«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ Արթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ) ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր Ուկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանը Ամերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին Մեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումը Ռուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. Bild Ռուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. Սիրսկի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Արխիվ 16-20

Մայիսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ էին ժամանել Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները և բազում ուխտավորներ:

Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը քարոզեց օրվա խորհրդի շուրջ՝ նշելով, որ Համբարձման գեղեցիկ օրը կրկնակի տոն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, որվհետև նշվում է թե՛ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ համբարձման մեծագույն հիշատակը և թե՛ Կիլիկյան Սսից Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռի տեղափոխումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Պատարագիչ Սրբազանը մասնավորապես ասաց. «…Հարությունից հետո, երբ արդեն լրացան քառասուն օրերը, Հիսուս կրկին իր աշակերտների հետ վերադարձավ Երուսաղեմ, քայլեց այն ճանապարհով, որով քայլել էր խաչելությունից առաջ, անցավ Գեթսեմանի պարտեզով և գնաց դեպի Ձիթենյաց լեռ, որտեղ աշակերտներին պետք է տար տիեզերական վերջին պատգամները: Եվ ապա դրանից հետո նաև համբարձվեր երկինք: ...Հիսուս քառասուն օրեր մնաց երկրի վրա. մնաց, որովհետև հարկավոր էր, որ Իր հարության իրողությունը հաստատեր առաքյալների մեջ, և մեկ անգամ ևս պատրաստում էր առաքյալներին դիմակայելու այն ամենին, ինչ սպասվում էր նրանց:

Մարդացել էր Աստված, որպեսզի հաշտեցներ Աստծուն մարդու հետ, մահացել, թաղվել էր մարմնով և կենդանի աստվածությամբ հարություն առել: Տերը համբարձվեց երկինք, բայց թողեց այն պատգամը, որ գալու է, որպեսզի դատի ողջերին և մեռյալներին, որպեսզի արդարներն ունենան հավիտենական կյանք և մեղավորները`հավիտենական տանջանք»:

Վիրահայոց թեմի առաջնորդն իր քարոզում անդրադարձավ Համբարձման տոնի ժողովրդական տոնախմբությանը` կարևորելով գեղեցիկ այդ ավանդույթի պահպանությունն ու հանրայնացումը ազգային կյանքում:

Արբազան Հայրը, վերհիշելով 1441 թ. Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի տեղափոխման պատմությանը, ի մասնավորի նշեց. «Սա մեր ժողովրդի համար համազգային տոն է, քանի որ կիսում եմ այն կարծիքը, թե Կաթողիկոսական Աթոռը` Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Վաղարշապատ, Արևելյան Հայաստան վերահաստատելով` մենք կարողացանք պահպանել Արևելյան Հայաստանի մեր պատմական այս փոքրիկ հատվածը, որի վրա 1918 թ. կազմավորվեց մեր անկախ պետականությունը՝ շնորհիվ Սուրբ Էջմիածնի և նրա զինվորյալ միաբանության»:

Վերջում Վազգեն Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորեց Համբարձման տոնի առիթով և վերահաստատեց Մայր Աթոռի միաբանության սերն ու հավատարմությունը Հայոց Հովվապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Սրբազանը Նորին Սրբությանը մաղթեց քաջառողջ, արևշատ տարիներ` շարունակ հովվելու հայ ժողովրդին` թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:

Սրբազան արարողությանը ներկա էին նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության առիթով Հայաստան ժամանած 2016 թ. մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն, 2017 թ. մրցանակի հավակնորդ Թոմ Քատինան, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ և բարերար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վիեննայի պետական համալսարանի Աստվածաբնության ֆակուլտետի Ծիսագիտության ու խորհուրդների աստվածաբանության ամբիոնի և Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության ու հայրաբանության ամբիոնի 32 դասախոսներն ու ուսանողները:

 






«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր Ուկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՈրոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանըԷս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Սրբազան հայրերինԻնչ էին խոսում Մակրոնն ու կինը «հռչակավոր» ապտակից հետոՌուսները, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Սումում, հիմնականում գրավել են ռազմավարական նշանակության Յունակովկան (Քարտեզ)Քեռակինը գտնվեց. համացանցը ծաղրում է Արման Բաբաջանյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top