Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ»
Մշակութային
2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին և նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։
Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, կկազմակերպվի Երևանում և Արտաշատում։ Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ և հովանու ներքո։
Նախագծի գործընկերներն են՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի Պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։
ՄԱՐՏԻ 14
14:00 - Մանուշյանին նվիրված գրքերի շնորհանդես Գրականության և արվեստի թանգարան
16:30 – Ցուցահանդեսի բացում Գրականության և արվեստի թանգարան
19:00 – Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
ՄԱՐՏԻ 15
10:00-17:00 – Գիտաժողով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
19:00 – Հյուգ Նանսի և Դենի Պեշանսկի «Մանուշյանը և Կարմիր աֆիշի հերոսները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Կինոյի տուն
ՄԱՐՏԻ 16
10:00-13:00 – Գիտաժողով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՄԱՐՏԻ 17
14:00-17:00 – Գիտաժողով Երևանի պետական համալսարան
14:00-16:00 – Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Հայաստանում ֆրանսիական համալսարան
19:00 – Էլիզաբեթ վան Զեյլ Լանգհաութի «Կարմիր աֆիշի պարտիզանները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Կինոյի տուն
ՄԱՐՏԻ 18
Փակման արարողություն
10։00-12։00 – Պաշտոնական ելույթներ
13։00-15։00 – Գիտական ելույթներ
15։30-17։00 – Կատիա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Ֆրանսիացի բանախոսների ելույթները կունենան համաժամանակյա թարգմանություն։