Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՎ ԵՎ ԻՆՉՊԻՍԻ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ

Ներքաղաքական

­­­Թեեւ Գ­յում­րիի ընտ­րութ­յուն­նե­րի բա­վա­կան խա­ռը վի­ճա­կին եւ մաս­նա­կից­նե­րի մեծ թվին, մեր` միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը, ով հա­մա­ձայն­եց խո­սել չներ­կա­յա­նա­լու պայ­մա­նով, վստահ է, որ այս պա­հին էլ կա­րող է հստակ ա­սել, թե մո­տա­վո­րա­պես ինչ կար­գի ձայ­նե­րի բաշ­խում է լի­նե­լու: Թեեւ, ըստ նրա, դրա­նում ան­կան­խա­տե­սե­լի ոչ մի բան չկա:

Գ­յում­րիի անց­քե­րից քա­ջա­տեղ­յակ աղբ­յու­րը հա­մոզ­ված է, որ ա­նակն­կալ­ներ չեն լի­նի: Այն է՝ «կո­մու­նիստ գրված» ­Վար­դա­նի­կը՝ ­Վար­դան Ղու­կաս­յա­նը եւ ­Մար­տու­նի­կը՝ ­Վա­նեց­յա­նի ­­«Միաց­յալ ­Հա­յաս­տա­նի» հետ «­Մեր քա­ղա­քը դա­շին­քով հան­դես ե­կող ­Մար­տուն Գ­րի­գոր­յա­նը 1-2 տե­ղերն ի­րար մեջ բա­ժա­նե­լու բո­լոր շան­սերն ու­նեն: Ով կլի­նի 1-ի­նը, եւ ով՝ 2-ր­դը, կախ­ված է նրա­նից, թե «­Բա­լա­սան­յա­նի թու­լա­ցած բայց դեռ ռեալ գո­յութ­յուն ու­նե­ցող «կլա­նը» որ ուղ­ղութ­յամբ կաշ­խա­տի: Այս պա­հին ա­վե­լի նման է, որ` Գ­րի­գոր­յա­նի, բայց խո­սակ­ցութ­յու­նենր կան, որ ­Ղու­կաս­յա­նի հետ եւս շփում­ներ կան»:

Իշ­խա­նա­կան թե­ւը՝ ՔՊ-ն, ի­հար­կե, դեռ կփոր­ձի հնա­րա­վո­րինս խա­ղար­կել վար­չա­կան լծակ­նե­րը, թեեւ հաս­կա­նում է, որ դա ոչ մի բան չի ե­րաշ­խա­վո­րե­լու: «Դ­րա հա­մար ո­րո­շե­ցին «մեր ­Սա­րի­կի» կեր­պար սար­քել, բայց ե­րե­ւի չհաս­կա­նա­լով, որ ­Սա­րի­կը «մե­րը» կա­րող է լի­նել միայն շատ սահ­մա­նա­փակ շրջա­նակ­նե­րի հա­մար: ­Մեկ տրյուկ եւս փոր­ձում են՝ մի հսկա նա­խընտ­րա­կան թիմ են սար­քել՝ 100-ի չափ: Այն հույ­սով, որ գո­նե այդ թեկ­նա­ծու­նե­րի հա­րե­ւան-բա­րե­կամ­նե­րի ձայ­նե­րը կստա­նան: ­Միայն թե, դրանց մեջ կան մար­դիկ, ո­րոնց ե­րե­ւի սե­փա­կան տա­նե­ցի­ներն ան­գամ ձայն չտան»: ­Բայց եր­րորդ տե­ղի շան­սեր «մեր ­Սա­րի­կը ռեալ ու­նի»: ­Մի­գու­ցե մտա­ծում են, որ հե­տո հաղ­թող­նե­րից մե­կի հետ դա­շինք կսար­քեն»:

Ինչ վե­րա­բե­րում է որ­պես քո­չար­յա­նա­կան թեւ ըն­կալ­վող «­Մայր ­Հա­յաս­տան» դա­շին­քին, ա­պա մի­գու­ցե, այն ան­ցո­ղիկ շե­մը հաղ­թա­հա­րե­լու շան­սեր ու­նի: «­Բայց վստահ եմ, որ դա ա­ռա­վե­լա­գույնն է, ո­րին այդ ու­ժը Գ­յում­րիում հա­վակ­նում է: Եվ հե­տաքր­քիր է, թե այդ դեպ­քում պա­րոն ­Քո­չար­յա­նը կըն­դու­նի՞, որ այդ դա­շինքն իր հետ էր: Ա­ռա­վել եւս, որ ­Դաշ­նակ­ցութ­յու­նը, ո­րը, չմո­ռա­նանք, միշտ էլ Գ­յում­րիում ո­րո­շա­կի դեր եւ դիր­քեր ու­նե­ցել է, դեռ մեկ­նար­կի պա­հին գե­րա­դա­սեց հետ քաշ­վել»,- ա­սում է աղբ­յու­րը:

«ԴՕԿ կու­սակ­ցութ­յու­նը, ա­վե­լի ստույգ` մ­­յուս ­Վար­դան ­Ղու­կաս­յա­նը եւս զգա­լի շան­սեր կա­րող էր ու­նե­նալ, եւ դրա­նից բխող ան­կան­խա­տե­սե­լիութ­յու­նը շատ հաշ­վարկ­ներ կա­րող էր «ջրել»: Բայց այս դեպ­քում ե­ղավ այն, ինչ ե­ղավ»,- շա­րու­նա­կեց մեր զրու­ցա­կի­ցը:

­­­Մեկ-եր­կու ու­ժեր եւս կկա­րո­ղա­նան հա­վակ­նել նվա­զա­գույն շե­մին, բայց, ըստ աղբ­յու­րի, շատ լուրջ եւ ի­րա­տե­սա­կան աշ­խա­տե­լով: «Չ­նա­յած, այդ «փոքր ձայ­նե­րը» դառ­նա­լու են կրի­տի­կա­կան: Կար­ծում եմ, որ կու­նե­նանք նույն­քան սուր պատ­կեր, որ­քան Երե­ւա­նում էր, երբ մե­ծա­մաս­նութ­յան հար­ցը լուծ­վեց «կող­քից բեր­ված» մեկ-եր­կու ձայ­նե­րի հաշ­վին»,- կար­ծում է աղբ­յու­րը:

Ինչ վե­րա­բե­րում է ա­րեւմ­տա­մետ­նե­րին, ա­պա աղբ­յու­րը կո­պիտ սխալ է հա­մա­րում նրանց՝ ընտ­րա­պայ­քա­րի մեջ մտնե­լը. «Ո´չ ն­րանց ղե­կա­վար ­Բար­սեղ­յա­նը եւ ո´չ­ էլ նրանց քա­րո­զած «ար­ժեք­նե­րը» Գ­յում­րիում ռեալ ձայ­նե­րի չեն կա­րող հա­վակ­նել: ­Բայց պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ֆիաս­կո­յի դեպ­քում, ո­րը, կար­ծում եմ, ան­խու­սա­փե­լի է, ինչ հար­ված կհասց­նեն հենց սե­փա­կան ա­րեւմտ­յան սկզբունք­նե­րին, այդ թվում, որ ու­զում են ԱԺ-ում ա­ռաջ տա­նել: ­Խոսքն այս դեպ­քում Գ­յում­րիի մա­սին չէ, հար­վա­ծը կլի­նի հան­րա­պե­տութ­յան մասշ­տա­բով: Ու հա­նուն ին­չի՞, ին­չո՞ւ ո­րո­շե­ցին մտնել դրա մեջ, ե­րե­ւի ինչ-որ դեղ պար­տադր­վա՞ծ»:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ