«Ինտերի» տպավորիչ քամբեքը(տեսանյութ)
Սպորտ
Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում Միլանի «Ինտերն» ընդունեց «Մոնցային» և կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով:
Մինչև առաջին խաղակեսի ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլ խփեցին ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը, թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ եղավ հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 70 րոպե։
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 61 միավորով առաջին տեղում է, չորս միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Մոնցան» 14 միավորով վերջին` 20-րդ տեղում է:
Իտալիայի Ա սերիա, 28-րդ տուր
«Ինտեր» - «Մոնցա»` 3-2 (տեսանյութ)