Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն(տեսանյութ)
Սպորտ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Եզրափակիչում հայ մարզիկը 2-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևին, ում նա պարտվել էր 2023 թվականի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ժամանակ։