ՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկա Հայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատով Ինչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ Սարգսյան Պիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի Գարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանին Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել Թրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղեր Ասում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Մեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունից

Սերժ Սարգսյանը չդարձավ արյունոտ առաջնորդ՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Միքայել Գրիգորյանը գրում է

Վերջին շրջանում որոշ խմբեր կրկին ակտիվորեն տարածում են թեզեր, որոնք նպատակ ունեն վերաշարադրել 2018-ի իրադարձությունները, կասկածի տակ դնել Սերժ Սարգսյանի որոշումները և խեղաթյուրել իրականությունը։ Այս թեզերը ոչ թե քննադատության, այլ պարզ մանիպուլյացիաների օրինակներ են, որոնց նպատակն է մոլորեցնել հասարակությանը և հերթական անգամ կեղծ օրակարգ ստեղծել։ Ուստի անհրաժեշտ է անդրադառնալ այս պնդումներին՝ բացառապես փաստերի հիման վրա։

 

1. Սերժ Սարգսյանի արձագանքը 2018 թվականի բողոքի ցույցերին

 

2018-ի գարնանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած ակցիաները սկսվեցին Գյումրիից՝ փոքրաթիվ մարդկանց մասնակցությամբ։ Ոմանք այսօր հարց են բարձրացնում՝ ինչու՞ Սերժ Սարգսյանը «չնկատեց վտանգը» կամ «չձեռնարկեց համապատասխան քայլեր»։ Սակայն իրականությունն այն է, որ իշխանության գործողությունները պետք է հիմնված լինեն ոչ թե կանխավարկածների, այլ՝ օրենքի և պետական շահի վրա։

 

Սերժ Սարգսյանը որդեգրեց ոչ թե բռնի ճնշման, այլ քաղաքական երկխոսության ուղին՝ ցույց տալով, որ պետական շահն իր համար վեր է անձնականից։ Երբ արդեն ակնհայտ էր, որ գործընթացը վերահսկողությունից դուրս է գալիս, նա ընդունեց խոհեմ որոշում՝ հրաժարական տալ, քանզի հակառակ դեպքում բախումները կարող էին դառնալ շատ ավելի ծանր հետևանքների պատճառ։ Եվ այստեղ հարց է առաջանում. իսկ այդ «քայլող» գործիչներն այսօր կվերցնե՞ին այդ պատասխանատվությունը, եթե իրավիճակը զարգանար արյունալի սցենարով։

 

2. Ոստիկանության գործողությունները բողոքի ցույցերի ժամանակ

 

Հնչեցվում են հարցեր, թե ինչու ոստիկանությունը ուժեղ արձագանք չտվեց, երբ, օրինակ, Փաշինյանի գլխավորած խմբերը կոտրում էին պետական օբյեկտների դռները։ Սակայն այս հարցերը հիմնականում առաջ են քաշում նրանք, ովքեր կամ չեն հասկանում իրավական դաշտը, կամ միտումնավոր մոռանում են այն ժամանակվա իրողությունները։

 

Պետությունը գործել է չափավորության սահմաններում՝ փորձելով խուսափել բռնությունից, որը կարող էր էլ ավելի խորացնել ճգնաժամը։ Նույնիսկ ոստիկանների նկատմամբ բռնության դեպքերի ժամանակ իշխանությունն ընտրեց առավել զուսպ քաղաքականություն։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե ուժային մեթոդները կիրառվեին ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով, որ երկրում արդեն լուրջ լարվածություն կար։

 

Այն ժամանակ բղավողներն այսօր էլ են բղավում, բայց հիմա պահանջում են լրիվ հակառակը։ Նրանք, ովքեր 2018-ին քննադատում էին «հեղափոխության» հանդեպ ուժ չկիրառելը, այսօր առաջինն են բողոքում, երբ ուժային կառույցներն ավելի կոշտ են արձագանքում։

 

3. Միքայել Մինասյանի և «Հայկական ժամանակ» թերթի միջև ֆինանսական կապերը

 

Տարածվում է մի թեզ, ըստ որի՝ Միքայել Մինասյանը տարիներ շարունակ աջակցել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթին՝ գումարներ տրամադրելով։ Մինչ օրս, սակայն, որևէ հիմնավոր ապացույց այս մասին չի ներկայացվել, բացի տարատեսակ ենթադրություններից և բամբասանքներից: Միակ իրական մեկնաբանությունը այս թեմայով արել է հենց ինքը՝ Միքայել Մինասյանը ասելով, որ ստիպված շատ շատերի պես տվել է գումար, որ իր ընտանիքին զերծ պահի էդ աննորմալի կողմից հորինվող հիվանդագին ստերից:  

 

Եթե որևէ մեկը փաստեր ունի, որ Սերժ Սարգսյանը կամ նրա ընտանիքը աջակցել են Փաշինյանի քաղաքական ճանապարհին, թող հրապարակայնորեն ներկայացնեն։ Սակայն կրկին վերադառնում ենք նույն մանիպուլյացիոն հնարքին. «մենք չունենք ապացույց, բայց վստահ ենք, որ եղել է»։ Սա քաղաքական դաշտից վարկաբեկող մեթոդներ կիրառելու դասական օրինակ է, որը բացարձակապես կապ չունի իրականության հետ։

 

4. Սերժ Սարգսյանի բնակությունը կառավարական առանձնատանը հրաժարականից հետո

 

Եվ վերջապես, տարածվում է միանգամայն անհեթեթ թեզ, թե ինչու Սերժ Սարգսյանը ամիսներ շարունակ շարունակեց ապրել կառավարական առանձնատանը՝ Փաշինյանի արդեն վարչապետ լինելուց հետո։

 

Նախ, Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռանալուց հետո այլևս չէր զբաղեցնում ոչ մի պետական պաշտոն, ուստի չի կարողացել որևէ կերպ ազդել քաղաքական զարգացումների վրա։ Երկրորդ, նախկին ղեկավարների անվտանգությունը և տեղաշարժը կազմակերպվում է պետական մակարդակով, իսկ նման անցումային փուլերում այսպիսի դեպքեր սովորական են։ Նման օրինակներ կան բազմաթիվ երկրներում, որտեղ նախկին առաջնորդները որոշ ժամանակ մնում են պետական բնակավայրերում, մինչև կարգավորվեն բոլոր հարցերը։

 

Այսօր որոշ քաղաքական շրջանակներ, որոնք 2018-ից ի վեր չեն կարողանում վերագտնել իրենց տեղը քաղաքական դաշտում, կրկին վերադարձել են նույն մաշված թեզերին։ Նրանք փորձում են նորից համոզել հանրությանը, որ երրորդ նախագահը պետք է ավելի խիստ գործեր, պետք է ուժ կիրառեր, պետք է կանխեր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։

 

Բայց հարց է առաջանում՝ հենց այդ նույն մարդիկ, որոնք 2018-ին կասկածի տակ էին դնում ոստիկանության ցանկացած գործողություն, այսօր ինչպե՞ս են բողոքում, որ այդ ժամանակ «բավարար քայլեր» չեն արվել։ Ի՞նչ էր պետք անել նրանց կարծիքով՝ նոր Մարտի 1 կազմակերպե՞լ, նոր զոհե՞ր ունենալ, երկիրը քա՞նդել։

 

Այս մանիպուլյացիաները քաղաքականության հետ որևէ կապ չունեն։ Սա քաղաքական մանևր է՝ սեփական անհաջողությունները արդարացնելու, սեփական դաշտի մասնատվածությունը քողարկելու, սեփական անկարողությունը թաքցնելու համար։ Բայց իրականությունը մեկն է.

 

✅2018-ի բախումները կանխվեցին առանց արյունահեղության

Ոստիկանությունը գործեց օրենքի շրջանակներում

Սերժ Սարգսյանը չդարձավ արյունոտ առաջնորդ՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը 2020-ին սեփական անհեռատեսության պատճառով բերեց հազարավոր զոհեր։

ՀՀԿ-ն երբեք չի աջակցել Նիկոլ Փաշինյանին, և այսպես կոչված «վերահսկվող ընդդիմության» թեզերը հորինվածք են

 

Եթե ինչ-որ մեկին թվում է, որ հասարակությունը չի տեսնում այս պարզ իրողությունները, ապա այդ մարդիկ խորը մոլորության մեջ են։ Հայաստանը 2025-ին չի ապրում 2018-ի քարոզչական ստերով, և որքան էլ փորձեն «թարմացնել» իրենց հին թեզերը, հին դեմքերով դրանք մեկ է նոր բովանդակություն չեն ստանա։

 






ՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top