Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video) Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».Օլուսեգուն

Բալլադ Նիկոլի, Ալենի եւ մի զույգ կոշիկի մասին

Վերլուծություն

Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Մինասյան Սարիկին,  որը նաեւ հիմա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, քաղաքական «ձորիկը» գցեց Նիկոլ Փաշինյանը՝ իր այցով ու նախընտրական դրամահավաքով հայրաքաղաքում: Եթե մինչ այս դեռ կային միամիտ գյումրեցիներ, որ գլխի չէին ընկել, որ Սարիկն էլ նույն ՔՊ-ն է, հիմա այլեւս տարանջատվել նրանցից վերջինիս չի հաջողվի: Քայլեց Գյումրիի փողոցներով Փաշինյանի հետ, նույնացվեց նիկոլականների հետ եւ նրանց հետ էլ կիսեց չեղած վարկանիշի ողջ դառն իրականության զգացողությունը:

«ԽԵՂՃՈՒԿՐԱԿՆԵՐԻ» ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

Իսկ որ Գյումրիիում սպասումները չեն արդարացվել, ակնհայտ է, ինչը փաստում է նաեւ Փաշինյան Նիկոլի ջղաձգումները՝ «թալանչիներ», «նախկիններ», «ուզուրպատորներ», «ժողովուրդ» հռետորաբանությամբ: Էլ չասենք, որ նրա շուրջն այլեւս «ժողջանը» չկար, այլ պարեկաշատ էր՝ այն էլ պարտադրված: Իհարկե, ֆիասկոն կատարյալ չէր լինի, եթե Փաշինյան Նիկոլի հետ պաչպռոշտի անող գյումրեցին մեկ այլ դրվագում չհայտարարեր, թե իր նախընտրած թեկնածուն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Համաձայնեք, որ Սյունյաց հայտնի ողջույններից հետո, Գյումրվա «Հուդայի» պաչիկն ավելի սպանիչ էր…

Այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը չխորշեց «խոդի գցել» հին «պլաստինկեն» ու էլի կրկնել, թե հատիկ առ հատիկ Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր թալանածը հետ է վերադարձնելու: Եվ ինչպես տեղին նկատել է «Ադեկվադ»-ներից Կոնստանտին Տեր-Նակալյանը, այդ պահին Նիկոլի կողքին կանգած էին մի քանի հազար, եթե ոչ տասնյակ հազար դոլարանոց շորուկոշիկ հագած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ոչ պակաս սնդուսափայլ այլ ՔՊ-ականներ, որոնց մեծ մասը դեռ 7 տարի առաջ բոմժ էր, իսկ այսօր երկրորդ ու երրորդ բոխախներն աճեցրած, արդեն 8-րդ տարին պատմում են թալանը հետ բերելու մասին...

Ի դեպ, սոցցանցերում ավելի շատ քննարկվեց Ալեն Սիմոնյանի թանկարժեք կոշիկները, քան Նիկոլ Փաշինյանի հատիկ առ հատիկ հետ բերող «թալանը»: Բանը հասավ նույնիսկ նրան, որ Ալեն Սիմոնյանն էլ անդրադարձավ իր կոշիկներին:

«Մեկը ինձ մեղադրում է 1100 դոլարանոց Zegna կոշիկներ ունենալու մեջ, մյուսը՝ իբր թե Loro Piana 1600 եվրոյի կոշիկներ ունենալու մեջ: Ես ո՛չ 1100 դոլար, ո՛չ 1600 եվրոյանոց կոշիկներ չունեմ: Իհարկե զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի 1400 դոլարանոց iPhone-ը եւ քննարկում ԱԺ նախագահի իբր 1100 դոլարանոց կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից եւ Երեւանի խանութներից», - գրել է նա:

Իհարկե, կարելի էր հուզվել ու համարել, որ Ալենի հագին ոչ էլ կոշիկներ են եղել, այլ Աբու Հասանի մաշիկները, էլ չասենք, որ «խեղճ» Ալենի եղբայր Կառլեն Սիմոնյանի «ԵվրոԱսֆալտ» ընկերությունն էլ սնանկ է ճանաչվել: Բայց հիշենք մի քանի այլ տեղեկություններ. նախ Երեւանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը պնդում է, որ Կառլեն Սիմոնյանի սնանկ ճանաչված ընկերությունը 2021 թվականից մինչեւ 2024 թվականը կառավարությունից շահել է ընդհանուր առմամբ 133.859.823.538 դրամ կամ՝ 343 մլն դոլարի պայմանագրեր։ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տնից վերջերս գողացել էին մոտ 2 մլն 700 հազար դրամ արժողության զարդեր, իսկ Նիկոլի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տանից կատարված գողերի պատճառած վնասը գնահատվել է շուրջ 7-8 մլն դրամ:

Թե երբ այս «խեղճուկրակների» իշխանությունը դարձավ միլիոնատեր, թող «թալան» հետ բերող Փաշինյանն ինքն իրեն հարց տա: Բայց այս ամենն առնվազն հիմքեր է ստեղծում, որ մարդիկ շարունակեն կարծել, որ ինչպես Ալենն է նեղսրտում, երկրից թալանածն իր կոշիկների մեջ է կամ, ինչու ոչ, ինչ-որ մեկի «տռուսիկում է»: Ի դեպ, վերջին վարկածն Ալենն ինքը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել:

ՍԱՐԻԿԸ Ո՛Չ ԱՌԱՋԻՆՆ Է, Ո՛Չ ՎԵՐՋԻՆԸ

Ինչեւէ, վերադառնանք ՔՊ-ի Սարիկին, որը համառորեն պնդում է, թե ՀՀԿ անդամ չի եղել, որ մի քիչ էլ կողքից «դուխ» տան, երեւի, կասի ոչ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում պատգամավոր է եղել: Եվ ահա չուշացավ փաստը: ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը հրապարակել է Սարիկ Մինասյանի դիմումն իր ստորագրությամբ, որտեղ խնդրում է իրեն ընդունել ՀՀԿ-ի շարքերը:

«Գյումրի քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը (Նիկոլի Սարիկը), ինչպես նաեւ քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ստում է, որ չի եղել Հանրապետական կուսակցության անդամԹե բա պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չի եղել: Իրո՞ք: Սարիկը 2018թ.-ից առաջ Հանրապետական էր, իսկ արդեն 2018-ից դարձել էր Էդմոն Մարուքյանի թիմի անդամ, հետո` անկուսակցական, իսկ հետո` 3 օրում ՔՊ-ական: Իհարկե, ես անձամբ շատ շնորհակալ եմ Սարիկին ու սարիկանմաններին, որ իրենց գարշելի ներկայությունից ազատել են մեզ` հանրապետականներիս` ի ցույց դնելով իրենց կարիերիստ ու հանուն փողի, դիրքի ու իշխանության ամեն ինչ ուրացող իրենց տեսակը: Ես շատ ուրախ եմ, որ իմ կուսակցությունը բյուրեղացել ու ինքնամաքրվել է Սարիկից ու սարիկանմաններից: Մարդկանց տեսակից է մաքրվել, ում պատճառով տարիներ շարունակ իմ կուսակցության անունն է ընկել: Այո՛, մենք ենք մեղավոր, որ հավատացել կամ հանդուրժել ենք այս տեսակին, բայց նման բան այլեւս երբեք չի լինելու», - գրել է նա:

Ի՞նչ է ստացվում, մարդիկ մտնում են քաղաքականություն՝ զրո սկզբունքայնությամբ՝ բացառապես «որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախոսով: Իսկ արդյունքում վերանում է քաղաքական էլիտա ասվածը: Իսկ այն ազգը, որը չունի քաղաքական էլիտա, չի կարող ունենալ կայացած պետություն: Ու ամենասարսափելին այն է, որ Սարիկը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, հատկապես Գյումրիի տառապանքը փորձ ունի: Գյումրեցին տեսել է մի քանի կուսակցական «յառլիկներ» փոխած քաղաքապետներ: Արդյունքում չկա այսօր գաղափարների պայքար, այլ քաղաքականությունն իջել է տեգորկնանիքի վեճի մակարդակի, որտեղ անձնական վիրավորանքներով ամեն մեկը փորձում է ստեղծված իրավիճակից մի բան փախցնել: Օրինակ, այս օրերին փոխանակ քննարկվի, թե այս կամ այն քաղաքապետի թեկնածուի նախընտրական ծրագրում ինչպիսի գաղափարական տարբերություններ կան, ավելի շատ խոսվում է այն մասին, թե ով քանի դիմակ է փոխել՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում:

Քաղաքական դաշտում հենց այս գաղափարական սնանկության մասին է փաստում նաեւ այն, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշեց արձագանքել Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին միայն այն ժամանակ, երբ վերջինս անդրադարձավ «Սեւ Բերդ» ամրոցի ապօրինի սեփականաշնորհմանը: Եվ ահա Բալասանյանն ասում է, որ իր համբերության բաժակը լցվել է: Այդ համբերության բաժակը չլցվեց այն ժամանակ, երբ Արցախը հանձնվեց, մինչդեռ գյումրեցին` անգամ երկրաշարժի փլատակների տակ, հարց էր բարձրացնում, թե Արցախի հարցն ինչպե՞ս է լուծվելու…

«Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում Է ոչ թե «Սեւ Բերդ» ամրոցին, այլ` դրան հարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգետներ շատ կան: Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել «Սեւ Բերդ» ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ մասնավոր անձից եւ ինչ է դարձել հիմա: Մշակութային, մարզական, պետական  (որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սեւ Բերդ»-ում՝ բացարձակապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար: Ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է «Սեւ Բերդ» ամրոցը ՝ մեր քաղաք հարյուր հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ մեկ այցեքարտը», - պորտատեղադրում է արել Փաշինյանին՝ Բալասանյանը եւ զգուշացրել, որ «Սեւ Բերդ» ամրոցը չի կարող դառնալ «սիրելի հատիկ առ հատիկի կոնտենտ եւ հայտնվել Ռենջ Ռովերի կողքին:

«Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սեւ Բերդ»- ի դեմ: Սիրելի գյումրեցիներ, իմ կոչն է ձեզ՝ ակտիվորեն մասնակցել Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին՝ մինուս մեկ ձեւաչափով, մերժելով մեր ազգին սեւ ու սպիտակի բաժանած խմբակին եւ նրանց դրածոյին», - ասել է Գյումրիի նախկին քաղաքապետը, միայն թե ինչու է հիմա այսքան անկեղծ, իսկ երբ պաշտոնի էր, հնազանդ էր այս իշխանությանը, նույնպես բացատրվում է այն ամենով, ինչի մասին արդեն բարձրաձայնեցինք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար Ղազարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top