինձ հետաքրքրում էր, թե որտեղ է մոտակա գումարի փոխանակման կետը (չենջը), բայց խանութում նույնիսկ տեղեկատվություն չէր նշվում այդ մասին։ Երբ հարցրի դրա մասին, դրամարկղում կանգնած աղջիկը պատասխանեց, որ նրանք ընդունում են ռուսական քարտեր։ Սա եւս մի պահ է, որը, կարծես, մաս է կազմում ավելի լայն փոփոխությունների, որոնք վերաբերում են ոչ միայն առօրյա կյանքին, այլ նաեւ միջպետական հարաբերություններին։ Վերջին հաշվով, նման փոքրիկ դեպքերը ձեւավորում են երկրի ընկալումը այցելուների մոտ, եւ այդ ընկալումը կարող է ազդել որոշումների ընդունման վրա տարբեր մակարդակներում։


— Եթե մի փոքր անդրադառնանք առավել գլոբալ հարցերի, ի՞նչ կնշեք, պարոն Բիկով:


— Եթե վերադառնանք ավելի գլոբալ հարցերին, ապա իհարկե պետք է ընդունենք, որ միջազգային հարաբերություններն իսկապես ենթարկվում են կարեւոր փոփոխությունների։ Աշխարհը փոխվում է, եւ դա չի կարող չազդել ամբողջ արտաքին քաղաքականության համատեքստի վրա, ներառյալ ռուս-հայկական հարաբերությունները։ 
Մենք այժմ կանգնած ենք գլոբալ քաղաքական եւ տնտեսական փոփոխությունների առաջ՝ միաբեւեռ աշխարհից դեպի բազմաբեւեռ կամ նույնիսկ երկբեւեռ աշխարհ։ Շատ երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի, նոր գործընկերներ եւ դաշնակիցներ գտնելը դարձել է անհրաժեշտություն։


— Իսկ գործընկերներ գտնելու հարցում ինչպիսի՞ խնդիրներ են հաճախ լինում:


— Խնդիրն այստեղ այն չէ, թե ով եւ երբ է որոշել փոխել իր արտաքին քաղաքական ուղղությունը, այլ այն, որ այս ընկալումը փոխվում է, եւ դա գիտակցվում է բոլոր կողմերի տեսանկյունից։ Հայաստանը փնտրում է նոր ուղիներ եւ նոր հնարավորություններ՝ իր արտաքին քաղաքականությունը ձեւավորելու համար։ Սա, անշուշտ, կապված է այն բանի հետ, որ հայկական կողմը տեսնում է, թե ինչպես է փոխվում Ռուսաստանի դերը միջազգային ասպարեզում։ Եվ, իհարկե, կա օբյեկտիվ անհրաժեշտություն` վերանայելու հարաբերությունները, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը անվտանգության, քաղաքականության եւ տնտեսության մասին է։ Հայաստանի ռազմական-քաղաքական եւ տնտեսական վեկտորների բաժանումը հեշտ ընտրություն չէ, բայց, այնուամենայնիվ, նրանք զգում են, որ սա անհրաժեշտ քայլ է։


— Իսկ հայ-ռուսական երկխոսություններն այժմ ինչպիսի՞ փուլում են , եւ դրանք որքանո՞վ են երկուստեք կարեւոր:


— Ռուսաստանը կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ։ Համոզմունքի կորուստը, հատկապես նրա արտաքին քաղաքականության համատեքստում, կարող է անդրադառնալ երկրի իմիջի վրա, ինչպես նաեւ նրա հնարավորություններին՝ կատարելու իր միջազգային պարտավորությունները։ Ավելին` Ռուսաստանի դիրքերի թուլացումն այս տարածաշրջանում կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հարավային Կովկասի տարբեր երկրներում։ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է վատթարացնել այս գործընթացը, եւ հատկապես կարեւոր է այն, որ այս փոփոխությունները կարող են վտանգել անդամ երկրներից յուրաքանչյուրի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը։ Այդ թվում` Ռուսաստանը ենթարկվում է նաեւ տնտեսական սպառնալիքների։ 
Ավելին ասեմ, անգամ գործընկերոջ կորուստը կարող է ազդել ընթացիկ առեւտրային եւ տնտեսական կապերի վրա, ինչպես նաեւ զուգահեռ ստեղծել նոր մարտահրավերների  ներմուծման համար, ինչից էլ, որ երկիրն այժմ կախված է։ Բայց այստեղ պետք է նաեւ նշել, որ Հայաստանը միայն ռուսական շուկայի միակ ուղին չէ, եւ այս համատեքստում կարելի է սպասել լոգիստիկ փոփոխությունների՝ այլ երկրների միջոցով, ինչպես Ղրղզստանի, որը շատ նեղ հարաբերություններ ունի նման գործընթացների հետ։ Հետեւաբար, միջազգային հարաբերություններում, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, տեղի ունեցող այս փոփոխությունները ենթադրում են ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ։ Այս գործոնները կարեւոր են, եւ դրանք որոշում են ոչ միայն այս երկու երկրների, այլեւ ամբողջ տարածաշրջանի ապագան։ 


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 

 






Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top