Հայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատով Ինչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ Սարգսյան Պիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի Գարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանին Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել Թրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղեր Ասում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Մեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունից Աշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշով

Շարունակելով լսել դատարկաբանությունները… Արմեն Հարությունյան

Ներքաղաքական

Շարունակելով լսել դատարկաբանությունները…

 

1. Տիկին Խամոյանը նշում է, որ միգուցե երկրորդ նախագահը չի կիսում այն տեսակետները, որոնք հնչում են իր գրասենյակի ղեկավարի կողմից, և միաժամանակ յուրատեսակ վստահությամբ նշում է, որ Սերժ Սարգսյանը կիսում է այն տեսակետները, որոնք կիսում են տարբեր քաղաքական գործիչներ: Այստեղից առաջանում է տրամաբանական հարց՝ արդյոք երկրորդ նախագահի գրասենյակում ամենաթողություն է, որ ով ինչով ցանկանում, զբաղվում է, և, մյուս կողմից, արդյոք իրենք սովոր են, որ իրենց ղեկավարն է ասում, թե ինչ խոսեն, դրա համար էլ վստահ են նրանում, որ քաղաքական դաշտում հնչող տեսակետները Սերժ Սարգսյանի ուղիղ իմացությամբ են արտահայտվում:

 2. Հաջորդիվ տիկին Խամոյանը նշում է, որ Հանրապետականը միշտ ցանկացել է առանձնանալ Քոչարյանից: Պատմությունը գրվում է փաստերով: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կառավարության անդամները Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին: Բացի այդ, 2018 թ.-ի իշխանազավթումից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում էր քաղաքական հետապնդումների, հենց Հանրապետական կուսակցության անդամներն էին մասնակցում վերջինիս դատերին: Բացի այդ, Հանրապետականը միակ կուսակցությունն է եղել այդ ժամանակահատվածում, որը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Ավելին, Ազգային ժողովի ամբիոնից նույն միտքը հայտնել է նաև Էդուարդ Շարմազանովը:

 3. Նա նշում է, որ տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանին վերագրվել է տարբեր բիզնեսներում փայաբաժին ունենալը՝ հավելելով, որ բոլոր այն բիզնեսներում, որտեղ իրենք ունեին մասնաբաժին, ասում էին, թե դրանք պատկանում են Ռոբերտ Քոչարյանին: Սակայն նա նշում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը իսկապես ունենար մասնաբաժին այդ կազմակերպություններում, ապա այս իշխանությունները կօգտվեին այդ առիթից: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե երկրորդ նախագահի պարագայում կօգտվեին այդ հնարավորությունից, ապա վստահաբար, եթե այդ բիզնեսները կապ ունենային երրորդ նախագահի հետ, այս իշխանությունները նույնպես կօգտվեին առիթից:

 4. Անրադառնալով Միքայել Մինասյանի գրառմանը՝ նշում է, որ եթե հեղափոխություն է լինում, ապա վերջինս լինում է անարդյունավետ կառավարման դեպքում: Ցավում եմ, որ քաղաքական գործիչը կարող է այսպիսի միտք հնչեցնել, քանզի բոլորս էլ գիտենք, թե երբ, որտեղ և ինչի համար են կազմակերպվում հեղափոխություններ տարբեր երկրներում: Ոչ ոք չի ժխտում, որ 2008-2018 թթ. եղել են թերություններ և սխալներ, սակայն թե՛ թերությունների, թե՛ սխալների համար տարբեր առիթներով կուսակցության տարբեր մակարդակներով, նույնիսկ նախագահի մակարդակով, եղել են անդրադարձեր և ընդունումներ, որ այո, եղել են թերություններ: Սակայն պետք է հասկանալ, որ արդյունավետ կառավարումը գնահատվում է փաստերով. մենք 10 տարի ունեցել ենք շարունակաբար զարգացող տնտեսություն և ազատ ու անկախ Արցախ: Արդյունավետ կառավարման այլ ցուցանիշներին կարող եք ծանոթանալ Վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջում:

 5. Նշելով ռադիոտան շենքի իրադարձությունների մասին՝ պետք է հասկանալ, որ եթե տիկին Խամոյանին իրոք հետաքրքրեր, թե ինչու չեն ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը և մյուսները, նա կարող էր պարզապես ծանոթանալ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որին, վստահ եմ, ծանոթ է: Բայց և այնպես, ևս մեկ անգամ անդրադարձ կատարենք այդ դեպքին. տարբեր երկրներում գունավոր հեղափոխություն կազմակերպող ուժերը գործում են այնպիսի սցենարով, երբ կատարում են գործողություն, որը ենթադրում է ընդդիմության առաջնորդի ձերբակալում: Եթե իշխանությունը խայծը կուլ է տալիս և ձերբակալում է ընդդիմության առաջնորդին, սկսվում է նրա հերոսացման գործընթացը, փողոցն ակտիվանում է, և արդյունքում ոչ թե ցուցարարների թվաքանակի նվազում է լինում, այլ՝ հակառակը: Եթե տիկին Խամոյանը ցանկանում է, կարող ենք պատմությանը հայտնի նման հեղափոխությունների օրինակներ բերել:

6. Նշում է, որ չի ցանկանում մանրամասնել այն տեղեկատվությունը, որը իրեն հայտնի է 2018 թվականի դեպքերի վերաբերյալ: Այստեղ առաջանում է առողջ հարցադրում՝ եթե նմանատիպ տեղեկատվություն կա, ապա ինչու չեք հանրայնացնում:

 

7. «…Երկրորդ նախագահը մամուլից է իմացել…» Ձեր կողմից վերջին տարիներին կատակների և քննադատությունների պակաս չկար, երբ Արմեն Սարգսյանը արծարծում էր այս միտքը. հիմա դուք անում եք նույնը:

 

8.«Իշխանությունների սուրբ պարտքն է Սահմանադրական կարգի պահպանումը»: Տիկին Խամոյան, քաղաքական գործչի, առավել ևս երկրի ղեկավարի համար առաջնային պետք է լինի ոչ միայն Սահմանադրական կարգի պահպանումը, այլև յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: Ի՞նչ եք առաջարկում՝ զենք կիրառել այն կանանց նկատմամբ, ովքեր սայլակներով իրենց երեխաներին էին բերում ցույցերի, թե՞ այն երեխաների նկատմամբ, ովքեր իրենց խաղալիքներով իբրև ճանապարհ էին փակում:

 

Երկրի նախագահ լինելը նշանակում է սառնասիրտ կշռադատել իրավիճակը և կայացնել ճիշտ որոշումներ:

 

Այսպիսով, տիկին Խամոյան, եթե իրոք տեղյակ չեք, որ իշխանազավթումից հետո նախագահը հարցազրույց է տվել և պատասխանել է բոլոր հարցերին, որոնք վերաբերում են 2018 թվականի դեպքերին, ապա ցավում եմ, որ թերացել եք թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ: Իսկ եթե տեղյակ եք և շարունակում եք տարածել այս անհեթեթությունը, ապա ակնհայտ է, որ ինչ-որ նպատակ եք հետապնդում, իսկ թե ինչ նպատակ՝ ժամանակը ցույց կտա:






Հայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top