ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև Բլոգեր Ժաննա Ներսիսյանն անդրադարձել է ՊԵԿ–ի բացահայտած խարդախությունը գովազդելուն. տեսանյութ Ալիսն այլեւս Ռադոտուն չի գալիս, նա Ռադիոտնից գնաց, գնաց նեղացած․․․ Ինչո՞ւ անհետացավ RAZBOY-ը․ Վարդան Նահապետյանը՝ անցյալի, կորուստների եւ վերադարձի մասին Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան. տեսանյութ Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել Երևանը պետք է ազատել ինքնակամ շինություններից՝ երևանցուն իր քաղաքում օտարված ու անպաշտպան չդարձնելով

Առգրավել են շուրջ 30 կգ մարիխուանա

Քրեական

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ:

Փետրվարի 24-ին հայտնաբերվեց և նախաքննական մարմին ներկայացվեց շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Թմրանյութն առգրավվեց: Սրանով կանխվեց շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ`ապօրինի թմրաշրջանառության շղթայում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ