Երկար ժամանակ ջուր չի լինելու․ հասցեներ
Սպառողի անկյուն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 11-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Դավիթ Անհաղթ 6, 8, 10 զույգ համարի շենքերի, Կ.Ուլնեցու 1-45 շենքերի, 1-45 տների, Գոգոլ փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: