Կնյազ Իբոյանը` ըմբշամարտի Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկրորդ մեդալը նվաճեց:
Հայաստանը ներկայացնող Կնյազ Իբոյանը 92 կգ քաշային կարգի եզրափակիչում 1-12 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մուհամեդ Տախիր Խանիևին: Իբոյանը բավարարվեց արծաթե մեդալով: