ՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկա Հայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատով Ինչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ Սարգսյան Պիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի Գարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանին Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել Թրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղեր Ասում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Մեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունից

Նիկոլն անձամբ է «подключит» եղել թեմային՝ ստանձնելով Գյումրիում գլխավոր քարոզչի դերը

Ներքաղաքական

Արմեն Հովասափյանը գրում է

Երեկ Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցն ինքնին վկայում է իշխանության ցայտնոտային վիճակի մասին, երբ հենց նա շատ լավ հասկանում է, որ լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Իշխանությունը դարձել է պրիմիտիվության աստիճանի ընկալելի ու միօրինակ, իսկ նրա գործողությունների հաջորդականությունը՝ կանխատեսելի և պլագիատային։ Երեկ ականատես դարձանք փաստացի մեկ շաբաթ շուտ մեկնարկած քարոզարշավի. Նիկոլը բղավում էր, մնացածը ծափահարում էին։ Սա էր ՔՊ-ն՝ իր ողջ մերկությամբ ու «հմայքով»։

 

Հասկանալով, որ Սարիկը (Սարիկ Մինասյանը) միայնակ չի կարող ապահովել անհրաժեշտ ձայները, Նիկոլն անձամբ է «подключит» եղել թեմային՝ ստանձնելով Գյումրիում գլխավոր քարոզչի դերը։

Պետք է արձանագրենք, որ Գյումրին՝ որպես Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաք, ունի հատուկ քաղաքական նշանակություն։ Այն սոցիալապես ավելի ակտիվ է, ունի ուժեղ ընդդիմադիր տրամադրություններ, և այստեղ հաղթանակը կամ աջակցություն ստանալը կարող է կարևոր ազդակ լինել ամբողջ երկրի համար։ Փաշինյանը պատահական չէր գնացել Գյումրի՝ իր ողջ թիմով։ Նա ակնհայտորեն փորձում էր ցույց տալ իր «հզորությունն» ու ընդգծել, որ ամբողջ թիմով ներգրավված են այս գործընթացում։ Այս այցը կարելի է դիտարկել նաև որպես հասարակական տրամադրությունների «թեստ»․ իշխանությունը գնահատում է, թե ինչ արձագանք կունենա նման հանդիպումը։

Գյումրու այցը ցույց տվեց, որ Փաշինյանը և նրա թիմը փորձում են հնարավորինս լայնածավալ հանրային շփումներով փոխհատուցել կորցրած վարկանիշը ։

 

Փաշինյանի այցը Գյումրի նախընտրական համատեքստում կարելի է դիտարկել որպես «ռիսկային քայլ», որը կարող էր ստանալ ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանք։ Քաղաքական առումով սա փորձ էր վերահաստատելու իշխանության վերահսկողությունը կարևոր համայնքների վրա, սակայն հասարակության արձագանքը ցույց է տալիս, որ վստահության պակասը և դժգոհությունը դեռ առկա են։ Ակնհայտ է, որ իշխանությունը կփորձի նոր տնտեսական և սոցիալական խոստումներով նվազեցնել Գյումրիում գոյություն ունեցող դժգոհությունները։

 

Ի դեպ, պատահական չէր նրա բորբոքված ու ինքնամոռաց ելույթը, երբ հերթական անգամ խոսեց «ռենջերների» ու «բրաբուսների» հատիկ-հատիկ հետ բերելու մասին։ Փաստացի, նա սպառնաց «ապօրինի գույքի բռնագանձման» գործի շրջանակում վրեժ լուծել մյուս թեկնածուներից՝ ակնարկելով, իբր թե նրանց թիկունքում կանգնած քաղաքական «հովանավորները» պետք է «պատասխան տան» (ասեմ՝ սա Նիկոլի սիրած տաֆտալոգիան է)։

Նիկոլն իր խոսքի կուլմինացիայի պահին նշեց. «Մենք շատ կորուստներ ենք ունեցել, բայց մենք պետք է ունենանք համարձակություն և ասենք, որ այդ կորուստներով ձեռք ենք բերել ավելի մեծ անկախություն, ձեռք ենք բերում պետականություն ու ինքնուրույնություն»։ Համաձայնեք՝ սա քաղաքական մոլուցքով տարված մարդու սևեռուն մտքերի արգասիք է, երբ նա փորձում է բոլորին ապացուցել, որ ինքն է «պետության հայրը» և որ իր իշխանության օրոք Հայաստանի համար բացվել է նոր էջ։ Այո՛, բացվել է, բայց այդ էջը պանթյուրքականությանն է նվիրված, որի առանցքային ջատագով ու քարոզիչ Նիկոլը դրել է բոլոր լեգիտիմ հիմքերը։

Այս այցը և ելույթը ցույց տվեցին, որ Փաշինյանը և իր թիմը, գիտակցելով իրենց դիրքերի թուլացումը, փորձում են քարոզչական մեթոդներով վերահաստատել վերահսկողությունը։ Սակայն հանրային տրամադրություններն ու քաղաքական գործընթացները հուշում են, որ հասարակական վստահության ճգնաժամը խորանում է, և իշխանությունն ընտրություններից առաջ կանգնելու է նոր մարտահրավերների առաջ։

 






ՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top