Հարյուրավոր խաղաղ բնակիչներ ապաստան են փնտրում Ռուսաստանի «ԽմեյմիմՄ ավիաբազայում (Ֆոտո)
Միջազգային
Սիրիայում իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ ստիպված են ապաստան գտնել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայում, որը գտնվում է Տարտուսի մոտ։
Հաղորդվում է, որ դա միակ անվտանգ վայրն է տարածաշրջանում, որտեղ մարդիկ կարող են ապաստան գտնել սիրիական իշխանությունը զավթած Հայաթ Թահրիր ալ-Շամ (նախկին Ջաբհաթ ալ-Նուսրա) զինյալներից, որոնք, ըստ հաստատված բազում փաստերի, ալավի բնակչության զանգվածային սպանություններ են իրականացնում Լաթակիայում:






