Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Գերության մեջ խոշտանգումները պարտադիր են, իրենց խոշտանգում են առաջին իսկ օրվանից, իշխանություն էլ ինչքան հնարավոր է բարձրաձայնում է․ Գագիկ Մելքոնյան

Ինքս նախ շատ ցավում եմ Բաքվում գերի ընկածների համար, բայց ով ինչ կարող է անել։ Իշխանությունները ինչքան կարողանում են անում են, ասում են, խոսում են, բարձրաձայնում են։ Ընդդիմությունը իրեն ճղում, թե հարայ հասեք խոշտանգում են մեր հայրենակիցներին, ինչի Դուք էդքան միամիտ եք, ինչի նոր են սկսվել խոշտանգումները նրանց հանդեպ, ուղղակի այդ խոշտանգումները սկսել են ավելի տեսանելի դառնալ բաց դատաարությունների ժամանակ,-անդրադառնալով ռազմագերիների դատավարությանը ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ընդգծելով․

- Խոշտանգումները սկսվել են կալանավորման օրվանից, գերության մեջ խոշտանգումները պարտադիր են, իրենց խոշտանգում են առաջին իսկ օրվանից, ու հենց դրա արդյունքում ուզում են այնպիսի ցուցմունքներ , որպեսզի հայերը խոսել Հայաստանի դեմ։Թե չէ, ով չի խոսում, ուրիշ ինչ կարող ենք անել , որ չենք անում, կարող է ընդդիմությունը ուզում է պատերազմով դադարեցնել խոշտանգումները, թող ասի։ Ընդդիմությունը լավ կլինի լռի, որովհետեւ, եթե լավ մտածող էին, թող 30 տարի առաջ մտածեին, որ էս օրը չընկնեինք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ