«Ուկրաինան կարող է չգոյատևել». Թրամփը հարցազրույց է տվել արևմտյան լրատվամիջոցներին
Միջազգային
«Ամեն դեպքում, Ուկրաինան կարող է չգոյատևել»: Սպիտակ տան ղեկավարն այսպես է պատասխանել հարցին, թե կկարողանա՞ հաշտվել այն մտքի հետ, որ Ուկրաինան կարող է չդիմանալ ԱՄՆ-ից աջակցությունը հետ կանչելուց։
ԱՄՆ նախագահի մյուս հայտարարությունները.
- Բայդենի օրոք Զելենսկին փող էր ծծում այս երկրից, ինչպես երեխայից կոնֆետը
- Բայդենը երբեք չպետք է հատկացներ 350 մլրդ: Նա պետք է հավասարեցներ ներդրումները Եվրոպայի հետ, բայց Զելենսկին նույնիսկ «երախտապարտ չի զգում»:
- Թրամփը Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումն անվանել է կոշտ, բայց նա նաև «լավ է համակերպվում» Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը խոստովանել է, որ ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ չի եղել, քան Թրամփը իր առաջին ժամկետում:
- ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում կան որոշ «թուլություններ»:
- Եվրոպան Ռուսաստանին շատ ավելի շատ գումար է տվել իր նավթը գնելու համար, քան ներդրել է Ուկրաինայում:
- Թրամփը կցանկանար կրճատել ԱՄՆ ռազմական ծախսերը, բայց հիմա դրա ժամանակը չէ
- Միջուկային զենքն ավելի մեծ սպառնալիք է, քան կլիմայի փոփոխությունը։ Մարդիկ խոսում են կլիմայի փոփոխության վտանգի մասին, բայց ոչ միջուկային զենքի վտանգի մասին, որը կարող է տեղի ունենալ վաղը։