Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՓԱՇԻՆՅԱ´Ն

Վերլուծություն

­Հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րին մոտ կանգ­նած աղբ­յուր­նե­րը հե­տաքր­քիր լու­րեր են հայտ­նում վեր­ջին ա­միս­նե­րին տի­րող մտա­հո­գութ­յուն­նե­րի մա­սին: Ա­մեն ինչ գա­լիս է նրա­նից, որ Նի­կո­լի մեր­ձա­կա շրջա­պա­տում եւս էն գլխից են քաջ գի­տակ­ցում, որ այն փո­փո­խութ­յու­նն­երը, ո­րոնք ըն­թա­նում են աշ­խար­հում եւ սկսե­ցին ի­րենց ա­ռա­վե­լա­գույնս դրսե­ւո­րել գործ­նա­կա­նում Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիա­յի պա­հից, չեն կա­րող շրջան­ցել նաեւ Հա­յաս­տա­նը:

ԵՎՐՈՊԱ

Ինչ կուրս է պետք որ­դեգ­րել, ա­հա դա է, ըստ աղբ­յու­րի, նի­կոլ­յան շրջա­պա­տի հիմ­նա­կան մտա­հո­գութ­յու­նը: Ի­հար­կե, դա մի շարք պաշ­տոն­յա­նե­րի գործ­նա­կա­նում չի վե­րա­բե­րում. ն­րանք չա­փա­զանց սերտ «գա­ղա­փա­րա­կան կա­պեր» ու­նեն բրի­տա­նա­ցի­նե­րի հետ, այս­տեղ բան չի փոխ­վել, եւ այդ պաշ­տոն­յա­նե­րը եւս ա­ռանձ­նա­պես մտա­ծե­լու բան չու­նեն: Իսկ ա­հա հատ­կա­պես Նի­կո­լի հա­մար ի­րա­վի­ճակն այլ է. նա է ա­մեն ին­չի հա­մար թիվ 1 պա­տաս­խա­նա­տուն, ե­թե հիմ­նա­կան ու­ժային կենտ­րոն­նե­րից հար­ված­ներ գան, դրանք առաջ­նա­յին կեր­պով ի­րեն են ուղղ­ված լի­նե­լու, այլ ոչ թե երկ­րորդ պլա­նում «քողարկ­ված» պաշ­տոն­յա­նե­րին: Եվ, բնա­կան է, ան­կախ նրա­նից, ­թե նաեւ այս պա­հին ինչ կա­պեր կան ԱՄՆ-ում իշ­խա­նութ­յու­նը կորց­րած գլո­բա­լիստ­նե­րի հետ, ո­րոնց կենտ­րո­նա­կա­յանն է դար­ձել Լոն­դո­նը, մեկ է, մյուս ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի հետ, ո­րոնք, ի դեպ, այս պա­հին ա­վե­լի ու­ժեղ դիր­քեր ու­նեն, չես կա­րող հաշ­վի չնստել: Թե­կու­զեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով Զե­լենս­կու պատ­մութ­յու­նը:

Եվ ա­հա, ինչ­պես պատ­մեց մեր աղբ­յու­րը, ակ­տիվ փնտրտուք­ներ են ըն­թա­նում, թե գլո­բալ ու­ժե­րից ում հետ եւ ինչ­պես պետք է հե­տայ­սու աշ­խա­տել, բայց արդ­յունք­նե­րը մխի­թա­րա­կան չեն: Ան­գամ եվ­րո­պա­կան գլո­բա­լիստ­նե­րի հետ շատ լուրջ հար­ցեր կան: Մի քա­նի ուղ­ղութ­յամբ աշ­խա­տանք­ներ են տար­վել, գոր­ծադր­վել են ան­գամ «ըն­կե­րա­կան» հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, սա­կայն եվ­րո­պա­ցի­նե­րը խել­քը գլխին բան այդ­պես էլ չեն ա­սում: «Ըն­կե­րա­կան» մա­կար­դա­կով էլ հու­շել են, որ ներ­կա­յումս ան­գամ ի­րենք ո­րե­ւէ ռեալ պատ­կե­րա­ցում չու­նեն ա­պա­գա­յի հետ կապ­ված, էլ ուր մնաց, թե Նի­կո­լին ինչ-որ հու­շում­ներ տան:

Եր­կու հիմ­նա­կան սցե­նար այս պա­հին եվ­րո­պա­ցի­նե­րը տես­նում են, եւ եր­կուսն էլ գո­նե Նի­կո­լի հա­մար բա­նի պետք չէ: Նախ, որ կա­րող են հար­մար­վել նոր ա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­նե­րին եւ փոր­ձել Թրամ­փի հետ լե­զու գտնել: Սա­կայն դա վտան­գա­վոր են հա­մա­րում այնքանով, որ այդ դեպ­քում Թ­րամ­փը կգնա Եվ­րո­պա­յում հա­մա­տա­րած իշ­խա­նա­փո­խութ­յան ճա­նա­պար­հով: Իսկ այդ դեպ­քում Եվ­րո­պա­յում իշ­խա­նութ­յան կգան այն ու­ժե­րը, ո­րոնք գլո­բա­լիստ­նե­րի հետ «աչ­քով աչք» չու­նեն: Նաեւ Նի­կո­լի հան­դեպ նրանց վե­րա­բեր­մուն­քը լա­վա­գույն դեպ­քում ան­տար­բե­րութ­յու­նը կլի­նի, վա­տա­գույն դեպ­քում կհա­մա­րեն լի­բե­րալ­նե­րի կա­մա­կա­տար՝ հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Երկ­րորդ տար­բե­րա­կով էլ Եվ­րո­պա­յում գլո­բա­լիստ­նե­րը կփոր­ձեն Հին աշ­խար­հը դարձ­նել ԱՄՆ-ից ան­կախ ու­ժա­յին կենտ­րոն: Սա­կայն այս դեպ­քում խնդիր­նե­րին թիվ չկա: Սկ­սած, որ եր­կա­րա­ժամ­կետ հատ­վա­ծում ու­նե­նա­լու են անվ­տան­գա­յին լրջա­գույն խնդիր: Լու­ծե­լու հա­մար մեծ փո­ղեր են պետք, ո­րը, սա­կայն, ԵՄ-ն չու­նի: Ե­թե ան­գամ լու­ծեն ֆի­նան­սա­վոր­ման հար­ցը, սե­փա­կան ռազ­մա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի հար­ցում ԵՄ-ն­ այ­սօր այն­քան է հետ մնա­ցել ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ Չի­նաս­տա­նից, որ ա­մե­նա­բա­րե­հա­ջող զար­գա­ցում­նե­րի դեպ­քում ան­գամ տաս­նամ­յակ­ներ են պետք բա­ցը լրաց­նե­լու հա­մար: Ընդ ո­րում, գո­նե ԱՄՆ-ն­ ա­մեն կերպ դրան կխոչըն­դո­տի: Իսկ դրա տար­բե­րակ­նե­րից մեկն էլ այն է, որ ԵՄ շատ ան­դամ­ներ, ա­ռա­վել եւս, ե­թե ՆԱՏՕՆ-ն գ­նա փլուզ­ման ուղ­ղութ­յամբ, մեծ հարց է, թե ո՞ւր ու­ժա­յին կենտ­րո­նի հետ կկա­պեն ի­րենց ա­պա­գան: Ա­նո­րոշ ա­պա­գա­յով եվ­րո­պա­կա­նի՞, որն ա­մեն մի մաս­նա­կից պե­տութ­յան հա­մար մեծ ծախ­սեր է պա­հան­ջե­լու: Դ­րա­նից խու­սա­փե­լու հա­մար՝ ԱՄՆ-ի՞, կամ մի­գու­ցե ա­վե­լի մոտ հա­րե­ւան Ռու­սաս­տա­նի՞: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ մի շարք ա­րե­ւե­լաեվ­րո­պա­կան երկր­ներ հենց ԱՄՆ-ին մոտ գտնվե­լու հա­մար է, որ մտել են ԵՄ եւ ՆԱՏՕ: Սա նշա­նա­կում է, որ եվ­րո­պա­կան ա­մեն մի երկ­րի ուղ­ղութ­յամբ մյուս ու­ժա­յին կետ­րոն­նե­րից ա­մե­նա­լուրջ ճնշում­ներն են գա­լու: Ա­ռա­վել եւս, այդ ճնշում­նե­րը, այն էլ՝ բազ­մա­պատկ­ված, կուղղ­վեն նրանց, ով­քեր ԵՄ-ում չեն, բայց կհանդգ­նեն այդ ուղ­ղութ­յամբ գնա­լու մա­սին ան­գամ ակ­նար­կել: Եվ, բնա­կան է, որ խոսքն այս դեպ­քում նաեւ Հա­յաս­տա­նի մա­սին է:

Ա­հա այս բո­լոր «ըն­կե­րա­կան» հու­շում­նե­րից հե­տո, ինչ­պես նաեւ աղբ­յուրն է հաս­տա­տում, նի­կոլ­յան թի­մում թեեւ ի հայտ են ե­կել ո­րո­շա­կի ներ­քին հա­կա­սութ­յուն­ներ, բայց այն հիմ­նա­կան միտքն է պտտվում, որ եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յան հետ կապ­ված ստիպ­ված են լի­նել ծայ­րա­հեղ զգու­շա­վոր, գո­նե մին­չեւ պարզ կլի­նի, թե ի­րենք` եվ­րո­պա­ցի­ներն ինչ են ա­նե­լու: Բայց դա խնդրի ըն­դա­մե­նը մեկ մա­սն է:

ԱՄՆ

Էլ ա­վե­լի լուրջ է, որ չնա­յած բա­զում փոր­ձե­րին, Թ­րամ­փի վար­չա­կազ­մի մոտ եւս Հա­յաս­տա­նի հան­դեպ քիչ թե շատ լուրջ հե­տաքրք­րութ­յուն այդ­պես էլ ա­ռա­ջաց­նե­լու տար­բե­րակ չեն գտնում: Բա­նը հա­սել է նրան, որ, ինչ­պես օ­րերս էինք տե­ղե­կաց­րել, ան­գամ ա­մե­րիկ­յան դես­պանն է «ընդ­հա­տակ» ան­ցել, ինչ­քան էլ որ ժա­մա­նա­կին փոր­ձում էր կա­ռա­վար­ման պուլ­սը ձեռ­քից բաց չթող­նել: Ա­վե­լին, կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ դես­պա­նը, ով, հի­շեց­նենք, Հա­յաս­տան ե­կավ Ուկ­րաի­նա­յից, որ­տեղ դես­պա­նի պար­տա­կա­նութ­յունն էր կա­տա­րում պա­տե­րազ­մից ա­ռաջ եւ դրա ա­ռա­ջին ա­միս­նե­րին, հի­մա ա­մե­նա­շա­տը մտա­ծում է, թե ինչ­պես ա­նի, որ Թ­րամ­փի թի­մում այդ մա­սին հան­կարծ «չհի­շեն»: Հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամ­փը պա­տե­րազմ սկսվե­լու մեջ ա­մե­նաու­ղիղ ձե­ւով հենց Բայ­դե­նին է մե­ղադ­րում, պետ­քար­տու­ղար Ռու­բի­նոն ար­դեն խո­սում է, թե ԱՄՆ-ին ներ­քա­շել են ՌԴ-ի հետ պրոք­սի պա­տե­րազ­մի մեջ: Իսկ որ դրա­նում չէր կա­րող ո­րո­շա­կի դեր չու­նե­նալ այն ժա­մա­նակ ԱՄՆ-ի ուկ­րաի­նա­կան դես­պա­նը, հաս­կա­նում են բո­լո­րը, եւ դա մեր ներ­կա ա­մե­րիկ­յան դես­պա­նին, ի­հար­կե, չի կա­րող լրջո­րեն չմտա­հո­գել: Զ­րո­յա­կան դիր­քեր եւ հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նի նաեւ ԱՄՆ-ում Հա­յաս­տա­նի դես­պան կոչ­վող նի­կոլ­յան պաշ­տոն­յան, այ­սինքն՝ ան­գամ պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րով Թ­րամ­փի թի­մի «վրա դուրս գա­լու» տար­բե­րա­կը չի աշ­խա­տում: Նի­կո­լը, հի­շեց­նենք, փոր­ձեց ան­ձամբ գոր­ծել՝ մեծ ջան­քե­րով ար­ժա­նա­նա­լ փոխ­նա­խա­գահ Վեն­սի ըն­դու­նե­լութ­յա­նը: Բայց այդ հան­դի­պու­մը կա­րե­լի էր հա­մա­րել Զե­լենս­կու ըն­դու­նե­լութ­յան մի­նի տար­բե­րա­կը՝ զրո հե­տաքրք­րութ­յուն:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

­Բայց ա­հա այս­տեղ է, որ ի հայտ է գա­լիս ա­մե­նա­մեծ խնդի­րը: Պատ­կե­րա­ցու­մը, թե նման ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը կա­րող է հան­գիստ վե­րա­դառ­նալ ռու­սա­կան ուղ­ղութ­յուն, որ­քան էլ տա­րօ­րի­նակ հնչի, բայց իր հեր­թին չի աշ­խա­տում. Մոսկ­վան իր հեր­թին է լիա­կա­տար ան­տար­բե­րութ­յուն սկսել ցու­ցադ­րել Հա­յաս­տա­նի նկատ­մամբ: Մո­տա­վո­րա­պես այս­պես՝ ինչ ու­զում եք, կա­րող եք ա­նել: Ի­րա­կա­նում, ի­հար­կե, ինչ­պես մեր աղբ­յուրն էլ ակ­նար­կեց, այդ­պես չէ: Այ­սինքն, Մոսկ­վա­յից տար­բեր խո­ղո­վակ­նե­րով մի քա­նի հստակ պայ­ման են ներ­կա­յաց­րել՝ ե­թե ու­զում եք վե­րա­դառնալ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի եր­բեմ­նի ձե­ւա­չա­փին, պետք է ա­նել սա-սա: Ու այս­տեղ ա­ռաջ­նա­յին պայ­մա­նը, որն անս­պա­սե­լի չէր, ՀԱՊԿ-ի թե­ման է: Այ­սինքն, Նի­կո­լը պետք է պաշ­տո­նա­պես հայտ­նի, որ ՀԱՊԿ-ի հետ կապ­ված խնդիր­ներ չկան, եւ Հա­յաս­տա­նը վե­րա­կանգ­նում է լիար­ժեք մաս­նակ­ցութ­յունն այդ կա­ռույ­ցին: Ընդ ո­րում, կա­րող են ան­գամ նրա «դեմ­քը փրկե­լու» մե­խա­նիզմ­ներ նե­րառ­վել, ա­սենք՝ քննար­կե­ցինք հա­մա­տեղ խնդիր­նե­րը, դրանց լու­ծում­ներ գտանք, եւ հի­մա Հա­յաս­տա­նը այդ ա­մե­նը հա­մա­րում է բա­վա­րար: Բա­զում այլ թե­մա­ներ եւս կան, ա­սենք՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հայտ­նի խնդի­րը, Մոսկ­վա­յի դեմ քննա­դա­տա­կան ար­շա­վը եւ այդպես շա­րու­նակ: Բայց գլխա­վո­րը, ին­չը նաեւ ռու­սա­կան ո­րո­շա­կի աղբ­յուր­ներ են հաս­տա­տում, ՀԱՊԿ-ի թե­ման է, ո­րից հե­տո մնա­ցած հար­ցե­րը լու­ծե­լը շատ դժվար չէ:

­Բայց ա­վե­լի շատ նման է, որ Նի­կո­լը փոր­ձում է ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը «զար­գաց­նել» երկ­րոր­դա­կան թե­մա­նե­րով՝ գալ-գնալ, իշ­խա­նա­վոր­ներն ի­րենց հայ­տա­րա­րութ­յու­նն­երում զուսպ կլի­նեն: Ան­գամ, ԵՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան թե­ման են ցու­ցադ­րա­բար «աչքաթող ա­նում»՝ «տա­կից» տա­րա­ծե­լով խո­սակ­ցութ­յուն­ներ, թե, ո­չինչ, օ­րա­կար­գից կհա­նենք: Միայն թե այն տպա­վո­րութ­յունն է, որ ան­գամ ԵՄ-ի այդ պատ­մութ­յու­նը Կ­րեմ­լին հե­տաքր­քիր չէ. ինք­նու­րույն եր­կիր եք, ում հետ ու­զեք, կա­րող եք հա­մա­գոր­ծակ­ցել, ձեր գործն է, միայն թե ա­մեն քայ­լից բխող հե­տե­ւանք­ներ կլի­նեն:

Ն­կա­տե­լի է, որ նաեւ այս ուղ­ղութ­յու­ննե­րով են ինչ-ինչ փոր­ձար­կում­ներ ար­վում: Օ­րի­նակ, Միր­զո­յան Ա­րոն օ­րերս ու­սում­նա­սի­րում էր չի­նա­կան ուղ­ղութ­յու­նը, ե­ղան ո­րոշ գե­ղե­ցիկ հայ­տա­րա­րութ­յուն­ներ, սա­կայն ի­րա­կա­նում «տա­կը ո­չինչ չկա». Պե­կինն ա­ռանց Մոսկ­վա­յի հա­մա­ձայ­նութ­յան չի մտնում ռու­սա­կան ա­վան­դա­կան ուղ­ղութ­յուն­ներ: Ա­ռա­վել եւս, այս պա­հին, երբ Մոսկ­վան բա­նակ­ցում է Վա­շինգ­տո­նի հետ, ո­րը կա­րող է էա­պես թու­լաց­նել Չի­նաս­տա­նից վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի կախ­վա­ծութ­յու­նը: Նի­կո­լի հար­ցազ­րույցն ի­րա­նա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յա­նը ե­կավ հու­շե­լու, որ այս ուղ­ղութ­յամբ «ճեղք­ման գնա­լու» փոր­ձեր կա­րող են լի­նել: Բայց այս դեպ­քում էլ չպետք է մո­ռա­նալ, որ Ի­րանն իր հեր­թին է շատ հաշ­վարկ­ներ կա­պել Մոսկ­վա­յի հետ եւ է­լի ա­վե­լորդ խա­ղե­րի մեջ չի մտնի: Փոր­ձարկ­վեց նաեւ թուրք-ա­զե­րիա­կան ուղ­ղութ­յու­նը: Նի­կո­լը, չմո­ռա­նանք, օ­րերս պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նեց Բաք­վի եւ Ան­կա­րա­յի տնօ­րի­նութ­յան տակ դնել հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը: Բայց նո­րից ո­րե­ւէ ռեալ ռեակ­ցիա, ինչ­պես եւ են­թադ­րում էինք, չկա:

­Կարճ ա­սած, սա լիա­կա­տար աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մե­կու­սա­ցում է, որ­տե­ղից միակ ել­քը ռու­սա­կան ուղ­ղութ­յունն է: Բայց ան­գամ, թող տա­րօ­րի­նակ չթվա, Բատ­կա­յի մի­ջո­ցով միջ­նոր­դա­վոր­ված բա­նակ­ցութ­յուն­ներն արդ­յունք չեն տա­լիս. սկզբում ՀԱՊԿ, հե­տո կխո­սենք: Այս ֆո­նին, ի դեպ, ո­րոշ աղբ­յուր­ներ չեն բա­ցա­ռում, որ մոտ ժա­մա­նակ­ներս Լավ­րո­վի ծրագր­ված այ­ցը Հա­յաս­տան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա­րող է տե­ղի ու­նե­նալ: Բայց եւս մեկ ան­գամ փո­րձե­լու՝ ի­րա­վի­ճա­կը տա­նել նոր­մա­լաց­ման ուղ­ղութ­յամբ, այդ թվում, դա կա­րող է ա­ռիթ դառ­նալ ՀԱՊԿ-ի թե­ման «քննար­կել-լու­ծում­ներ գտնե­լու» հա­մար:

 






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top