Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ) Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ) Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութ Եվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist Նիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ) Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Զելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատել Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթը

Չի բացառվում, որ թուրք-քրդական հարաբերությունները սրվեն. Կարեն Հովհաննիսյան

Ներքաղաքական

Ընդամենը օրեր առաջ հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։ Վերջինս իր կուսակիցներին եւ կողմնակիցներին զենքերը վայր դնելու եւ կուսակցությունը լուծարելու կոչ է արել։
Ի դեպ, այդ ամենի ֆոնին Օջալանը նաեւ նշել է այն, որ «պատմական» պատասխանատվություն է ստանձնում իր կոչի համար։ Նա նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեւլեթ Բահչելիին՝ խաղաղության հասնելու գործում աջակցության, իսկ մյուս կուսակցություններին՝ նրա հիշյալ կոչին դրական արձագանքելու համար։
Չնայած, որ PKK-ի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է հրադադարի հաստատման, հնարավոր զինաթափման մասին, այնուամենայնիվ ռազմաքաղաքական կառույցն իր կողմից թուրքական իշխաննությունների առջեւ դնում է իր նախապայմանը։ Կառույցը փաստացի պահանջում է Օջալանի ազատ արձակումն, ու վերջինիս գործնական մասնակցությունը զինաթափման գործընթացին։
Օջալանի հայտարարությանը աջակցություն է հայտնել նաեւ Քուրդիստանի ազգային կոնգրեսի (KNK) գործադիր խորհուրդը։ Խորհուրդը բանտարկված առաջնորդի կոչը կարեւոր եւ պատմական է որակել։ Ավելին` հայտարարությունում նաեւ նշվել է հետեւյալը. «Մենք աշխատելու ենք գնահատել այս հնարավորությունը եւ մոբիլիզացնել մեր բոլոր ռեսուրսները խաղաղ եւ ժողովրդավարական լուծման համար»:


Թուրք-քրդական հարցերով եւ ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գնահատմամբ՝ այս հարցը մի քանի կողմից է անհրաժեշտ դիտարկել: «Իրավունք»-ին տված հարցազրույցում փորձագետն անդրադարձել է մի քանի նշանակալի կետերի, որոնք, կարելի է ասել, այս պահին ստվերում են մնացել:


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՔՐԴԵՐԻ ՀԵՏ ՎԵՐՋՆԱԳՐՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է»


— Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Եվրամիության կողմից բավական նկատելի կերպով ողջունվեց Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի կողմից հնչեցված զենքերը վայր դնելու մասին կոչը: Ի՞նչ կասեք այս մասին:


— Իրականում այդ կուսակցությունը կամ այդ կազմակերպությունը, այսպես ասած, ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ այդ տեսանկյունից իսկապես դա կարող են ողջունվել: Բայց մյուս կողմից էլ, մենք ինքներս նաեւ պետք է առավել քան  քաջածանոթ լինենք եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում գլոբալ առումով: Այստեղ պետք է նաեւ ընդգծեմ, որ իրականում քրդերը թե՛ Թուրքիայում, թե՛ Սիրիայում եւ թե՛ Իրաքում ընկնում են արտաքին ուժերի տարբեր տեսակի ազդեցությունների տակ: Այսինքն` այն բանակը, որը ձեւավորվել է PKK-ի ներսում, չեմ կարծում, որ կզինաթափվի:


— Թուրքական իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են, թե իրենք վայր չեն դնելու իրենց զենքերը եւ որեւէ քայլ անգամ չեն անելու, քանի դեռ չի ինքնալուծարվել այդ կուսակցությունը: Ի՞նչ սպասել վերջնարդյունքում:


— Սա առաջին դեպքը չէ, որ թուրքերը նման պահանջ են ներկայացնում կազմակերպության մասին կամ խնդրի մասին: Թուրքիան շատ վաղուց այն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն: PKK-ի եւ Թուրքիայի համար սա սովորական, հերթական պահանջն է, որը ներկայացվում է վերջնագրի տեսքով ու միշտ էլ այդպես է եղել: Թուրքիան փորձ է կատարել ցույց տալ բոլորին, որ ինքը հասել է այնպիսի մի իրավիճակի, որ կարող է քրդերի հետ վերջնագրով խոսել, իսկ Թուրքիայի համար քրդերի հետ վերջնագրով խոսելը նշանակում է (հատկապես Էրդողանի վարչակազմի համար), որ քրդական հարցը փակված է:Իրենք մշտապես այդպես են համարում: Բայց գալիս է մի պահ, երբ է՛լ ավելի է ակտիվանում քրդական գործոնը, եւ կրկին Էրդողանը նոր խնդիրների առջեւ է հերթական անգամ կանգնում:  Ինքս կարծում եմ, որ այս հայտարարությունը հերթականն է լինելու՝ թուրք-քրդական հարաբերությունների սրացման համատեքստում:


«ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՈՒԺԵՂ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ԿՈՉ ԱՆՈՂՆԵՐԸ»


— Սա կարելի՞ է ասել, որ ոչ միայն ներթուրքական նշանակություն ունի, այլ նաեւ տարածաշրջանային, գլոբալ նշանակության հարց է:


— Այս փուլում կարող եմ ասել, որ իրականում սա տարածաշրջանային հարց է, եւ Թուրքիան փորձում է տարբեր քայլեր իրականացնել, քանի որ Սիրիայում տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ իշխանության են եկել թուրքամետ ուժերը, որոնք էլ փորձում են հենց այդ առիթից օգտվել ու ամբողջությամբ տարածաշրջանում վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը: Բայց սա չի կարելի դիտարկել որպես գլոբալ համատեքստում, քանի որ գլոբալ ուժերը այս պահի դրությամբ այնքան էլ խառնված չեն այս գործին:


— Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ կարող է ազատ արձակվել Աբդուլլահ Օջալանը, եւ հենց իր անմիջական մասնակցութամբ տեղի ունենա քրդերի զինաթափումը:


— Այդ ամենի շուրջ կարող եմ ասել հետեւյալը, որ զինաթափում` որպես այդպիսին, հնարավոր չի լինի, քանի որ մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այդ «նամակը», որը կա եւ գոյություն ունի՝ դա տարբեր ջոկատների եւ տարբեր խմբավորումների է ու դրա հետ մեկտեղ նաեւ տարբեր հրամանատարների ներքո գործող ընդհանուր միավորում է հանդիսանում: Այսինքն` այստեղ այնպես չէ, որ որեւէ մեկը կարող է որոշում կայացնել, եւ դրանից հետո այն զինաթափվի: Կարող եմ ասել, որ չկա նման բան, եւ այս ամենի հետ մեկտեղ նաեւ այս զինաթափումը շատ բարդ ու ծանր մի գործընթաց է: Կարող է անգամ լինել այնպես, որ եթե սկսվի էլ այդ զինաթափման գործընթացը, ապա կբերի նաեւ հակառակ էֆֆեկտի, ու ապստամբություն կլինի հենց քրդերի ներսում: Արդյունքում առավել քան ուժեղ դիմադրության կհանդիպեն զինաթափման կոչ անողները՝ թե՛ թուրքերը եւ թե՛ այն քրդերը, ովքեր զինաթափման կողմնակից են:


— Այսինքն՝ կարծում եք՝ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կողմից որպես ահաբեկչական կառույց ճանաչած կուսակցությունն ականջալուր չի՞ լինելու իր առաջնորդի կոչերին:


— Բնականաբար եթե նրանք, այսպես ասած, համաձայնել են կամ գոհունակություն են հայտնել ինչ-որ ձեւով հենց այդ կոչին (Օջալանի կոչին), ապա կարելի է ասել միանշանակ նրանք կողմ են, որ այդ կազմակերպությունը, որը չի գտնվում որեւէ պետական վերահսկողության տակ՝ զենքերը վայր դնի: Եվ քանի որ այն ճանաչված է նաեւ որպես ահաբերկչական կազմակերպություն, բնականաբար նրանք կողմնակից են, որ զենքերը պաշտոնապես վայր դնեն: Իսկ այն, թե ներքին խարդավանքներով նրանք ինչ են անում, ապա իմ կարծիքով՝ դա էլ իր հերթին հարցի մյուս կողմն է:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top